Նոր

***

Եթե կարծում ես որ կարող ես մարդակերի հետ քննարկել մարդու իրավունք, հաջողություն քեզ, փորձիր առանց ինձ։
Ես գիտեմ որ մարդակերն ինձ տեսնելիս մտածում է նախաճաշ, ճաշ, կամ ընթրիք, իսկ մարդու իրավունք տերմինը նրա ականջում հնչում է որպես սովամահություն։

***

 

Ես ատում եմ նացիզմը, Հիտլերին, նրա զոհերից հատկապես հրեաներին անչափ հարգում եմ, սիրում, ցավակցում, բայց եթե նեղանան ինձնից իմ տասնյակ մտերիմ ընկեր, պայծառ հրեաներն անգամ, չեմ կարող ստել, ու չասել, որ հարց եմ ստացել այսօր առավոտյան, որին ամենաճշգրիտ և ազնիվ պատասխանը Հիտլերի խոսքերն են:
Հարցին չեմ պատասխանել անձնական նամակով, անում եմ դա հասարակավ, ինչպես վայել է քաղաքական գործչին:
Քաղաքականությունից գաղտնի խոսում են չեկիստները:
*

— Քո փորձն ու գիտելիքները բարձր են գնահատվում բոլոր շրջանակներում, քեզ հարգում են, ու կուզենային տեսնել երկրում, բայց դու ոչ մի համագործակցության հնարավորություն չես տալիս, ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը:

— 《Չեմ տալիս համագործակցության հնարավորություն, որովհետև չեմ ուզում համագործակցել նրանց հետ:
Ես ուզում եմ նրանց ոչնչացնել》:

Ադոլֆ Հիտլեր

***

 

Պատրաստվեք դժողքին

Մեզ ցեղ որպես, սպասում է ամենամեծ փորձությունը` ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելն ու արմատախիլ անելը մեջներիցս:
Դա սոցիալական սաստիկ աղետ է ցանկացած ցեղի համար, որ որոշել է ազգ դառնալ, ինչին ընդառաջ պետք է գնալ գիտակցաբար:
Աղետ է, որովհետև 300-400 000 տարբեր տրամաչափի չեկիստ ագենտ ներպարփակող պստիկ ցեղում, բացահայտվելու են բազում հայրեր ու մայրեր, եղբայրներ ու քույրեր, զավակներ, ընկերներ, ազգականներ, մտերիմներ: սիրելիներ, տենչալիներ, երևելիներ, ազնիվ հեղափոխական և այլ գործիչներ, անգամ քաղբանտարկյալներ, հերոսներ ու սրբեր…

Դու հասկանալու ես հայ մարդ, որ ոչ միայն երկրիդ, պետությանդ, ազգիդ, ցեղիդ զարգացումն ու կյանքն են խեղել ծրագրավորած, այլ քոնն անձամբ նաև, և դա արել են մարդիկ, ում վստահել ես, ու մոտ թողել:
Այս աղետի միջով անցան բալթյան ցեղերը, լեհերը, չեխերը, գերմանացիք ու մնացյալ բոլոր նվաճյալները, որ որոշեցին ազգանալ:
Ցեղ` ազգ ես ուզում դառնալ, պատրաստվիր գիտակցված դժողքով անցնելուն:
Մեկ սերունդ պետք է վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը,
և այդ սերունդը մենք ենք:

***

 

Սերժին հայերենում հայհոյանք չկա որ տված չլինեմ, կեսն էլ փոխառել եմ ուրիշ լեզուներից, ու հնարել:
Դրանով հանդերձ մեր քաղաքական դաշտում ամենալավ մարդն է, ինչը չի նշանակում որ լավն է, կամ մարդ է առհասարակ:
Պատկերացրեք պարզապես թե ինչ է կարծիքս մնացյալի մասին քաղաքական դաշտում, որ անգամ ճիվաղն ավելի լավն է երևում, համեմատությամբ:

***

 

Շրջափակված մտավոր զարգացմամբ, տկարամիտ ու տխմար ցեղակիցներս սպառելով փաստարկները բանավեճում, վերջացնում են խոսքը պնդելով, որ Հայաստանից բան չեմ հասկանում հեռու ապրելուս պատճառով:

Նրանք գիտեն որ 23 արտասահմանյան տարուցս կեսը ուղիղ, ապրել եմ Հայաստանում, աշխատել, բացառությամբ աքսորիս ու դատերիս տարիների, երբ իրենց իսկ պատճառով երկիր չէի կարողանում մտնել, իսկ տունս, ներդրումներս, ամեն ինչս թալանվում էր անպատիժ, նրանց ստոր լռություն հովանավորությամբ:

Նրանք գիտեն որ Հայաստանն ու երկրին վերաբերող ամեն ինչը, իմ աշխատանքային ուշադրության մեջ է, գրավոր, ու հրապարակված վկայությամբ, ամեն օր, 24 ժամ, 30 տարի:

Նրանք այս ամենը գիտեն, բայց նախընտրում են ձևանալ որ չգիտեն:

Մի բան չգիտեն իրականում.
ես Հայաստանը գիտեմ ոչ միայն թվածս վերոհիշյալի հետևանք որպես, և որ Հայքը ինքս եմ որ կամ, ամեն բջիջով, այլ որովհետև երկու տասնամյակ միջավայրերում եմ, որտեղ Հայաստանի նման մի քանի տասնյակ գջլոտստան են վերլուծել արդեն, լաբորատորիայի առնետների պես, և ծանոթ եմ ՇՏԱԶԻ-ի արխիվներին:

***

 

Ադրբեջանական մամուլում կարդացի երեկ, որ ըստ իրենց հայկական հավաստի աղբյուրների, գրող, հրապարայախոս Վահե Ավետյան մարդ գոյություն չունի:

Ես եվրոպացի քաղաքական գործիչ եմ: Ինձ մեկ կարճ հայացք է պետք նետել ընդամենը 3,5 գեղցի խաչիկով բնակեցված, “խաչիկստան” պարզմիտ կոլխոզի վրա, որպեսզի տեսնեմ բոլոր “հավաստի աղբյուրները”:

***

 

Մեզ կրթում էին չեկիստները, որ դառնանք կասմանավտ, կոմսոմոլի քարտուղար պրոպագանդիստ, չեկիստ ռազվեդչիկ, սոցիալիստական աշխատանքի հերոս ստախանով, կամ դիսիդենտ։

Նոր սերնդին էլ են կրթում չեկիստները, բայց որ ի՞նչ դառնան․․․

***

 

Կերպարի սպսնության ամենակատաղի, և ամենահուսահատ ձևը, կերպարի գողությունն է:

***

 

 

— Անմահ, անժառանգ լինես Մհեր…
— Քակեմ քու քոփակ տիրու հոր ըղեղ Դավիթ…

 

 

Նախաձեռն սարդարապատցիներին

«Հայաստան–Իրան. Անտեսված հնարավորությունների տասնամյակ» թեմայի շուրջ այսօր մամուլի ասուլիս են հրավիրել «Սարդարապատ» նախաձեռնության անդամներ Հայկ Բալանյանն ու Տիգրան Խզմալյանը, որտեղ երկար բարակ խելքներին զոռ տալուց հետո ասել են հետևյալը.

«Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն եղել և առայսօր իվիճակի չեն դիմակայել օտարերկրյա քաղաքական և տնտեսական ճնշումներին, արգելքներին, և ստորադասում են Հայաստանի ազգային շահը օտար պետությունների շահերին՝հանուն իրենց իշխող խմբավորման անձնական շահերի և սեփականության»:

Նախաձեռն սարդարապատցիներն անշուշտ իրավացի են, բայց ինքանշանակ ավազակների մասին հատորներով գիրք է գրվել արդեն, ինթերնետը լեցուն է պարսավանքով, լուտանքով ու մեղադրանքով նրանց հասցեին, ու եթե մի օր հնարավոր լինի նրանց դատարան քարշ տալ, ամեն մեկի դեմ մի 300 տարվա դատապարտման վկայություն արդեն արտադրված է, գրված ու տարածված: Սարդարապատցիները նոր  մտքով պետք է հանդես գան և մեր իրականությունում միակ նոր միտքը, որով քաղաքական որևէ կազմավորում  կարող է հանդես գալ, հնագույն չարտահայտվածն է, այն որ բոլորը գիտեն, բայց էթնիկական ստատուս  քվոյոյով  անտեղյակ են ձևանում: Ավելի կարճ. հայ հասարակությանն այսօր կարելի է զարմացնել միայն պարզ, ազնիվ խոսքով, որնէ.

Սարդարապատ անվանված նախաձեռնությունն Հայաստանի անվտանգության ու  մնացյալ հարցերից խոսելուց առաջ պետք է հստակեցնի իր դիրքորոշումն Հայաստանի նկատմամբ ու հայտարարի, որ իրենք Հայաստանի, Հայքի մի համեստ մասինկն են: Հայքը 10 միլյոն հոգին են, գուցե ավելին…

Սարդարապատ անվանված նախաձեռնությունը պետք է հայտարարի, որ վտարանդի մեկ ու կես միլյոն ՀՀ քաղաքացի կա սփռված աշխարհով մեկ, ու նրանք ունեն անսահմանափակ իրավունք քաղաքականությանը մասնակից լինելու, ընտրելու և ընտրվելու:

Հակառակ դեպքում Սարդարապատ նախաձեռնությունը հերթական մուտիլովկա է, համալրված չեկիստների կրթած վերջին մոհիկան ստուկաչներով, ու հետապնդում է ամենահին ու միակ նպատակը, որն է. իրական անկախականներին քաղաքականությունից մեկուսացնելը: Արատավոր այս երևույթի հիմքը դրեց ԼՏՊ-ն, մնացյալը մինչ այսօր կապկելեն:

Սարդարապատնախաձեռնությունըպետքէհասկանա, որայլընտրանքչունի, քաններկայացվածհայտարարություններըճշգրտորենկրկնելնուտարածելըմամուլո վ, որովհետեևհակառակդեպքումինքաբացահայտվածէ, ևանէացված:

Սարդարապատ նախաձեռնությունը պետք է հասկանա, որ «Այլընտրանքային խորհրդարանի» արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդրանիկ զեկույցը նվիրված պետք է լինի ոչ թէ Իրանին, այլ վտարանդի համաքաղաքացիներին ու ցեղակիցնեին:

2010, 06, 25, Սթոքհոլմ

Վահէ

 

 

Սխալ ծերից ենք բռնել էլի տղերք (և աղջկերք իհարկե)

Tert.am-իհարցին, թե ի՞նչ են անելու նախաձեռնության անդամները, եթե ամեն դեպքում օրինագիծն ընդունվի, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են օրինագծի ընդունման դեմ, իսկ եթե ընդունվի՝կպայքարեն, որ փակվեն օտարալեզու դպրոցները։

Տղերք (և աղջկերք իհարկե), ձեր ջանքերն ազնիվ են, նպատակը վեհ, մղումն արդարացի, բայց տապալվելու են այնպես, ինչպես մինչ օրս տապալվել են հայերի բոլոր նախաձեռնությունները: Գաղութարարներն իրենցն անելու են ու հանգիստ մարսելու են: Եթե մինչ օրս ամեն ինչ հենց այնպես չի եղել ինչպես ասում եմ, ուրեմն շարունակեք անվարան նույն կերպ, հուսով եմ հաջողվեք, բայց չեմ հավատում: Ես հավատում եմ տարրական, պարզ մեթոդներին, որոնք հասանելի են բոլոր մահկանացուներին և անգամ երեխաներին…, երբեմն հատկապես երեխաներին: Ես հավատում եմ Մոլոտովի կոկտեյլին: Փարիզի արվարձաններում վերջերս վառված հազարավոր մեքենաներն ինձ կրկին անգամ համոզեցին որ դա այդպես է: Անչափահաս երեխաները ճշգրտորեն հաշվեցին (կամ նրանց համար ավագները հաշվեցին, կապ չունի), որ հարստահարիչներին լավագույն հարվածը նրանց տնտեսապես քայքայելն է: Հայաստանում կան բազում թանկարժեք մեքենաներ, շատ լավ վառվում են, բռնվելն համարյա անհնար է: Կոկտեյլը գցում ես հեռվից, ոչ ոք չի տեսնում: Բազում են գիշերային շքեղ ակումբները: Հիմնականում նկուղներում են: Բավարար է մեկ-երկու կոկտեյլ նետել, այրվող հեղուկը ինքը կհոսի սրահ աստիճաններով: Շքեղ առանձնատները նույնպես հրաշալի թիրախեն: Դուք միայն հասկացրեք երեխաներին, որ հեշտ է, անպատիժ, և ամենակարևորն արյուն չի թափվում: Ոչ մի դեպքում չի թափվում: Այն ամենն ինչ առաջարկում եմ առանց մեծ ջանքի ու զոհողության մատնել կրակի, պատկանում են հենց հարստահարող գաղութարարներին, այնպես որ կանխավ սաստվեք ձեր բարոյախոսությամբ, եթե այպիսիքդ կաք ընթերցողներում:
Մոլոտովի կոկտեյլը մեկ ապակե շիշ բենզին է, մի բուռ օճառի փշուր, և լաթէ խծուծ, որն այրելուց հետո նետում ես այնտեղ ուր որ հարկն է: Բռնկումը տեղի է ունենում շիշը կոտրվելուն պես, օճառն օգնում է, որ հեղուկը թափանցի անգամ մի կրոսկոպիկ ճեղքերը:

Եվ եղեգան փող բոց ելաներ…

Վահէ

 

 

Անասնաբուժական տրակտատ

Ինձնից միլյոնատեր դուրս չեկավ: Ստիպված եմ տնային կառավարիչ դառնալ: — Օստապ Իբրահիմիչ Բենդեր

Ինձնից հրապարակախոս դուրս չեկավ, բայց անգամ տնային կառավարիչ չեմ կարող դառնալ, մնում է շարունակեմ անասնաբուժությունը:

Գայլ

Գայլը գիշատիչ մի կաթնասուն է, որը շատ ուրիշ կաթնասունների ու անասունների պես միլյոնավոր տարիներով էվոլուցիոն ազատ ընտրության միջոցով զարգացել էր նրան ինչ որ էր, մինչև հոմո սապիենս պրիմատի մտքով անցավ նրանց ցեղից մի փոքր խումբ առանձնացնել, խաչասերել իրար մեջ, իրեն ցանկալի տեսակ ստանալու համար, որի անունը հետագայում շուն դրեց:

Նախաշունն իհարկե գայլից համարյա չեր տարբերվում, բայց հազարամյակներով նրա սերունդները փակ խմբով իրար հետ խաչասերելով մարդու զավակները սկսեցին ստանալ գայլ-շան սերունդներ, որոնց ներկա տեսակների մեծ մասին նայելիս կռահել անգամ հնարավոր չէ, որ թշվառը գայլի ազգականն է, իսկ առանց մարդու ողորմածության կվերանան իսպառ աշխարհի երեսից, որովհետև հազարամյակների ընթացքում այլասերել են ոչ միայն նրաց մարմիններն ու գաճաճեցրել, այլ նաև սպանել են գիշատիչ բոլոր բնազդները, փոխարինելով տիրոջ նկատմամբ անհուն սիրով ու ստրկական հավատարմությամբ:

Մի փոքրամասնությունն է շների այսօր պահպանել քիչ թե շատ նմանություն իր նախնուն`գայլին, ու շնային ապոկալիպսիսի դեպքում նրանցից մի մասը կսովորեն հավանաբար որս ու կձուլվեն դեռ ապրող գայլերի ոհմակներում: Մնացած բոլորը կոչնչանան:

Մարդ

Հոմո սապիենսը նույնպես կաթնասուն է գայլի ու շան պես: Այն նույնպես միլյոնավոր տարիներով ազատ ընտրությամբ էվոլուցվել էր նախնի պրիմատից ու առանձնացել ցեղակից օրանգուտանգներից, շիմպանզեներից, գիբոններից և այլոքից, մինչև արարչական այն պահը, երբ տեր աստվածը մեզ շունչ պարգևեց ու կերտեց իր կերպով ու պատկերով, իսկ մեր մանկական շուրթերից դուրս թռավ ազատություն…, և մենք կոչվեցինք մարդ:

Դա հավանաբար մարդկության աստեղային պահն էր, երբ մարդը մարդ էր այնքան, որքան գայլ էր գայլը…

Դրանից հետո մարդն իր ազատությունը բանեցրեց գայլերի և ուրիշ արարածների վրա, նրանցից առանձին խմբեր կազմելով, իրար հետ խաչասերելով, նախնուց այլասերելով սերնդե սերունդ իր կենցաղային կարիքներին հարմարեցնելով…

Էվոլուցիոն նույն տրամաբանությամբ, ինչպես գայլը շուն, շունը պեկինես, խուա-խուա ու տուզիկ, վայրի գոմեշը կով, վայրի վարազը 20 հատ այլանդակ ճուտ բերող և աղբ լափող կեղտոտ խոզ, այնպես էլ հոմո սապիենսը սկսեց փակվել փոքր խմբերում, իրար հետ խաչասերվել, դարձավ ասորի, հույն, մոնղոլ, չինացի, հայ, ղարաբաղցի անգամ, և ախալքալակցի, էրևանցի, լոռեցի ու ապարանցի…

Եվ այսօր արդեն, այդքան տրոհվելուց ու նեղ խմբերով խաչասերվելուց հետո անկասկած նորագուն տեսակներ ենք առաջացրել, բայց անասնաբույժները մասնագիտությամբ զբաղվելու փոխարեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ ու թողել էվոլուցիոն տրամաբանությամբ տեսակառաջացման խնդիրները բարձիթողի վիճակում:

ՈՒղղում եմ սխալս սիրելի ցեղակիցքս:

Եվ ահավասիկ հայերս: Սոդոմ-գոմորից ու Հայկ-Բել (Կայեն-Աբել) եղբայրասպանությունից մինչ օրս տրոհումները չհաշված, միայն վերջին դարում 10 միլյոն անդադար ցիր ու ցան եղածներից միայն մի երկու-երեք միլյոնն են լավագույն դեպքում իրար հետ ապրում ու խաչասերվում: Ասել կուզե մի փոքրամասնությունը միայն, ինչպես վերը նկարագրածս շների, խոզերի, կովերի դեպքում էր:

Ի տարբերություն կենդանիների մյուս տեսակների, որոնց հոմո սապիենսն է այլասերում ներցեղային փոքր խմբերով խաչասերելով, հայտնի չէ տակավին ճշգրիտ գիտությանը, թե ով է ստիպում մարդուն նեղանալ ու մանրանալ փոքր խմբերում և այլասերվել խաչասերվելով:

Կասկած կա, որ մարդ արարածը միակն է կենդանի արարածներից, որ այլասերումը կրում է իր մեջ, և կարիք չունի այլասերողի:

Հավանաբար հենց դա էլ եղել է արարչությունը…

Կարծում եմ, որ ապացուցված կարելի է համարել թեզս, հենվելով բերածս փաստերի շարանից, որ Հայաստան կոչվող ազգային արգելանոցում առանձնացված մարդու հավաքը արդեն կայացած ինքուրույն տեսակ է, որը հայտնաբերելու հեղինակային իրավունքս ճանաչելուց հետո խնդրում եմ անվանել այն հոմո սապիենս արմենիկուս իմբեցիլուս, իսկ նախկին հայերից սերած մոլորակով մեկ տարածված թափառաշրջիկներին` հայուս իմբեցիլուս փողոցայինուս:

Ինչպես վերը նշված շների մոտ, այնպես էլ նկարագրածս վերջին տեսակի կենդանու ապոկալիպսիսից հետո, կմնան անշուշտ մի փոքր խումբ արմենիկուսներ, հատկապես նրանք որոնք հմուտ որսորդ են, որ կհարմարվեն ու կշարունակեն ապրել ինտեգրվելով ու ձուլվելով ցեղակից օրանգուտանգների, շիմպանզեների, գիբոնների, կամ մնացյալ պրիմատների մեջ:

Սիրելի խմբագրություն,

խնդրում եմ հրապրակումից հետո ուղարկել տրակտատս Անասնաբուժական ակադեմիա, հանտնաբերածս կենդանու նոր տեսակը գրանցելու ադմինիստրատիվ հարցերը կարգավորելու նպատակով, ինչպես նաև հաշվիս համարը, որտեղ կփոխանցեն հոնորարս:

Հարգանացս հավաստիքով, հավերժ ձեր`

Վահէ

02.05.2010, Սթոքհոլմ

 

 

Ասված է արդեն, որ բոլոր ժամանակներն ունենալու են իրենց միամիտը, որն ասելու է ճշմարտությունը:
Ասված չէ միայն, որ կարող է պատահել երբեմն, որ միամիտ էին նրանք, ովքեր ասողին էին միամիտ համարում…

 

 

Դրուժիննիկ-կոմիսարից Հիտլեր`մեկ քայլ է

Վերջերս դաշնակցական մի թերթում կարդացի մի հոդված համայն հայ ժողովրդի շիզոֆրենիայով տառապելու մասին: Հոդվածագիրը հոգեկան հիվանդ էր համարում բոլոր սփյուռքահայերին անխտիր, երկփեղկված լինելու պատճառով,  որովհետև համ հայ են, համ էլ միաժամանակ ամերիկացի, կամ ֆրանսիացի,  կամ մեկը այն եկրից, որտեղ ապրում են: Մարդը փաստորեն ասում էր, որ ցեղի 70 % -ը խելագար է: Եթե հաշվի առնենք նաև երկրի քսանամյա շրջափակումը,  ոստիկանաքրեական լայնածավալ ահաբեկչությունը բնակչության դեմ,  շարունակական թերսնումը հացով և հոգով, հնարավոր բոլոր հալածանքներն ու հետապնդումը, կարող ենք վստահաբար ասել, որ համայն ցեղով խփնված ենք,  բացառությամբ իհարկե հոդվածագիր դաշնակի, նրա գենգենի, բյուրոյի, և իր ընտրությամբ ըկեր տղերքի ու աղջկերքի… Այս հոդվածը դեռ կարդալը չավարտած կարելի էր մոռանալ իհարկե, որովհետև հեղինակը,  որի անունն արդեն իսկ մոռացել եմ, հերթական տափակ դրուժիննիկ-կոմիսար է,  որն ինչպես բազում այլոք իր շրջապատում որոշել է հանկարծ խելացի մտքեր արտահայտել,  ու ոչ տարել, ոչ բերել, ամբողջ հայությանը գիժ է հայտարարել:  Այս տեսակի ճորթած բերանությունը կարելի է անուշադրության մատնել իհարկե,  եթե մեծ չլիներ վտանգը մեր բոլշևիկյան միջավայրերում,  որ առողջները զինյալ հեղաշրջում կարող են անել, հանուն վատառողջներիս հարկադիր բուժման: Կարծում եմ արժե, որ հոգեկան հիվանդություններ ախտորոշող կուսակցական ընկերներին ուշադրություն դարձնեն հանրապետության հոգեբույժները,  որպեսզի ժամանակին ախտոորոշվեն ու բուժում ստանան, թե չէ ինչպես զինվորից թագուհի շախմատում, այնպես էլ տափակ դրուժիննիկ-կոմիսարից Հիտլեր`մեկ քայլ է:

Վահէ

23.02.2010, Սթոքհոլմ

 

 

Սիրելիներս

մենք սակավաթիվ ազգ ենք, երևի այդ պատճառով ով ինչ, որտեղ անում-ասում է մի երկու շաբաթում տարածվում է աշխարհասփյուռ հայությանս մեջ: Անգամ ազգային անվտանգության խորհդի նիստերի վերջանալուց 30 րոպե հետո ով հարկ է, կամ հետաքրքված է գիտե այնտեղ խոսված ամեն ինչ: Խնդրում եմ բոլորիդ աջակցությունը միտքս տարածելում ձեր շրջապատներում, եթե դեմ չեք համահայկական մի էքսպերիմենտ անցկացնելուն:

Նպատակս է խոսքս Վանո Սիրադեղյանին հասցնելն ու պարտադրելը նրան խոսել, եթե նա ողջ է: Վստահեցնում եմ, որ լուրը կհասնի մեկ-երկու օրում, ինտերնետի և կապի այլ միջոցների ներկայիս զարգացածության պայմաններում:
ՈՒզում եմ լայն հասարակությանը հայտնել կասկածս այն մասին, որ Վանո Սիրադեղյանը սպանվել է օդանավում, Երևանից թռնելուց անմիջապես հետո:
Վերջերս իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական այրերն ու տեղեկատվական աղբյուրները հետևողականորեն չարաշահել են նրա անունը, սեփական քաղաքական նպատակները հետապնդելով: Ցինիզմը հասել է այնպիսի մակարդակի, որ գազեթչիները սկսել են նրան բաց նամակների սերիալներ գրել, իսկ նրանցից մեկն էլ մի ընդարձակ հարցազրույց հրապարակեց իր սեփական թերթեում, որտեղ Վանո Սիրադեղյանն իբր ասել է, որ Լևւն Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա:

Կարծում եմ, որ ցեղ որպես, գործ ունենք դիակապտության նվաստագույն երևութի հետ մեր հավաքական համայն պատմության ըթացքում հարկավ: Մեռած գրողին խոսք է վերագրվում և օգտագործվում նեղանձնական, ճղճիմ նպատակներով:
Վանո Սիրադեղյանն այլընտրանք չունի քան ինտերնետով, տեսագրված հայտարարություն անելը և հաստատելը, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրուցն իր հետ իսկապես տեղի է ունեցել և ճիշտ է: Դա նաև կփարատի արդարացի կասկածն այն մասին, որ նա սպանվել է տարիներ առաջ: Դա նաև բացարձակ անվտանգ է, որովհետև վիդեոն կարող է հրապարակվել աշխարհի ցանկացած երկրից, բոլորովին չմատնելով գրողի թաքստավայրը, եթե այդպիսինը կա:

Եթե մեկ-երկու շաբաթից Վանո Սիրադեղյանը չտարածի վիդեո հայտարարություն իրավունք ունենք կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանը մեռելների հետ հարցազրույց է թխում ու հրապարակում սեփական ճղճիմ նպատակներով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրան հարող բոլոր մարդիկ զբաղված են դիակապտությամբ, և որ Ռոբերթ Քոչարյանին ներկայացվելիք սպանությունների մեղադրանքների շարքում պետք է ավելացվի ևս մեկը:

Վահե Ավետյան

13.02.2010

 

 

Ընդդիմության ու մամուլի հերթական սուտը

Վերջերս Առավոտ թերթում կարդացի մի հոդված ըստ որի կովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայնն իր բողոքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ու բանտարկման առիթով:
Իրավապաշտպանությունն ինձ հետաքրքրել է միշտ, իսկ համեմատաբար վերջերս (15 տարի) դարձել է մասնագիտություններիցս մեկը, և այդ պատճառով հարկավ ուշադրությունս գրավեց կովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայն անունը: Զարմացա, որ երբևէ չեմ լսել նման կազմակերպության մասին չնայած փաստին, որ 5 տարի վարել եմ ժողովրդավարությանը նպաստող ծրագիր Կովկասում, անդամակցում եմ բազում իրավապաշտպան ոստայնների և անձամբ ծանոթ եմ քիչ թե շատ հայտնի բոլոր իրավապաշտպաններին: Խիստ տարօրինակ էր նաև այն, որ հայտարարության տակ չկար որևէ անուն ազգանուն:
Հետաքրքրությունս բավարարելու համար անմիջապես սկսեցի փնտրել այդ կազմակերպությունների ոստայնը ինտերնետում ու գտա նրանց կայքը, բայց տարակուսանքս փարատվելու փոխարեն ավելի խորացավ, որովհետեվ նախ չկարողացա գտնել ոչ միայն այդ ոստայնի անդամ որևէ կազմակերպության անուն այդ կայքում, այլ նաև որևէ անհատ անդամի անուն, իսկ երբ պարզվեց, որ այդ ոստայնը ոչ հետադարձ կապ ունի, ոչ որևէ հասցե ու հեռախոսի համար, տարակուսանքս փոխվեց համակ խղճահարության հայոց ընդդիմության ու մամուլի նկատմամբ, որովհետև առաջիններն աջակիցներ են հորինում, որ անտեր չերևան, իսկ վերջինները մի քանի համար ավել վաճառելու համար ստիպված են սուտ տեղեկություն տարածել սեփական էջերում:
Ամոթ ե հայոց հույս ու հավատ լինել հավակնող ընդդիմություն, և առավել ամոթ է անկախ ձևացող Առավոտ: Դրանից ոչ ոք ոչինչ չի շահում, իսկ հասարակությունը կորցնում է վստահությունը ընդդիմության ու մամուլի նկատմամբ:
Վստահ չեմ իհարկե, որ վերոհիշյալների հետապնդած նպատակը հենց դա չէ. հայ հասարակության վերջնական հիասթափությունը պայքարից ու ստրկությունից երբևէ ազատագրվելու պայծառ ձգտումից:

Վահե Ավետյան
11.02.2010, Սթոքհոլմ

 

 

Նստեք, մեկից հանած

Փորձեք ռնգեղջյուրների նախրին ավետարան քարոզել, եւ նրանք ամբողջ ցեղով կվազեն ձեր վրայով անմիջապես: Այսպիսի մուլտիպլիկացիոն կինոնկարի հատված է առկայծում գլխումս անմիջապես, երբ կարդում եմ մամուլի վերաբերյալ էթիկական նորմեր մշակող հայոց հայր եւ մտքի պայծառագույն հավաքանի պատգամավորների մասին, մի պահ կանգ եմ առնում, որ պատկերացնեմ նրանց այդ գործի վրա, եւ անմիջապես կտրվում է մտքիս թելը, գլխումս շարունակվում է մուլտիպլիկացիոն երկրորդ հատվածը, որտեղ ռնգեղջյուրները վերաձեւավորում են ավետարանը, ավելացնում են այնտեղ էթիկային վերաբերող կետեր, իսկ քարոզիչների համար հրատարակության են պատրաստում մեթոդոլոգիական ձեռնարկ-ուղեցույց, 300 հազար տիրաժով։

Այս հարցը սաստիկ հուզում է հայրենյաց լրագրող աշխարհին, բաց հասարակություն երազող ռոմանտիկ թեւին եւ գրանտագետներին, որոնք ի պաշտոնե պետք է մուննաթ գան ամեն ինչի վրա։ Դա է պատվերը։ Գրանտագետներին թողնենք իրենց հուզմունքում, սիրելի լրագրողներին ու ռոմանտիկներին հարցնենք.

— Ինչո՞ւ եք առհասարակ հուզվում, սիրելիներս։

Եթե այդ օրենքները չընդունեն, ի՞նչն է խանգարում հենց այսօր, առանց նոր օրենքի, ասենք, Բոստանգյոլ համայնքի, Զեյթուն Գարահիսարի անվան դատարանի իրենց ազնվություն դատավոր պարոն Պստո Բոլտուգայկի Թլպատյանին ցանկացած լրագրողի իր կայֆի համար դատապարտել մի սիլա, մի քացու, ինչն անմիջապես կիրականացնի հերթապահ մենթը եւ անգամ փաստաբանը, եթե նրան հաբռգելու համար պատժել կամենա արդարադատությունը:

Էս պայմաններում ի՞նչ բարոյականության եւ էթիկայի մասին է խոսքն ընդհանրապես։ Էս ո՞վ է եկել, բարոյականացել թաքուն…

Ինձ ծանոթացրին մեզանում լավագույն համարվող երկու փաստաբանի հետ վերջերս, որպեսզի նրանք զբաղվեն տարաձայնություններովս հայրենյաց ինքնանշանակ իշխանությունների հետ։ Առաջինն ինձ առաջին իսկ նախադասության մեջ անվանեց հանցագործ, երկրորդը հորդորեց համեստանալ ու չգրել հոդվածներ իր սիրելի զորավար կապիտան Թենքեշի մասին եւ որ ընդհանրապես չի կիսում քաղաքական հայացքներս եւ հատկապես կովկասյան թեմաներով իմ ելույթները։

“Նստեք, մեկից հանած”,- կասեի ես նրանց երրորդ դասարանում, իսկ ավելի բարդ բան դժվար ասեի, որովհետեւ Հայաստանում լավագույն փաստաբան համարվողները երրորդից հետո դպրոց չեն գնացել, իսկ իրավաբանական դիպլոմները գնել են 500 դոլարով՝ որեւէ կոոպերատիվ հաստատությունից։

Մարդ որտեղի՞ց սկսի ու ինչքա՞ն ժամանակ հաչա, որ գա-հասնի անմեղության կանխավարկածին ու առաջինին ասի.

— Այ դդում, մարդուն հանցագործ չի կարող անվանել ոչ ոք այնքան ժամանակ, քանի դեռ դատարանն այդպես չի որոշել, իսկ փաստաբանը անգամ դատից հետո, որովհետեւ դատապարտյալը կարող է չընդունել իր մեղադրանքը անգամ վճռից հետո, եւ փաստաբանի գործն ապացուցելն է, որ իր պաշտպանյալն է իրավացի։ Կամ՝ քանի՞ տարի դաս տաս երկրորդին, որ վերջը կարողանաս ասել, որ քաղաքական հայացքներից խոսելու եւ դրանով մարդու մեղավոր լինել-չլինելը որոշելու համար ցանկացած երկրում ձեռքից կվերցնեին փաստաբանական լիազորագիրը։

Էլ չեմ ասում, որ էս փաստաբաններին ասես վերջապես.

— Այ տղա, ինչ ես լճակում պղպջակ բաց թողում, ի՞նչ օրենք, ի՞նչ օրենսգիրք, ո՞վ է գրել, ո՞վ է գրողին ընտրել, ի՞նչ դատարան, ի՞նչ կառավարություն, ի՞նչ սահմանադրություն։ Մի հինգ տոկոս երկրումդ քվե տվե՞լ է այս ամենին։ Ո՞վ եք դուք, որ դատեք, մեղադրանք ներկայացնեք, օրենք ու սահմանադրություն գրեք, ձերբակալեք ու բանտարկեք։ Ո՞վ եք դուք, այ սամազվանեցներ։

Դե արի հիմա, լրագրող, ու էս ռնգեղջյուրանոցում խոսիր էթիկայից։ Անհնար եւ անիմաստ բան է։ Մեզ առաջին հերթին օրինական ընտրություններ են պետք։ Դա է առաջին էթիկական պահանջն ու պայմանը։

Եւ լրագրողներն այդ գործում վճռորոշ դեր ունեն։

 

 

Օսեի մահը

Մեր գազեթչիներից մեկն այսօր գրել էր, որ գավառական մի հեռուստատեսությունն ի նշան բողոքի իր ամբողջ եթերի ընթացքում ցուցադրելու է Նիկոլ Փաշինյանի անշարժ լուսանկարը, իսկ տակը սահող տիտրերով գրելու են այն կազմակերպությունների անունները, որոնք աջակցել են այդ տղային, և անմիջապես հիշում եմ, որ կյանքումս միայն մի անգամ եմ նման բան տեսել, երբ մեռել էր Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը սիրելի առաջնորդ, իսկ տիտրերով գրում էին ցավակցողների անունները: Չիմացա միայն երաժշտություն լինելու է թե ոչ: Բրեժնևի ժամանակ Էդվարդ Գրիգի Օսեի մահն էր:

 

 

Ո՞նց ասեմ, քանի՞ գիրք գրեմ

Ո՞նց ասեմ, քանի՞ գիրք գրեմ, քանի՞ խորհդարանական ընտրության մասնակցեմ ու քանի՞ երկրում, քանի՞ հասարակական կազմակերպություն ղեկավարեմ, քանի՞ լեզու խոսեմ, քանի՞ պատերազմ գնամ առաջինների հետ ու մասնակից լինեմ հաղթանակի, քանի՞ կուսակցություն հիմնեմ ու ղեկավարեմ, քանի՞ կառավարության խորհրդական լինեմ քաղաքականության, անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքի և այլ հարցերով, քան համալասարանում սովորեմ ու քանի երկրում, որքան դրամ ուղղեմ երկիր, քանի բյուջեից ու ֆոնդ ու բանկերից որ հայրենակիցս կոկորդս կրծելու պատրաստ չհարձակվի վրաս կարծիքի համար, այլ մի պահ լռի, չշտապի անմիջապես տեսնել արյանս գույնն ու ներքին օրգաններիս դասավորությունը, ու մտածի, որ չի բացառվում, տեսականորեն չի բացառվում, որ էս ախմախը (ես) գուցե էս մի անգամ ճիշտ կարող է լինել։
Դուք սիրելիներս. գիտե՞ք այդ ցուցանիշը, որ հայ մարդը պետք է հաշվետվի, որ հայրենակիցը նրան շնորհի հասարակ մեն մի հատիկ մարդուն հասանելի հարգանք ու ճանաչի նրա իրավունքը լինելու։
Ձեր սիրելի լիդերների հետ սիրելի ՀՀՇևՀԱԿ-ականներ խոսվում է տարիներ շարունակ հենց դրա մասին, որ ձեզնից բացի ցանկացած մեկը նույնպես իրավունք ունի լինելու, ինչը նշանակում է նաև ընտրելու և առաջադրվելու։
Ի՞նչ մի բարդ բան է կարծես, որ ձեր ղեկավարները հրաժարվում են 20 տարի շարունակ ընդունել։ Դուք չե՞ք հասկանում, որ դա նշանակում է, որ մեր մեջ լիդերներ միայն նշանակում են, ոչ թե աճում են։
Հայեր՝ դուք էշացե՞լ եք, թե՞ ինձնից բացի մնացյալ բոլորդ գաղտնաբար ծախվել եք արդեն ու որոշել եք ինձ չասել։
Հայեր, բա՞րդ բան եմ ասում։
10 տարի առաջ Երևանում հայտնել եմ, որ մնում եմ հայրենիքում առաջադրվելու համար և ձեր առաջնորդները ոչ միայն ձևանում են, որ չկամ, այլ միասնաբար, ՀՀՇ-ՀՀԿ-ով ինձ անէացնում են մեդիաներում և անգամ բանտարկում են երկու երկրում:
Հայեր, ձեզ ի՞նչ է պատահել։ Դուք վախենու՞մ եք ձեր ղեկավարներին հարցնել թե ինչու՞ են լռում, ինչի՞ց են վախենում։
Վախենում են պարտվելու՞ց։
Հայեր, ձեր մեջ կգտվե՞ն մարդիկ հիմա, որ ինձ կհայհոյեն ու ոչ լիդերների՞ն։
Ես ձեզ ասում եմ նախորոք. այո՜ վախենում են։ Վախենում են որովհետև կմատնեմ նրանց բոլորին անփառունակ պարտության բոլոր հեռուստատեսություններով, թերթերով, մեն մի հատիկ մարդուն հասանելի մեդիայի միջոցներով, և բոլոր թեմաներում քաղաքականության ու մեր հավաքական կյանքի, իսկ ավելի համառներին կառաջարկեմ ազնիվ մենամարտ իրենց ցանկացած զենքով, և եթե համաձայնեն մենամարտել՝ կոչնչացնեմ։

Վահե Ավետյան

 

 

Հայ ազգային կոնգրեսը, իշխանության հետ գործակցելու համար մեղադրելով իրեն քննադատողներին, ծառայում է հենց նույն իշխանությանը, թույլ չտալով, որ առաջանա իշխանական համակարգի դեմ պայքարելու պատրաստ ավելի կենսունակ ուժ: — Հակոբ Բադալյան

ՀԵնց սա է որ կա սիրել Հակոբ Բադալյան։ Այս երևույթը սովետական միությունում ռուսերեն անվանում էին պառ պուսկատ, ինչը նշանակում է, որ հենց ջեռուցման կաթսան եռում է առաջացնելով պայթյունի վտանգ հնոցպանը գոլորշի է բաց թողնում, որ պայթյունը տեղի չունենա։
Այսօր ՀԱԿ (կարող եք հանգիստ շփոթել ՊԱԿ-ի հետ) կոչվող նախկին ՀՀՇ-ի հայր ԼՏՊ-ն հայտնվեց մեր գլխին անակնկալ ու անմիջապես նշանակվեց ղեկավար, այն դեպքում երբ երկրից արտաքսում էին անկախականներում, իսկ երկրում մնացողներին ֆիզիկապես ոչնչացնում էին։ Մի բուռ մարդուց բացի այդ հնոցպանին ոչ ոք չի ճանաչել, ոչ ոք չգիտէ որտեղից հայտնվեց, ով նրան նշանակեց շարժման ղեկավար։ Տարիքով մարդիկ դա գիտեն բոլորը, կհրաժարվեն սրանից միայն Լևոնի վկաներն ու նրանք ովքեր պաշտոններ վարեցին ու ակնկալում են դեռ վարել։ Երիտասարդներին հորդորում եմ ոչ թե կարդալ ՀՀՇ-ական գլուխլվացումը, այլ հարցնեն իրենց մայրիկներին ու հայրիկներին ստուգելու համար ասածս։
Առաջին նախագահության տարիներին այս մարդը զբաղվեց միայն հանրապետության կեսն աքսորելով երկրից, կուսակցություններ ու թերթեր փակելով, իսկ վերջում ընտրություններ կեղծելով ու ընդդիմության ակտիվ անդամներին ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացնելով։ Երկրորդ մանդատի ընթացքում հաստատեց մեր մեջ Ռոբերթին ու Սերժին, որովհետև չկար մեկը հանրապետությունում, որ իշխանության գալուց հետո չեր կոխելու ծակը ԼՏՊ-ին ու նրա երկիրը կեղեքած ու մարդկանց աքսորած ավազակախմբին։
Շարադրածս փաստեր են, հատիկ հատիկ ապացուցելի։ Մարդիկ այս ամենի հետ դժվարությամբ են համաձայնում, որովհետև համաձայնությամբ միաժամանակ խոստովանելու են, որ բացարձակ մեծամասնությամբ հիմարեցվել են։ Արդյոք շա՞տ հայ եք ճանաչում, որ առանց բարդույթների կխոստովանի, որ ինքն անձամբ հիմար է եղել հերիք չէ, դեռ մի քսան տարի էլ շարունակաբար հիմարեցվել ու մինչև օրս հիմարեցված է։ Ցավոք սեփական բարդույթն ավելի է կարևորված մեր ցեղում, քան հայրենիքի կորուստը, և այդ պատճառով հասել ենք արդեն անկախությունը կորցնելու եզրին, բայց Լևոնի վկաները միևնույնն է չեն խոստովանելու որ հիմար են եղել և կան։
ՀՀՇ-ական մամուլը համառորեն լռել է բոլոր այս տարիներին բոլոր լրագրողների, գրողների, հսարակական-քաղաքական գործիչների ոչնչացման փաստերի մասին, եթե վերջիններս իրենց ոհմակից չեն եղել։ Սա էլ է ապացուցելի։ Անգամ սեփական շարքերից արմատախիլ եղած Բոջալյանին մոռացուցյան մատնեցին, որպեսզի Նիկոլն ու նախկինում Արման Բաբաջանյանը հայտարարեն, որ իրենք առաջին ու միակ քաղկալանավոր լրագրողն ու գրողն են, իսկ գլուխլվացածների ոհմակը կապիկների նման ոռնում են ամենուր նույն սուտը, իսկ գլուխլվացածների ոհմակը կապիկների նման ոռնում են ամենուր նույն սուտը։
Չեկիստները շատ լավ հասկացան որ սոցիալական բունտն հասունացել է ու այևս ոչինչ մարդկանց չի կանգնեցնի ու վերակենդանացրին իրենց գործակալ ԼՏՊ-ին, որի մասնագիտությունը 88-ից նույն հնոցպանն է։
Ի՞նչ կատարվեց վերջին երկու տարում։ Հանեցին Լևոնն ու իր խնամիներն ու վկաները մարդկանց փողոցներ, մի քանու հոգու սպանել տվեցին, որ մնացածը վախենան, բացի դրանից նայեն թէ ինչ պոտենցիալ տաքգլուխներ կան առաջիկա տարիներին անհագստություն պատճառող ու բոլորին գլխատեցին։ Վերրջում էլ հնոցպանը կոչ արեց ճանաչել Սեժիկին:
Պատահական չէ բոլորովին, որ Լևոնի այդ վերջին ըստ էության ելույթից հետո Սերժիկն արտասանեց ՀՀԿ համագումարում, որ այլևս ոչինչ չի խանգարում իրենց նավը ապահով հասցնել նավահանգիստ, որն ոչ այլ ինչ է քան Սովետական Միությունը:
Հայեր, Լևոնի վկաներ, ո՞րն է ձեր համար նախընտրելի. խոստովանել որ հիմարներ եք եղել և կաք, թ՞ե շարունակեք ձևանալ խելացի, բայց կորղնեք հայրենիքի անկախությունը։
Երբ կատարվի վերջինը, այլևս միևնույնն է չեք կարողանալու ձևանալ խելացի ու չհիմար, իսկ սերունդները ձեզ բոլորիդ համարելու են խաբված ավանակների նախիր։

Վահե Ավետյան

 

 

ՆՈՐ ՈՒԺ, ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում կա 1/3 մոտ կազմող բնակչություն, որը չի աջակցում ՀՀՇ-ականներին, կամ հանրապետականներին։ Դա կարող է նշանակել նաև, որ հանրապետությունում կա քաղաքական երրորդ ուժ, որի մասին ակնարկ անելուց անգամ սարսափում են առաջին երկուսը, և հրաշալի համագործակցում միմյանց հետ, չնայած պնդվող ատելությանը, երբ անհրաժեշտ է լինում այդ երրորդ ուժի գաղափարական սահմաններում գործող որևէ գործչի ոչնչացնել, կամ լռության ու մոռացության դատապարտել։ Այդ, երրորդ ուժի գաղափարական շրջանակներում գործող գործիչները բազումն են, բայց համերաշխորեն լռության են մատնվում իրենց ընդդիմադիր հորջորջող ՀՀՇական և կառավարական մամուլում։ Երրորդ ուժի գաղափարական շրջանակներում գործող գործիչներ են Վտարանդի Գրողների ու Մտավորականների միության անդամները, որոնք ընդդիմադիր ուժերի Լոս-Անջելեսյան կոնգրեսում հռչակել են անգամ վտարանդի նախագահության թեկնածուի առաջադրման պատրաստակամությունն ու վճռականությունը։ Աբսուրդն հասել է այնտեղ, որ 500 պատգամավորի ներկայությամբ նման հռչակագիր է կարդացվել, տարածվել է ինթերնետով YouTub-ով ու ներկայումս էլ հասու է բոլորին, բայց առաջին երկուսը ձևանում են, որ տեղյակ չեն, նրանց մամուլն էլ լուռ է, անգամ ձեռ առնել չեն համարձակվում իրենց հատուկ ցինիզմով, որովհետև անգամ այդպես վարվելը փաստի պատմական արձանագրում է դառնալու։
Հայերիս մեջ կա ուժ որ կարծում է, որ հանրապաետականներն ու ՀՀՇ-ն նույն զիբիլն են, իսկ ավելի կոնկրետ, երկու մասի բաժանված և այսօր իրար միս ուտող, նախկին ու ներկա բոլշևիկյան ԿԳԲ-ն, և երրորդ ուժը գալիս է այս երկուսի գործելակերպն ու ոճը մեր երկրից արմատախիլ անելու։

Վահե Ավետյան
07.01.2009

 

 

Իմ բաց նամակը Ժիրայր Սեֆիլյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ, իրենց հայրիկ ԼՏՊ-ին էլ

Դուք պարտվել ու պարտվում եք, որովհետև սուտ եք։ Դուք անձամբ երկուսդ. սուտ զինվորական ու սուտ լրագրող եք, և ձեր դիվահայր Լևոն Տեր Պետրոսյանն էլ էր սուտ՝ առաջին սուտը։ Դրանից սկսեց ամեն ինչ ու դրա ճտերն եք դուք ել, ձեր 10 հոգանոց շարժումների անդամներն ու հարողներն էլ: Ստով ու մատնությամբ ու դավադիր լռությամբ արտաքսել ու մեկուսացրել եք սեփական ցեղի կեսից ավելին, որպեսզի նրանց բացակայությունից ու անէությունից օգտվելով հռչակեք ձեզ նախագահ, զինվորական, լրագրող այն դեպքում երբ իրական գործերում երբևէ մոտերքում չեք եղել։ Ձեր շուրջ տարածած ամեն ինչը սուտ է։ Եվ բնական է որ ձեզ պետք է ծեծեն ու նսեմացնեն գաճաճները, և նսեմացնելու ու ծեծելու են այքան ժամանակ մինչև հասարակավ խոստովանեք, որ մասնակցել ու մասնակցում եք իրական նախագահներին, զինվորներին, լրագրողներին և այլոց արտքսելուն ու անէացնելուն, ու մեղա գաք։

Ձեզ պետք է ծեծեն ու նսեմացնեն այքան ժամանակ մինչև հիշեք ու հասկանաք, որ երբ տանն էր ձեր ցեղի բացակա կեսը ծնկի եկավ հսկայաց հսկա սովետը, իսկ ձեզ հավաքել են իրենց բռերում գաճաճները:

Վահե Ավետյան

13.01.2010, Սթոքհոլմ

 

 

Սիրելի խմբագրություն

խիստ կարիք ունեմ օգտվելու ձեր չորրորդ իշխանություն լինելու հանգամանքից ներկայումս, որովհետև քաղաքացիական անհնազանդության վիճակում եմ 1992 թվականից, և այդ պատճառով չեն գործում իմ համար արդարատության մեխանիզմները։ Չեմ կարող դիմել նրանց տիտղոսներով, որովհետև չեմ ճանաչել նրանց լիազորությունները հայտարարություններով, ինչը չի նշանակում, որ իմ քաղաքացիական իրավունքերը սահմանափակվում են, և ավելին՝ որ չեն ծառայելու ինձ արդարադատության պատասխանատու իրենց հռչակածները։ Նրանք բոլորը հայտարարել են, որ ներկայացնում են արդարադատությունը, իրենք իրենց ճանաչել են, հայտարարելով այդով, որ իմ և այլոց ծառաներն են, դա ընդունվել է ցավոք միջազգայնորեն։ Ասել կուզե նրանք ինձ պարտավոր են ճանաչել որպես քաղաքացի, ու պարտավոր են զբաղվել իմ գործով, անկախ նրանից ես իրենց կճանաչեմ, կդիմեմ, թե ոչ։ Խնդրում եմ հրապարակել նամակս թերթում, ոստիկանության Աջափնյակի, Նոր Նորքի բաժանմունքներ, գլխավոր ոստիկան, գլխավոր դատախազ, արդարատության նախարար, մարդու իրավունքի պաշտպան իրենց համարող պարոններին ուղարկել պատճէները։ Ըստ նրանց զեղծ օրենսդրության լրատվական աղբյուրներում հրապարակված տեքստը իրավաբանակն հիմք է օպերատիվ գործունեության սկսման համար: Ձեր օգնությամբ ցանկություն ունեմ պահանջելու վերոհիշյալ պարոններից դադարեցնել անմիջապես իմ դեմ քրէական հետապնդումն ու փնտրման հրամանը, որովհետև իմ դեմ գործ զեղծած քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը ձերբակալվել է երեկ, քրէական գործեր զեղծելու մեղադրանքով: Հայտարարում եմ, որ իմ դեմ հարուցած գործը նույն կերպ զեցծած է, ու ես պարտավոր չեմ ակնթարթ անգամ անցկացնել ոչ միայն բանտում, այլ անգամ ոստիկանության մեկուսարանում, միայն այն պատճառով, որ ինչ որ կաշառակեր հանցագործ ոստիկան այդես է ցանկացել։
Հայտարարում եմ, որ զեղծ քրէական գործը խոչընդոտել է Հայաստանում հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելուս, ինչպես նաև հասցրել ինձ տնտեսական ու բարոյական վնաս, ինչի հատուցումը ստանալու գործով կարիք ունեմ անմիջապես զբաղվելու հայրենիք վերադառնալուն պես։
Ես անգամ կհամաձայնեմ կանխման միջոցի փոփոխմանը, կվերադառնամ անմիջապես, կհանդիպեմ ազատ պայմաններում քննիչների հետ ու կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին այնքան ժամանակ, որքան կարիք կունենան, բայց դրա համար պարտադիր չէ, որ նստեմ բանտում հանցագործների քմահաճույքով։
Բազմիցս հայտարարել եմ նախկինում, որ քրէական հետապնդումն իմ դեմ քաղաքական պատվերով է կազմակերպվել, ինչպես նաև ԱՄՆ-ում ձերբակալվելս ու տարի ու կես դատական քաշքշուկների մեջ ներքաշվելս։ Ես այս ամենի, ինչպես նաև ինստիտուցիոնալ հետապնդման մասին հաշվետվություններ ունեմ ներկայացնելու անվտանգության խորհրդին, եթե մի օր համոզվեմ վերջապես, որ հայերս այդպիսին ունենք։ Դրանից առավել կարիք ունեմ շտապ անցնել աշխատանքի իմ հաջորդ աշխատավայրում, ազգային ժողովում, որտեղ բազում օրենք մարդու հիմնարար իրավունքերն ու անվտանգությունը պաշտպանող սպասում են կերտման:

Նամակիս հրապարակումից հետո պարոնայք ու տիկնայք ինքնանշանակները հրաշալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ քաղաքական հետապնդումն իմ երևակայության արդյունքն է, դադարեցնելով քրէական գործը, կամ կանխման միջոցը փոխելով, ինչպես նաև հնարավորություն ունեն ապացուցելու, որ խանգարել ու խանգարում են ազգային ժողովի ու նախագահական ընտրություններին մասնակցելս, նամակս անտարբերության մատնելով։
Մնացյալ ընթերցողներին խնդրում եմ հանկարծ չանհանգստանալ իմ համար ու կարծել, որ վերը պատմածիս պատճառով սատիկ տառապել եմ։ Վստահեցնում եմ, որ իմ հետ ոչ մի բան չի պատահել կյանքում, ինչը ես անձամբ թույլ չեմ տվել, որ պատահի։ Ես անգամ երջանիկ եմ, որ ամեն ինչ հաջողվեց այնպես ինչպես կարծում էի, որ պետք է կատարվի, որովհետև հիմա հատիկ առ հատիկ ճանաչում եմ ընդդիմությունը որպես հետևանք, և նաև այդ ընդդիմությունը հատիկ-հատիկ զտելով ու մաքրելով կզբաղվենք շուտով, երբ բարեհաջող տուն դառնամ, տասնյակ հազարավոր պայծառ հայացքով ու տաք սրտով մարդ հետս բերելով…
Ամեն
25.09.2009, Սթոքհոլմ

 

 

Քաոս
Եթե կուզեք անկանխակալ ըմբռնում ու կարծիք ունենալ Սփյուռքի իրական վիճակի մասին, համեմատեք այն ԱՄՆ- ի հետ, առանց գլխավոր դատախազի և արդարադատության, վերջին չորս տասնամյակում։ Նիքսոնը իշխանությունից չեր հեռացվի, կմնար Սպիտակ տանը մինչև իր մանդատի վերջին օրը, և նրա ադմինիստրացիայի աշխատողները կփոխանցեին իրենց բոլոր կեղտոտ մեթոդները հանրապետական հաջորդ թեկնածուին։
Նշանակություն ունեցող այլընտրանք որպես պահպանվելու համար ժողովրդավարները ոչ մի ընտրություն չէին ունենա, բացի ավելի կեղտոտ մեթոդների օգտագործումը։

Սրիկայի առկայության ողբերգությունն այն է, որ հենց հասկանում է, որ առուփախն անպատիժ է, վերադառնում է, որ ավելի մեծ կտոր առնի ու փախչի, իսկ երբ սրիկան իշխում է, ազնիվ մարդն ապրում է սարսափում, կամ ավելի վատ. անցնում է ընդհատակ, կամ միանում լուռ և անկամ մեծամասնությանը։
Անօրեն երկրում ուժեղները չէ, որ պահպանվում են, այլ անխղճներն ու ամենա դաժանները։

Դիփ Թրոթը, FBI-ի բարձրաստիճան աշխատակից, վախենում էր ի հայտ գալ, հրապարակավ խոսել։

Բեն Բագդիգյանն ապրում էր սարսափի մեջ, երբ ձեռքի տակ հայտնվեցին Պենտագոնի թղթերը։ Հիշենք հիմա բազում ազնիվ լրագրողներին, որ սպանվեցին վերջերս Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է սիրելի մեր հայրենիքին. գիտե՞ որևէ մեկը գլխավոր դատախազի անունը, կամ կա՞ արդյոք այդպիսինն առհասարակ։ Ես այդ հարցին պատասխանելու դիրքում չեմ։ Կարող եմ ասել միայն. — Տեր ողորմյա…

Արա Բալիոզյան

Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը

 

 

Վիճակն աղետալի է

— Պետությունը որպեսզի գոյատեւի պետք է լինի 100 հազարի պետություն, ոչ թե 10 հազարի.
Ա1+-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
— Վիճակը աղետալի է.

ասել է վերջում, ինչը Լևոնին ալթերնատիվ չկայի մեկ ուրիշ ձևակերպումն է ՀՀՇ-ական լեքսիկոնում։ Այս հայտարարության վրա հրավիրում եմ հայաստանաբնակ մնացյլալ երկու միլյոն, արտասահմանում ապրող մեկ ու կես միլյոն քաղաքացու ու մի յոթ միլյոն սփյուռքի ուշադրությունը. Առաջարկվում է 10 000-անոց Սերժի ոհմակը փոխարինել ՀՀՇ-ական 100 000-անոց ոհմակով: Ոչ մի կերպ չեմ հասկանում թե ինչ է փոխվելու սրանց առաջարկն ընդունելուց, մնացյալ երկու, մեկուկես և յոթը միլյոնի կյանքում, եթե նախապես հայտնվում է, որ պետությունը լինելու է ՀՀՇ-ական 100 000-ինը, այլ ոչ նրանցը, բացի նրանից, որ տասը հազար մարդակերի փոխարեն գործ են ունենալու հարյուր հազարի հետ։ Վիճակն իսկապես աղետալի է:

04.09.2009, Սթոքհոլմ

 

 

Պարզ, մեկ բառով՝ նախանձը

Մեկ միլյոն հայ կրկնակի քաղաքացի կա այսօր, բնակվում են մի քանի տասնյակ երկներում։ Հայաստանաբնակները նրաց մեկուսացնում են քաղաքական կյանքից։ Ի՞նչն է պատճառը։ Պարզ, մեկ բառով՝ նախանձը։ Իրար նախանձող ու ատող մարդկային հավաքը վաղ թե ուշ քանդվելու է ու մասնատվի ու գերևարվի։ Դա անխուսափելի է, որովհետև նախանձն ոչ այլ ինչ է քան ուրիշի ունեցածը հափշտակելու նախնադարյան գենետիակական, կենդանական բնազդ, որը միջցեղային պատերազմի միակ հրահրիչն է, երբ գերիշխում է մնացյալ ամենից, ինչից կառուցված պետք է կարծես լիներ 21-րդ դար մինչև զարգացած ներկա մարդը, աստծո ընտրյալը ըստ ոմանց և հատկապես հայ առաքելական եկեղեցու դոկտրինի։ Մարդկային նման հավաքը վաղ թե ուշ մասնատվելու է իրար ատող, բայց լեզվի պատճառով իրարից չանջատվող համայնքների, որոնք կդադարեն ցեղ լինել. մոտավորապես իրար ատող, բայց երեխաների պատճառով չբաժանվող ամուսինների նման։ Ցեղն ի տարբերություն տարանջատվող ու միջոցներն իրարից փախցնող ու փոշիացնող, նախանձող մի խոսքով համայնքերից տարբերվում է նրանով, որ հավաքող է, ոչ ցրող, և միայն ցեղերն են կարողացել ազգանալ երբևէ, երբ երկարատև ակումուլատիվ աշխատանքն ամբարել է այնքան նյութական, իմացական ու բարոյական հարստություն, որ ժողովրդավարությունը վերջապես սկսել է անխափան կերակրվել։ Ժողովրդավարությունը թանկ է, գրպանով, ուղեղով ու սրտով աղքատների ու նախանձների բան չէ։ Եթե լինեինք ցեղ, ասել կուզե ակումուլատիվ, ոչ նախանձ, օր առաջ կթողնեինք ներս մեկ միլյոն կրկնակի քաղաքացի, որոնք կարճ ժամանակում քաղաքացի կդարձնեն սփյուռքը, և կրկնակի քաղաքացի բոլոր հայաստանաբնակներին։ Կարծում եք անըրջու՞մ եմ։ Գուցե, բայց այդպես անում են շվեդները։

02.09.2009, Սթոքհոլմ

 

 

Ընտրողը դու ես

Մեր հանրապետությունն իշխած երեք չեկիստները, որոնց սեփական թիմերն անվանել են նախագահներ, ոչ մի տարաձայնություն չունեն հայրենիքից արտաքսված քաղաքացիների քաղաքական մեկուսացման հարցում: Նրանք երեքն էլ լվացել են իրենց հետևորդների գլուխներն այնպես, որ հայրենիքում այսօր ստեղծվել է մի կարծրացած կարծիք այն մասին, որ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներն իրավունք չունեն քաղաքական կյանքին մասնակից լինելու, ոչ ընտրելու, ոչ ընտրվելու, և երեքն էլ իրենց իշխանավորման տարիներին ամրագրել են այդ ոչ մի բանով չհիմնավորած բութ կարծիքը զեղծած սահմանադրություններով և օրենսդրական ակտերով։
Երեք ինքնանշանակները ծայրահեղորեն տարբեր կարծիքներ են հայտնել, ու գործել են իրար հակառակ ինչում ասես, բայց երբևէ չեն խոսել արտագաղթածներից: Այս հարցում նրանք ունեն անթափանց լուռ համաձայնություն, իսկ եթե այնուամենայնիվ մի քանի տարին մեկ ստիպված են խոսել դրանից որովհետև համառ մեկը հասունացրել է թեման հասարակության մտքում, անում են դա Ճ կարգի լրագրողի, ֆիդաիզմի մանկական սինդրոմով տառապող տհասի, կամ մոտ ժամանակներս սիստեմից հեռացվելու ենթակա աննշան մի չինովնիկի միջոցով։ Քննադատական մտքի փայլատակման այդ հազվադեպ պոռթկումները միշտ իրար նման են եղել նրանով, որ վերլուծական ոչ մի բան չեն պարունակել: Նկարագրվում են կամ սոցիալ տնտեսական ներկայիս պայմանները, կամ օսմանյան ջարդերը անպայման, այնպիսի մունաթի տոնով, կարծես այդ ամենում մեղավոր է արտագաղթած քաղաքացիների մասին խոսողը, այլ ոչ հենց իրենց նախագահներն ու պատմական ղեկավարները։
Նկարագրածս հայկական PR-ի տեխնոլոգիական միակ հնարքն է, որի հիմնադրման արմատները հասնում են մինչև հայ հեղափոխականների առաջին համագումար նախանցած դարում ու անգամ ցարական ախրանկա։ Նման դրսևորման միակ նպատակը հարցը հասունացնողին բամբասելով ու վարկաբեկելով թեման շեղելն է հիմնական խնդրից։

Հասկանալու համար ընդդիմությունների ու կառավարությունների կատարյալ համաձայնության այս ֆենոմենը պետք է նկատել, որ խոսքը 500 000 պոտենցյալ ընտրողի մասին է, որոնք երբեք ինքնանշանակներից ոչ մեկին չեն ընտրի, եթե մասնակցեն քաղաքական կյանքին բոլոր իրավունքերով։
Հենց այդ պատճառով են նրանց բոլորին հատիկ-հատիկ ընտրած արտաքսել երեք ինքնանշանակն էլ, և երբևէ չեն քննադատվել իրենց ժամանակների ընդդիմություններից։
Արտաքսվածները հայրենիքում իրենց համակիր հատվածի հետ հենց այն երրորդ ուժն են, որը քափ ու քրտինք կտրած ոչնչացրել են չեկիստները, և ներսում, և դրսում, ընդդիմադիր ու կառավարական իրենց բոլոր վիճակներում, որովհետև այդ երրորդ ուժը չի համագործակցի նրանցից ոչ մեկի հետ այդ պատճառով պոտենցիալ թշնամի է։

Կարճ՝ Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է, որին արտաքսված վիճակում պահելը նաև ձեռնտու է նրանով, որ բոլոր ընտրություններում նրա ձայնը կչարաշահվի լցոնման ձևով, և անգամ ամենաընդդիմադիրները այդ մասին չեն խոսի։ Ոսկու հանք մի խոսքով։ Արժե նաև հիշել դրամական փոխանցումները, որոնք երկու կոմբինացիայով հայտնվում են հերթական ինքնանշանակի գրպանում։
Արտագաղթածներից բացառություն են մի փոքր խումբ կթու կով, որոնք իրենց քաղաքացիական իրավունքից կամավոր հրաժարվել են երեք ինքնանշանակների թիմերից որևէ մեկի հետ գործ կպցնելու դիմաց:

Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է։
Սա հիմնական պատասխանն է արտասահմանից հնչած ցանկացած մտքին և թերթերով, և հեռուստատեսությամբ, և ֆորումներում և մասնավոր զրույցներում ու քննարկումներում։
Հայաստանում դեռևս ապրող սիրելի հայրենակից։ Դու կարող ես ձևանալ ոչ պակաս ուսանած ու խելացի, բայց ոչ մի կերպ չես կարողանալու թաքցնել փաստը, որ անկախության հռչակաման օրվանից սկսած մեր երկիրն ապրել է հոգևոր և իմացական անկում մինչէ հենց այս օրը։

Դու չես կարող հերքել փաստը, որ մեր երկիրն անդադար դատարկվում է և անցել է ինքուրույն վերարտադրման կրիտիկական մինիմում քանակի սահմանը։

Դու չես կարող հերքել պարզ տրամաբանությունը, որ հեռանում են վատ երկրից, իսկ լավ երկիր գնում են, հակառակը չի լինում, ինչպես նաև, որ երկրից հեռանալը միայն սար ու ձորից հեռանալ չէ, այլ նաև այն մարդկանցից, որ մնացել են երկրում։

Դու չես կարող հերքել թվաբանական հասարակ հետևությունը, որ անըդհատ քչանալով, մնալու եք վերջապես երկրում միայն այնպիսի մարդկանցով, որոնցից հեռացել են։

Դու չես կարողանալու թաքցնել փաստը, որ ամեն հեռացող եղել է ավելի բանիմաց ու կիրթ իր բարեկամական ու աշխատանքային միջավայրից, իսկ դու նրա վտարմանը մասնակցել ես, որովհետև նրա հեռանալուց հետո հնարավորություն ես ստացել զբաղեցնելու նրա տունն ու աշխատավայրը, իսկ մնացյալը մասնակցել են վսխկոտ լռությամբ։

Դու երբեք չես կարողանալու հերքել պատմական փաստը, որ թշնամի արտագաղթածները հեռանալուց առաջ ծննկի բերեցին սովետը, իսկ դու ֆորպոստն ես ընդամենը վտարածդ հայրենակիցների սատկացրած լեշի։

Դու պետք է հասկանաս, եթե չես ուզում մոտ ապագայում կյանքդ շարունակել նեոսովետական աշխատանքային լագերում ու լիկբեզներում, որ վտարածդ հայրենակիցներին հատիկ-հատիկ պետք է հորդորես, խնդրես որ վերադառնան, զբաղեցնեն իրենց տներն ու աշխատանքային միջավայրերը։ Նրանք քո համար անմիջապես աշխատանք ու տուն կկառուցեն։

Քո արտագաղթած հայրենակիցները հիմա քիչ փոխվել են։ 20 տարի ավելացրել են բազում գիտելիք իրենց ունեցածին, ու մի քիչ էլ իմաստնացել են ու փորձվել մարդկային հարաբերություններում։ Ի նպաստ մակաբույծ մարդակերների չի արվի ոչինչ այլևս էնտուզիազմով։ Հեռացած հայենակիցներն հիմա պրոֆեսիանալներ են։ Հիմա ամեն ինչ պետք է խնդրվի, հատիկ առ հատիկ, որ գնահատվի ու պահպանվի: Հակառակ դեպքում հայրենակիցը սովորում է որ ինքը միշտ պետք է օգնվի, օգնվում է, և լկտիանում դրանից այնքան, որ սկսում է ոտք ձգել օգնողի քաղաքացիական իրավունքերին։
Հայաստանում դեռևս ապրող իմ հայրենակից. հորդորում եմ սկսել խնդրել հատիկ առ հատիկ տուն դառնալ հիմա ղեկավարներիդ, սրտիցդ մղված անկեղծ ցանկությամբ, որովհետև մոտ ապագայում ստիպված ես լինելու ծնկած աղաչել սրտնեղությունից։

Ընտրողը դու ես

29.08.2009, Սթոքհոլմ

 

 

Սրանք բոլորը մեր կլիենտներն են

Օգոստոսի 21-ին իրեն Հայաստանի ոստիկանապետ երևակայող մի պարոն, Ալիկ Սարգսյան անունով, ոչ տարել, ոչ բերել մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ ծնվել, մեծացել է ոստիկանությունում, ամեն ներքին անց ու դարձից տեղյակ է ու դրանից հետո արել է անյպիսի շլացուցիչ մի քանի հայտարուրություն, ամփոփելով ամենը մեն մի հատիկ փաստաթղթի մեջ (ասուլիսը մանրամասն հրապարակված է մի քանի հանրապետական թերթերում), որպիսին հավաքել մեկ տեղ մինչ օրս չի հաջողվել իրավապաշտպան ու ընդդիմադիր համայն հանրությանը մեր թշվառ անտերի երկու տասնամյակ կյանքի ընթացքում։

Դատեք ինքերդ.

Էդ ոստիկանությունում ծնված մարդն ուղակի խոստովանում է իր ասուլիսում, որ իր էդ ծնված օրվանից մարդկաց ծեծել են, բայց խոստանում է այլևս չծեծել։
Խոստովանում է, որ խունտայի անդամների խնդրանքով ու պահանջով իր ծնված օրվանից մարդ են առևանգել ու խոշտանգել, բայց խոստանում է, որ այլևս չեն անելու։

Խոստովանում է, որ խունտայի անդամները իր ծված օրվանից դիմել են ոստիկանությանը, որ մարդ առևանգեն ու խոշտանգեն ու երբեք չեն մերժվել, բայց խոստանում է, որ այսուհետ մերժվելու են։

Խոստովանում է, որ խունտայի անդամները ինչպես նաև իրենք, իր ծված օրվանից պատասխանատու են բազում քրէական հանցագործությունում, բայց խոստանում է, որ այլևս չեն անի։

Խոստովանում է, որ իրենց թույլ տվությամբ և օգնությամբ Հայաստանում եղել են, կան և լինելու են օրենքով գողեր, բայց խոստանում է, որ նրանք իրենց հաճախորդներն են մնալու, ինչպես միշտ եղել են, իր ծնունդից էլ ավելի վաղ ժամանակներից սկսած, ցարական ախրանկի մոտովորապես։

Խոստովանում է, որ առևանգումն ու կեղեքումը շարունակելու են գործել որպես աշխատանքային մեթոդ, բայց միայն նրանց նկատմամբ, ում գող կհամարի Ալիկ Սարգսյանը։

Առաջարկում եմ ընդդիմադիր ու իրավապաշտպան ու անհանգստացած համայն հանրությանը.
թարգմանեք անգլերեն, ֆրասերեն, եսիմ էլ ինչերեն մի քանի լեզվով էս մի քանի հայտարարությունը, ու հենց գալիս են ԵԱՀԿ-ից, դեմ տվեք, մենակ դա, ուրիշ ոչ մի բան, ԵԽ-ից են գալիս, նույն թուղթը, ՄԱԿ-ից՝ նույնը, գալիս են մարդկանց թրաֆիքինգի հարցերով զբաղվողները՝ նույնը: Հասարակական կազմակերպություններ, մարդու, կենդանիների, շրջակա միջավայրի, ամեն ամեն ինչի հարցերով զբաղվող մտածող մարդիկ, գիտնականներ, մտավորականներ, երիտեսիմ ինչականներ, կամ եսիմ ովքեր — էդ մեն մի հատիկ թուղթը դեմ տվեք էդ հանրապետության գլխավոր ՄԵՆԹԻ հայտարարություններով, որտեղ ծնված օրվանից միչ օրս բոլոր մեղքերն է խոստովանում հանցավոր ամբողջ համակարգի, և մեղքերի թողություն հայցում, ավելի ճիշտ ինդուլգենցիա, որովհետև այնուամենայնիվ վերապահում է իրեն ու համակարգին իրավունքը նույնը կրկնելու։

Էն վերևում նշած բոլոր եկողներին էլ կարելի է մի պարզ հաց տալ.

— Ա՜յ մարդ (ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ, թրաֆիքինգ, շրջակա միջավայր, մարդու իրավունք պես-պես, և այլն…, հա՜, սեռական և այլք փոքրամասնություն էլ), ՄԱՐԴ արա՛րած(ներ). դուք ինչու՞ եք մեզ համառորեն էս մարդ առևանգողների ու խոշտանգողնեի հետ հաշտեցնում, ու հատկապես այնպիսի վերադասավորումներով, որ նրանք անփոփոխ մնան ՄԵՆԹ ու խունտա։ Հիմա էս ասուլիսն եղել պրծել է, տպվել տարածվել է, փաստ է, պատմություն.
էն Սերժ Սարգսյան մարդն էլի կշարունակի նախագահ ձևանալ առանց էդ ՄԵՆԹԻՆ գործից լարելու՞։ Կասկածում եմ, որ կարող է հենց այդպես էլ անել, որովհետև բազում ուրիշ առիթ եմ ունեցել համոզվելու, որ մեծ են ակնկալիքներս։ Դա անշուշտ իմ սխալն է։ Բայց, եթե չհանի, կարող ենք վերջապես սկսել մտածել հարկավ, որ էդ մենթերի հանող դնողը Սերժ Սարգսյանը չէ, այլ էդ մենթերն են դնող հանողը Սերժ Սարգսյանի, նաև Ռ.Ք.-ի, նաև ԼՏՊ-ի, որովհետև գլխավոր մենթը խոստովանում է, որ այդպես է եղել իր ծնված օրվանից, և անգամ ակնարկում ցարական ախրանկեն։

23.08.2009, Սթոքհոլմ

 

 

Լսիր հրամանատար

Իսկ ով հող հանձնեց, մենք նրա գլուխը կջարդենք… — Ժիրայր Սեֆիլյան

Լսիր հրամանատար, եթե քո լեզվով և էթիկայով խոսեմ հետդ, պետք է հարկավ ասեմ. վայրագ օսմանցի, ո՞վ ես դու, որ Հայքում հայի գլուխ ջարդես։ Ես քո գլուխը կջարդեմ, եթե սերմանես երկիր գլուխ ջարդելու օսմանյան ավանդույթդ։ Իմ ավանդույթով միայն օսմանցին է ջարդում մարդու գլուխը. Զոհրապից սկսած Գուրգեն Մարգարյանով վերջացրած։ Դու էս ի՞նչ ես խոսում հրամանատար, իսկ կողքիցդ ոչ մեկ չի ասում. — խելքդ գլուխդ հավաքիր այ տղա։ Էդ ինթերնետով էլ տարածածդ գեղարվեստական կինոն հերոսությանդ մասին։ Հանի այ տղա, չե՞ս ամաչում։ Դու հո Վազգեն Սարգսյանը չե՞ս։ Այսպես կխոսեի, եթե խոսեի քո պես։ Կխոսեմ այլ կերպ դրա փոխարեն։

Ժիրո ջան, դու ումի՞ց ես խնդրում քաղաքացիություն, արդեն որերորդ անգամ։ Ինքնանշանակ նախագահների՞ց։ Դրա համար էլ չես ստանում։
Ապեր՝ ես Հայքի օրինական, ինքահռչակ քաղաքացի եմ, քեզ ճանաչում եմ որպես քաղաքացի, թեկնածությունդ էլ առաջադրում եմ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Ո՞վ են ինքահռչակները, որ քեզ ճանաչեն, կամ չճանաչեն։ Չէ՞ որ ամեն անգամ դիմում գրելուց գրում ես նախագահ, տակն էլ անուն ազգանունով ստորագրում. ճանաչում այդով նրան ու մասնակցում հանցագործությանը։ Մի ընկիր ծուղակը։ Մի դիմիր այլևս։ Դու քաղաքացի ես հայության փաստով, բավարար այն պայմանով, որով քաղաքացի է տասը միլյոն մնացյալ հայը, ով որ ցանկանա, և ընտրելու, և ընտվելու անսահմանափակ ու անքննարկելի իրավունքով։

Դու դիր թեկնածությունդ հաջորդ ընտրություններում, ու վստահեցնում եմ, ոչ մի գլուխ այլևս Հայքում չի կոտրվի, ոչ դրսից, ոչ ներսից, իսկ հանցագործներին մենք կձերբակալենք պարզապես, քաղաքավարի ոստիկանների պես, կհանձնենք դատական մարմիններին։

Ժիրո ջան, դու մենակ հանդարտվի, կատաղի հայտարարություններ մի արա, թույլ մի տուր, որ քեզ չարաշահեն ու մի քիչ էլ համեստացիր. քեզնից բացի բանից տեղյակ, մի տաս հազար հոգի առնվազն, սուս ու փուս նայում են։

Վահե

21.08.2009, Սթոքհոլմ

 

 

Առաջինները վերջինները կլինեն

“Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում Արման Բաբաջանյանը ասել է, որ ինքը քաղաքական հայացքների համար հալածանքների ենթարկված առաջին լրագրողն է Հայաստանում։

Ուշադրությունս գրավեց վերջերս մեզանում վարակիչ արագությամբ տարածվող, առաջինը լինելու մոլագարության հասնող կարևորումը։ Արման Բաբաջանյանին հիմնական թեմայից հանելու համար կարճ ասենք նրան. — տղա ջան. սատանի մայլում քյանդրբազություն մի արա, զբաղվիր առողջությամբդ, կազդուրվիր անպայման, մտածիր թե ինչպես ես շարունակելու դեռ երկար կյանքդ։ Ցավում եմ, որ չունենք դեռ երկիր, ոը զարգացած լիներ սոցալական ծառայություններով այնպես, որ բանտից դուրս եկած երիտասարդ հանցագործներին հասարակություն վերադարձնելու ծրագրեր իրագործեր։ Տղա ջան, դու փաստաթուղթ զեղծող, բանակից թռնող հանցագործ էիր, որի նմաններին դատում ու բանտարկում են ցանկացած պետությունում, որտեղ պարտադիր ծառայությունը օրենք է բոլորի համար։ Դու մնացյալ բանակից թռածներից, բայց դեռ չդատապարտվածներից տարբերվել ես նրանով միայն, որ գազեթչիությունը ինքնապաշտպանական բավարար միջոց լինելու սխալ հաշվարկ ես արել և ամբախ զամբախ խոսել։
Հաջողություն մաղթենք մեր տղային, մոռանանք ու գնանք առաջ երևույթն ուսումնասիրելու։
Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, ով կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, ով հայտարարում է այդ մասին:
Այս անամոթ ստով սկսում է Փաշինյան Նիկոլն իր Երկրի հակառակ կողմը վերնագրով օրագիրը, անձամբ տեղեկացված լինելով հանդերձ, որ մի տասնյակի չափ լրագրող ու գրող տարիներ շարունակ հետապնդման մեջ են, որ սահմաններ են կտրում երկրից երկիր, մայր ցամաքից մայր ցամաք, փնտրում հայերի մեջ ըմբռնում, որոնք միշտ տարակուսած են, Նիկոլի և այլոց թերթերում այդ մասին լուր չլինելուց։ Մինչև էս գեղացու այդ վերևի տողերը չկարդացի չհասկացա, որ տականքը այդքան մարդու փնտրման մեջ լինելը տարիներ շարունակ լռության է մատնել, որ վերջապես գրի մի տեղ, որ ինքն առաջինն է։ Կարծում եք նկարագրածս եզակի դեպքե՞ր են։ Գնանք առաջ, ուսումնասիրենք ավելին։ Ալեքսանդր Արզումանյան — Քաղաքացիական անհնազանդություն շարժման հիմնադիր. համենայն դեպս այդպես բազմիցս ներկայացվել է պարոնը հանրապետական ողջ մամուլով, և դիմադիր, և ընդդիմադիր, և դդմագիր…
Ասել կուզե 10 տարի հետո ուսումնասիրողները կարդալու են այդ թերթերի արխվներն ու հայտնաբերեն, որ Ալիկ անունով քաղաքացիական անհնազադություն շարժում է եղել Հայաստանում, իսկ ոմանք անգամ կարող է գրեն կապիտան Թենքեշի ոճի մի տասը սերիայանոց գեղարվեստական կինոնկարի սցենար-պատմություն այդ թմայի շուրջ: Հա՞։ Շարժում կարդալով ի՞նչ պետք է հասկանալ։ Տասնյակ հազարավոր անհնազանդություն հայտարարող քաղաքացի. չէ՞։ Լավ մի հարյուր առվազն, լավ մի տասը գոնե… Հո չի կարող մեն մի հատիկ մարդը տեղից ելնի հայտարարի, որ ինքը շարժում է, ու մի հատ ուրիշ մարդու անուն չլինի՞ էդ շարժման մեջ։ Ալիկ Արզումանյան, և մեկ էլ ո՞վ… Մեկը լսել, կամ կարդացել է որևէ տեղ։ Շարժում հրահրողի տրամաբանությանը հակառակ այս Ալիկ ըմբոստը տարիներ շարունակ լռության մատնեց անհնազանդություն հայտարարած ուրիշների հետապենդումները։ Սա էլ է առաջինն ու հիմնադիր մի խոսքով։ Նկատու՞մ եք ընդհանրությունները։ Ցավոք սա ամենը չէ։ Մենք գործ ունենք սոցիալական աղետի հետ սիրելիներս, պատրաստվեք համատարած սանիտարական միջոցառումների, որովհետև դուրս են սպրդել ինչ որ բաների առաջին, կամ էլ հիմնադիր բազում ելուզակ, զեղծում են պատմություն։
Շատ շուտով, երբ նորից կհնչի հոկտեմբերյան հեղափոխության օրհնված շեփորը մեր լիս աշխարհում, առաջ կգա մեկը, դուք նրան բոլորդ ճանաչում եք, ու կհայտարարի հպարտ, որ ինքն առաջինն էր, որ ԿԳԲ-ի արխիվները հանձնեց ռուսներին, ու էլի բազում առաջիններ կան ու կգան, չծանրացնեմ առանց այն էլ արդեն իսկ ծանրացրածս ձեր կյանքն ու միտքը:  Վերջացնենք ինքն վսեմափայլ ԼՏՊ ջոջով, ընտրություններ զեղծած առաջին ու հիմնադիր նախագահով, վերևում նկարագրածսների ու բազում այլոց պապայով: Նա առաջինն էր, և զավակները նրա առաջինները կլինեն, իսկ ես հիշեցնում եմ ձեզ մի ուրիշ գրքից մի փոքրիկ տող ու այդով վերջացնում.

Առաջինները վերջինները կլինեն…

20.08.2009, Սթոքհոլմ

 

 

Նորից եկավ սեպտեմբերը

Նորից եկավ սեպտեմբերը և ամառային քաղաքական ճմլկոտ արթնացած հերթական ընդիմության (համազգային անշուշտ) հերթական առաջնորդը սկսեց պտտվել շրջաններով, իսկ հերթական ինքնանշանակը 41 երեխա ուղարկեց աշխարհի տարբեր համալսարաններ, որ սովորեն մարդ դառնան, մարդու ու կնկա գնան մի երկու տարուց, մի քանիսը փայլուն PhD անեն, մի քանիսն էլ զբաղվեն բիզնեսով ու Հայաստանը հիշեն այդուհետ ԿՌՈՒՆԿ ՀԱՅՐԵՆԻՔԵՍ ԽԱԲՐԻԿ ՄԸ կոնտեքսթում, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում արդեն ուսանած, մասթեր ու PhD արած մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիները։
Այս երկու թեմաները մեր հերթական աշնանայի քաղաքական զարթոնքի ազդակներն են խաչիկ-արմյաշկաների և երիտհայերի ռեզերվացիայում, որը նրանց որպես վերջին մխիթարություն առանձնացվել է հանրապետություն անունով, որ հանգիստ մեռնեն, ու վերածնվեն կրկին սովետական մայր նեոկայսրությունում։
Այս ամենը չեն հասկանում միայն ավանակներն ըստ իս, և եթե այդպիսիք են հայերիս բացարձակ մեծամասնությունը, ցավում եմ դառը իրականության համար։ Յուրաքանչյուրդ կարող եք ասել անշուշտ, որ ավանակը ես եմ, ինչին անվարան կպատասխանեմ. — իհարկե՜, չէ որ ես հայ եմ, ու կանցնենք առաջ:

Ավանակներ՜,
քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին լսել անփոփոխ նույն մարդկանցից, որ հոկտեմբերին սրացումներ են սպասվում, իսկ այդ սրացումները չկան ու չկան, իսկ եթե մի բան էլ պատահում է, կամ սպանում են անկապ մի 20 հոգի, երբեք ոչ լիդերներին, կամ բանտարկում 45-55 կիլոյանոց նվազ երեխեքին։

Ավանակներ՜,
քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին 41 երեխա զոհելու մարդ կլանող կայսրություններին, հուսալով, որ մոտավոր պայծառ ապագայում 4001 եք զոհելու, երբ աշխարհով մեկ ցրված տասնյակ հազարավոր մասթեր ու PhD արած քաղաքացի կա, որոնց արտաքսել եք ու տակավին արտաքսում եք։ Չէ որ նրանց մի փոքր մասն անգամ կարող է տարեկան մի քանի հազարյակ մասթեր կրթել հայրենիքում:

Ավանակներ՜,
քանի սերունդ եք լինելու հայերի մեջ բացարձակ մեծամասնությունն ու համառորեն պահպանվեք, անվանելով ձեր ավանակային համառությունը ազգային մենթալիտետ ու ավանդույթ:

18.08.2009, Սթոքհոլմ

 

 

Կարդացի մի հաղորդագրություն 84 մտավոռականի պահանջի մասին, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն ու չգիտես ինչու կատաղի ցանկություն ունեցա գալ իշխանության մի կես ժամով, որպեսզի բոլոր անխտիր բանակի տարիքն անցած բայց ծառայությունից թռած քաղաքական գործիչներին կախեմ ոտքից սյուներից, ոչ սպանելու համար, այլ ցուցադրման, մի կես ժամով միայն։ Խոսքս վերաբերում է նաև կանանց։ Ես էլ եմ իհարկե պահանջում, որ ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը, էն Արման Բաբաջանյանն էլ լավ է, որ ազատ արձակվեց, բայց ոչ պակաս լավ կլիներ, որ արձակվեին նաև բոլորը, բանտերն էլ քանդվեին, կամ դառնային մադկային նսեմության ու բռնության ցուցահանդեսներ։ Շատ անհրաժեշտ է, որ չլինեն այդ անտեր բանտերը, որովհետև պակաս չի լինի բռնապետություններում ու գավառաստաններում երբև մարդկանց, որոնք կուզենան փակել բանտերում լրագրողներին, որոնք տարիներ շարունակ լռության են մատնել քաղաքական բազում հալածանք ու հանցագործություն, որովհետև հալածվողներն ունեցել են իրենցից տարբեր կարծիք, կամ չեն պատկանել իրենց տերերի կլանին։ Ես վերոհիշյալ երկու տղուկին էլ անձամբ զգուշացրել եմ ժամանակին, որ եթե փորձեն սատանի մայլում քյանդրբազություն անել, շարունակեն մասնակցել գրողներին բանտ ուղարկելու կազմակերպված հանցագործությանը, համարելով դա քաղաքականություն, շատ շուտով իրենք կհայտնվեն բանտում ու կճաշակեն այն, ինչ պատրաստվում էին մատուցել իրենց կարծիքով զոհերին ու թշնամիներին։ Հիմա փաստ է, որ եղավ այն, ինչ ձեզ զգուշացվեց ժամանակին և ժամանակակցով, և պապենական խոսքով. փոս փորողը փոսը կընկնի։ Ո՞վ է մեղավոր, որ չլսեցիք, և լսել չգիտեք ըդհանրապես սիրելիդ իմ տղուկներ։ Կարծում եմ, որ քիչ է միայն պահանջելը ազատ արձակելն այս ամենից հետո։ Երկուսն էլ արդեն ահագին գրմրել-խզբզել են, այնպես որ ժամանակն է, որ մեկին ներկայացնեն նոբելյան գրական մրցանակի թեկնածու որպես, իսկ մյուսին ինչ որ միջազգային լրագրողականի, էն որ մեռնելուց հետո տվեցին Հրանտ Դինքին օրինակ։ Վստահեցնում եմ, որ շատ շուտով կլսենք պրոցսի սկսման շեփորը…

14.08.2009, Սթոքհոլմ

 

 

Հայտարարություն

Հայքի ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյան,

տեղեկացնում եմ ձեզ և մտահոգ հասարակությանը, որ ձեր ստորագրած համաներումի ընձեռած հնարավորություններից հրաժարվում եմ օգտվել և չեմ ներկայանալու ոստիկանություն անվանվող ռազմականացված քրէախմբին հետևյալ պատճառներով.

1. Դուք Հայքի նախագահը չեք, հռչակել եք ձեզ որպես այդպիսին զեղծելով ընտրություններ, հետևաբար անօրինական են ձեր ստորագրած բոլոր փաստաթղթերը։ Դուք ոչ թե պետք է համաներում հռչակեք, այլ ձերբակալվեք, դատվեք ժողովրդական դատարանում և ներում հայցեք ինքներդ, և ես ձեզ կանխավ հայտնում եմ վստահ պատրաստակամությունս անելու ամեն ինչ, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։

2. Դուք մեղադրվելու եք նաև, և այս փաստաթղտով մեղադրվում եք արդեն իսկ, այս պահին, նախկինում բոլոր անխտիր ընտրությունների, սահմանադրական երկու հանրաքվեների զեղծմանը ձեր եռանդուն մասնակցության համար, որպես ինքնահռչակ վարչապետ, ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության նախարարության ինքնահռչակ ղեկավար։

3. Դուք մեղադրվելու եք Հայոց ազգային շահը Ռուսաստանը նվաճած ռազմականաքաղաքականացված քրէական հանցախումբ ՖՍԲ-ի շահերին ստորադասելու, այդ միջազգային հանցավոր սինդիկատի ինտեգրալը դարձնելու համար։

4. Դուք մեղադրվելու եք Հայքի դեմ դավադրություն նյութելու կազմակերպման և իրականացման համար։

5. Մարդու իրավունքերի ոտնահարման ու դրանց դեմ կազմակերպված բազմահազար հանցագործությունների համար, ձեր ոճիրը՝ Սերժ Սարգսյան, դասակարգվելու է որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:

6. Դուք մեղադրվելու եք հայ ժողովրդի, սփյուռքում և տանը, ազգային սեփականության լայնածավալ թալանը դավելու և իրականացնելու համար։

7. Ձեր հետ միասին մեղադրվելու, ձերբակալվելու և մեղադրյալի աթոռին են նստելու ձեր նախորդ նախագահները, վարչապետները, անգամ հանգուցյալ, կառավարությունները, խորհրդարանները, մարզային, քաղաքային ու գյուղական ամբողջ ղեկավարությունը, անկախության հռչակումից ի վեր։ Ձեզնից, վերոհիշյալներից, նրանց մտերիմներից և ազգականներից գանձվելու է ամբողջ ունեցվածքը տանն ու արտասահմանում, ազգային գանձարան է վերադարձվելու գողացված ամբողջ ավարը մինչև վերջին լուման։

Սերժ Սարգսյան,

ձեր հրապարակած համաներումն ընդունելն ու ոստիկանություն ու դատարան ինքնանվանվող կազմակերպված քրէական հրոսակախմբին իմ ներկայանալը կնշանակի ճանաչել ձեզ որպես նախագահ, և այդով մասնակից լինել ձեզ դաված ու նյութած հանցագործությանը։

Ձգուշացնում եմ. եթե ձեր ու վերևում թվածս պարոնների ու տիկնանց նկատմամբ համաներում կիրառվի երբեվև, այն անպայման հաստատման է դրվելու համազգային, համաշխարհային հանրաքվէով։

Վահե Ավետյան

ՀՀԿ հիմնադիր և առաջին խորհրդի անդամ
Անկախության Բանակի հրամանատար
3K Ոստայն — համահիմնադիր, նախագահ
PFA — Policy Forum Armenia — համահիմնադիր
Վտարանդի Գրողների ու Մտավորականների Միություն — համահիմնադիր
Շվեդիայի Թագավորության 2010 թ.-ի խորհրդարանի թեկնածու
Գրող

24.07.2009, Սթոքհոլմ

 

 

Ի՞նչ մի բարդ բան է մի քանի ոստիկան ծեծելը

Մեր գազեթչիներից մեկի հոդվածում կարդում եմ լուրն այն մասին, որ Հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ, Տիգրան Առաքելյանի քեռին` Երջանիկ Ավետիսյանը ասաց, որ մի քանի ոստիկան ծեծած ու ներկայումս դրա պատճառով բանտարկված Տիգրանի քաշը 45 կիլոգրամից ցածր է եղել, հասակն էլ` մոտ 1 մետր 50 կամ 55 սանտիմետր:

Ենթադրում եմ, որ գորովալից քեռին ակնարկում է, որ 45 կիլոգրամանոց ու 1 մետր 50 կամ 55 սանտիմետրանոց մեկը չեր կարողանա մի քանի ոստիկան ծեծել։
Ցավում եմ հայտնել սիրելի քեռի, համազգային կոնգրես, վերանվանված համազգային շարժում և նշանակովի այլ ընդդիմության սիրելի անդամներ և անդամուհիներ և վերջապես ցավակից հասարակություն, որ 45 կիլոգրամանոց ու 1 մետր 50 կամ 55 սանտիմետրանոց լինելը մի քանի ոստիկան ծեծել ի վիճակի չլինելու փաստարկ չէ մեզանում։

Մեր երեք ինքնահռչակներից վերջին երկուսը միասին 2 մետրի չեն հասնում հասակով, իսկ քաշով (ձևով ու բովանդակությամբ նույնպես), շատ չեն տարբերվում մի պարկ կարտոֆիլից, բայց այդ հանգամանքը չխանգարեց նրանց սպանել հազարը, բանտարկել, խոշտանգել տասնյակ հազարը, արտատքսել, հարյուր հազարն ու ծնկած պահել միլյոնավորը, և անգամ արժանանալ Կովկասի վագր, թե հովազ, թե առյուծ, թե էլ ինչ անասուն, չեմ հիշում հիմա հաստատ՝ տիտղոսների։ Ի՞նչ մի բարդ բան է մի քանի ոստիկան ծեծելը։

Իսկ եթե չեք ուզում բանտարկել Տիգրան Առաքելյանին, սիրելի քեռի, ՀՀՇԱԿ, ընդդիմանակ, այլ անդամաք և անդամուհուք, այլք փարոսաք, գյուղկալանավոր ավազականք, ու գեղացիական անհնազանդաք, մի տվեք նրան թռուցիկներն ու թաքնվեք նրա ու նրա պեսների հետևներում։ Ինքներդ ԶԱՆԳ ԿԱԽԵՔ։

Չէ՞ որ դուք լավ տռուզ եք, ծանր ու կերած-խմած։

11.07.2009, Սթոքհոլմ

 

 

Չէ չէ մի գրող

— Այ տղա մի էդ կալանավորների ցուցակը տուր տեսնեմ։

— Բոլորին՞ը ընգեր գլխավոր ջան։

— Այ տղա դու ե՞րբ ես սովորելու տիտղոսս։ Տո ախմախ, բոլորինը տալիս ես ի՞նչ անեմ: Սեղանիս վրա տեղ կա՞, որ բոլորինը տաս։ Այ տղա էն 5 տարվա մինչև դատապարտվածներինը տուր, մեկ էլ նրանցը, որ դատապարտելու ենք 5 տարվա։ Ամնիսծյա եմ անըմ։

— Ամունիստյա՞ ընգեր գլխավոր ջան: Հա լավ բան ա, վախտն ա ոնց որ ասըմ են։

— Տո հայվան, ես քեզ գործից ռադ եմ անելու վերջը, պռոստո քեզնից տականք դեռ չեմ գտնում։ Տո հայվան, ամունիստը որն ա, քանի՞ անգամ եմ ասել, ամնիսծյա, ամնիսծյա այ ապուշ։ Արա տենց եք անում, որ սաղ հանրապետությունով գեղացի են անվանում մեզ։ Այ տղա դպրոց ուղարկենք քեզ նորի՞ց։

— Գլխավոր ջան, ընչի՞ գեղացի ըլնելը վատ ա հա՞: Տո սաղ էդ մեզի չհավանող քաղքցիքին կզցրինք կոխինք մկան ծակը: Տո հեց լավ էլ գեղացի ենք գլխավոր ջան։ Ընչի՞ թաքցնենք որ։

— Ռադ եղի շուտ, վատ կլնի։

— Բա էն ցուցակը չբերե՞մ։

— Բեր այ տղա բեր, մի խոսա, բեր մենակ։

— Բերած ա գլխավոր ջան, ջեբս ա։ Հրես։

— Այ տղա էս ինչ քուրչ ա, հո դու հիմար չե՞ս:

— Իյա, այ գլխավոր ջան, տալիս ասում ես մենակ դու իմանաս, ու դրանց սաղին հավաքես, հետո էլ ասում ես ջեբդ մի պահի։ Էդ սաղին հատ հատ ես եմ հավաքել, կոխել ծակերը, մնացածի գլխին էլ սարքած պրծած ա, բա մի հատ թուղթ էլ ա չճմրթվի՞։

— Տուր տենամ։ Քանի՞ հոգի են արա՜։

— Ուղիղ 400 հոգի, հոբելյանական, Դդմաշենի 400 ամյակի կապակցությամբ։

— Դդմաշենը 400 տարեկան ա՞։

— Չէ գլխավոր ջան։ 128 ա։

— Այ տղա բա ընչի՞ 400։

— Դե 400-ն ենք բռնե գլխավոր ջան, բա ի՞նչ անեինք։

— Հա էլի, ի՞նչ անեիք։ Մարդ բռնելուց բացի էլ ի՞նչ անեիք։ Տուր տենամ։

— Հրես:

— Էս համար 1-ից մինչև 59-ը տարեք բերեք, մի ամիս էլ պահեք, լավ փող քամեք, դուխները ջարդեք, սիկտիր արեք թող գնան։

— Էլավ գլխավոր ջան։ Ինչքա՞ն վեր ունենք։

— Էնքան մինչև սաղ ցեղով բանկրոտ ըլնեն, ընտանիքները քանդվեն, սիկտիր ըլեն էթան ամերիկա-եվրոպա, ռուսաստան-թուրքիա, կապ չունի, փող ղրգեն։ Դավայ, դրանց թվերին կլոր արա։

 

— Ֆսյո գլխավոր ջան։

— Ֆսյոն ո՞րն ա այ տղա։ Էդ դու օտար լեզու էլ գիտես հա՞։ Մալաձե՜ց։

— Հա դե բա գլխավորական ենք ախշատըմ, բա ուրիշ ոնց կլի ընգեր գլխավոր ջան, ցավդ տանեմ։

— Տրամադրությունս ինչ որ լավանում ա այ տղա, ընչից կըլի՞։ Կարո՞ղ ա էս 59 օչխարին որ լավություն եմ անում, դրանից ա լավանում, հը՞։

— Կարող ա դրանից ա, կարող ա դրանցից քամելիք ունեցվածքի ուրախութունիցն ա, կարող ա երկուսն էլ իրար հետ գլխավոր ջան։ Բա ո՞նց ցավդ տանեմ, երկուսն էլ հալալ գորձ ա։ Հայրենիքին ծառայող։

— Գլուխդ աշխատում ա որ ուզում ես այ տղա։ Էս համար 60-ի վրա խաչ քաշի։ Դրան հենց հիմա զանգի թող սիկտիր անեն տուն, հենց հիմա։ Թող փող էլ չուզեն։ Բաց թողեն գնա, սաղ թերթերում ու տելեվիզրում էլ գրեք, ասեք անկաշառ, ազնիվ բաց թողին, թող ինքն էլ ասի:

— Բա ո՞ր չասի շեֆ ջան։

— Ծեծեք կասի։

— Բա որ էլի չասի։

— Ավելի լավ ծեծեք, ընտանիքը վնասեք։ Այ տղա, օգնականը ես ե՞մ, թե՞ դու։

— Ես եմ շեֆ ջան, ես եմ, բայց ընչի՞ հենց դրան գլխավոր ջան։ Էտի մի 400 000 նաղդ կթվող ա։

— Հա՞, բա ո՞վ ա քիչ կթվող էդ 59-ի մեջ։ Էսօր տատուս մահվան 60 ամյակն էր, ասի դրան լավություն անեմ։

— Էս 23-ը շեֆ ջան։ Հազիվ մի 20 000 թափ տրվի սաղ ցեղով։

— Հա լավ, դրան հենց հիմա բաց թողեք, էդ 60-ին էլ տարեք բերեք կթեք, ոնց որ մնացածին։ Էդ 23-ի 20 000-ը թող հետո նալոգովին ձեռից առնի։

— Հրամանքդ գլխավոր ջան։

— Էլ ի՞նչ։

— Էս 61-ից մինչև 167-ը իրեք ամիս տարեք բերեք ու չոքցրեք, դուխաթափեք ու սիկտիր արեք։ 167- ից…

— Շեֆ ջան ընչի՞ 167- ը օրինակ, այլ ոչ 168-ը:

— 168-ը բայղուշ թիվ ա։ Էդ 168-ին վաբշե ջնջի, ջնջի արա՜, վերացրու, թող դա ոչ մի տեղ չլնի, ոչ մի տեղ չգրվի դրա մասին, չխոսվի, վսյո մոռացեք։ Ջնջի՞ր լրիվ արա։ Հլը տենամ։ Լավ ա։ Վսյո։ Գրողիս տեսեք…

— Ի՞նչ գրող ուստա, վայ կներեք, ընգեր գլխավոր ջան…

— Ոչ մի գրող այ տղա՜, ի՞նչ գրող, ո՞վ ասեց գրող … Ասում եմ գրի, ոչ թե գրող։ Գրի. 169- ից մինչև 378-ը…

— Շեֆ ջան, բայց ոնց որ հաստատ ասիր գրող… Էդ168- ը էն գրողն ա՞… Էն էլի, որ ասում են որ…

— Այ տղա՜, ասեցի ջնջի, մոռացի, չկա էդ 168- ը …, գրի, մինչև 378-ը մի երկու անգամ ծեծել տվեք բերդում, մի քանիսին հոգեբուժարանում կոտրեք, դրանից հետո մնացածին սովորական կուլակաթափում ու դուխաթափում:

— Ոնց ասես շեֆ ջան։

— 379- ից մինչև 399-ը թող նստեն։

— Ինչքան նստեն շեֆ ջան։

— Ցմահ։

— Իյա՜, ընչի՞ ցմահ գլխավոր ջան։

— Կայֆիս հըմար։

— Գլխավոր ջան բա խալխը չի՞ ասի սրանք էլ էին մինչև 5 տարի մեղադրված, սրանց վրա ընչի՞ ամունիստ չելավ։

— Կայֆիս հըմար արա՜։ Չե՞ս հասկանում։ Սրանք պտի ցմահ նստեն, որ խալխը հենց դա էլ հասկանա, որ ում ուզեմ, երբ ուզեմ կթողեմ, ում ուզեմ կբռնեմ, ում ուզեմ կկոտրեմ, կդուխաթափեմ, ում ուզեմ բանկրոտ կանեմ, կլարեմ արտասահման, կծախեմ ստրկության, կստիպեմ հա փող ղրգի…, ու էդ սաղ կայֆիս հըմար արա՜…, հասկըցա՞ր արա՜… Հարց կա՞։

— Հարց չկա, ցավդ տանեմ գլխավոր շեֆ ջան։ Հարց ունեցողին էլ կավելցնենք էդ ցուցակին ցավդ տանեմ։ Մեր հնավուրց երկրում հո հոբելյանները Դդմաշենով չպրծա՞ն։ Իմաստուն ես էլի շեֆ ջան, ես չէի ֆայմի տենց վայրանտ։ Բայց դե բռնելուց ու գործ սարքելուց էլ ես եմ չէ՞ անփոխարինելի, չէ՞ շեֆ ջան… Ասա էլի շեֆ ջան, սենց ախշատըմ ենք, մի հատ գովասանքի արժանի չե՞նք։

— Հա, չեմ կարա չխոստովանեմ։ Մալադեց։ Դրանց փողաթափի 10 տոկոսը կվեգալես քեզ, էրեխեքիդ կպահես։ Երեխեքիդ լավ նայի։ Գնա, գնա գործդ արա, տեղյակ պահի ընթացքից։

— Մերսի շեֆ ջան։ Էրեխեքին ուզում եմ ղրգեմ արտասայման սովորելու։ Մի բան կանես չէ՞։ Ես չեմ գիդում ինչ անեմ։

— Կանեմ։ Դու գնա գործդ վերջացրու, երեխեքով կասենք կզբաղվեն։ Գնա։

— Թռա շեֆ ջան։

— Այ տղա սպասի։ Մոռացա ասեմ, որ էն վերջինը, 400-ը, թող ինքնասպան ըլնի։ Լսեցի՞ր այ տղա։ Էս թռա՞վ։ Թռավ ոնց որ։ Չէ չէ մի, թռավ … Թե ո՞նց ա թռնելու էդ սողունը…

Չէ չէ մի…, գրող…

01.07.2009, Սթոքհոլմ

 

 

Հայերի ցեղասպանության համառոտ պատմություն

Հայերը ջարդվեցին, որովհետև նրանց մի մասը բացահայտ համակրանք արտահայտեց ռուսական կայսրության նկատմամբ, ավելի քան 600 տարի օսմանյան կայսրության քաղաքացի լինելով հանդերձ, իսկ բացարձակ մեծամասնությունը հավատաց արևմտյան տերությունների բանավոր խոստումներին: Հայերը ոչ մի կերպ չեին կարողանում հասկանալ, որ Ռուսաստանը և արևմտյան տերությունները թքած ունեն հայերի վրա էլ, ցնորյալ Հայաստանի էլ։ Այդպես էր նախկինում, այդպես է հիմա, այդպես է լինելու ապագայում։ Ասածս ոչ մի կերպ չի արդարացնում թուրքերին:  Նրանք մեղավոր են մեր ջարդերում նույնքան, որքան որ մենք, մեր հիմարությունում։

 

 

ՀՅԴ-ն դուրս չեկավ կառավարական կոալիցիայից երբ փողոցներում գնդակահարվեցին երկրի տերեր քաղաքացիները։ Մարդկանց տներից փողոց քշելուց էլ չհրաժարվեցին, սահմանադրության հանրաքվէ ու բազում ընտրություն զեղծելն էլ տարան ու դուրս չեկան կոալիցայից, քաղբանտարկյալներ էլ հանդուրժեցին ու մարդու իրավունքերի անխտիր բոլոր խախտումներն էլ սրանց վեջը չեն երբևէ, և Հայաստանում, և Սփյուռքում։ Մարդկային ծով ողբերգությունը սրանց համար առիթ չէ երբևէ հրաժարվելու։ Սրանք միայն հրաժարվում են, երբ հարյուրամյա մարդակերական հարաբերություններից հետո առաջին անգամ թուրք ու հայ ցեղերը դրական մի բան են հայտարարում զգույշ ու կիսատ պռատ։
Այն ինչ կարող է հայերի համար լավ լինել, դաշնակներին վատ է միշտ, չգիտես ինչու։ Թե՞ գիտենք այնուամենայնիվ, բայց եթե հանկարծ ասենք ուղիղ համառոտ ճշմարտությունները, հայկական մեր թերթերը ի՞նչ են գրելու:
Ի՞նչ են անելու վերլուծաբանները, խորհրդականները, հասարակական ու ամեն տեսակ կազմակերպությունները…
Մեր քաղաքական տհաս կյանքի վերաբերյալ ճշմարտությունները կտեղավորվեն մեկ էջի վրա, եթե հատ-հատ գրվեն, բայց դրանից հետո համայն ժողովուրդը հասարակական իր գործիչների ստվար մասով ներառյալ, պետք է մտնի իր բարաքները հերթական գուլագի ու կոնցլագերի ու սուս փուս համակերպվի։
Իսկ մամուլը, հեռուստատելությունը կլուսաբանեն ՀՑԴ-ի դուրս գալը կոալիցիայից, մեկնաբանություններ կանեն, կառաջացնեն ռազմագերիների մոտ պատրանք թե քաղաքականություն է վարվում, երբ իրականում գռեհիկ ճշմարտություն է այն, որ մղում են դաշնակներին ընդդիմություն ապագա խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի ոչ մի անվերահսկելի ուժ այնտեղ չսպրդի։ 92 թվականից մինչ օրս սրանք զբաղված են մի բանով. անել ամեն ինչ այնպես, որ առնվազն առաջիկա 100 տարում և գուցե դրանից հետո էլ մեզ տարբեր անունների տակ ու տարբեր կոմբինացիաներով իշխի ԿԳԲ-ն։

26.04.09

 

 

Լսեք ինչ եմ ասում ընկեր միլիցիոներ

— Եթե էն տղին չտաք մեզ հիմա կիջնենք բոլորովս ռելսերին.

խրոխտ ասում է տիկինը միլցիոներին, որը սարսափած նայում է մեկ մետրոյի ռելսերին, մեկ տիկնոջը, մեկ նրա հետևում հավաքված մի քանի հարյուրյակ հոգուն, որոնք լռում են միայն, երբ առաջնորդ տիկինն է խոսում, իսկ երբ չի խոսում, այնպիսի վայնասուն են բարձրացնում, որ համոզվում է միլցիոները, որ սրանք կիջնեն ռելսերի վրա։

— Ի՞նչ արեցիք էն տղին։ Ասեք հենց հիմա։ Բերեք հանձնեք մեզ:

— Տիկին ախր ասացի, մեր մոտ չէ, ԿԳԲ-ն տարավ իրենց մեքենայով։ Մեզ միայն հրամայված էր պահել, մինչև գան։ Գնացեք ԿԳԲ։ Այնտեղ է ձեր տղան.

ասում է կապիտան միլիցիոները հուսալով, որ կհավատան ու չեն իջնի ռելսերի վրա, բայց հույսն անմիջապես չքանում է, որովհետև ղժում է ինչ որ մեկն ամբոխից.

-Ժողովուրդ խափում են տեղ չեթաք։ Թաղեմ ազիզդ, մենք ինչ իմանանք որտեղ է Մոսկվայում ԿԳԲ-ն։ Մեզ այստեղից հեռացնում եք, որ էն տղին տանեք, չտեսնենք։

Մետրոյի կայարանը գրաված ժողովուրդը թնդում է հաստատակամ։

— Լսեք ինչ եմ ասում ընկեր միլիցիոներ.

ասում է առաջնորդ տիկինը։

— Մենք մոսկվացիներ չենք, հայեր ենք, քաղաքը լավ չգիտենք ու չենք վազվզելու դես ու դեն ու ցիր ու ցան լինենք մեր տղային ազատելու համար։ Եթե դուք նրան 10 րոպեից չհանձնեք մեզ, իջնում ենք ռելսերին ու չասեք, որ չենք նախազգուշացրել։

Ոստիկանը սարսափած հայացքն ուղել է ռելսերին։ Նա հասկանում է, որ մոսկովյան մետրոն մեկ հանգույց է, որ եթե մի կանգառ խցանվեց կկանգնի ամբողջ մետրոն և ըստ էության ամբողջ Մոսկվան ու չի կարողանում պատկերացնել անգամ թե քանի աստղ կկորցնի ուսադիրներից, եթե դա պատահի։ Նա ախր այդքան աստղ էլ չունի։

— Սիրելի ընկերուհի, խնդրում եմ ձեզ հանդարտվեք, հանգստացրեք ժողովրդին, նրանք ձեզ լսում են, սպասեք մի քիչ, ես իմ ղեկավարությանը հայտնեմ ձեր պահանջները։ Մենակ խնդրում եմ ռելսերին մի իջեք, ամբողջ մետրոն կանգ կառնի։ Շատ եմ խնդրում սպասեք, լա՞վ։

— Մենք ձեզ տալիս ենք 10 րոպե, ոչ ավել: Դրանից հետո առանց զգուշացման իջնում ենք ռելսերին բոլորով։

Միլիցիոները վազում է, հետևից վազում են մի քանիսն էլ, մյուսները մնում են մադկանց աչալուրջ հսկելու։

Թաղեմ ազիզդ։ Տեսա՞ք ոնց վախեցավ։ Չուտեն մենակ էն երեխի գլուխն էս արնախումները։

***

Այս ամենը պատահեց հեռավոր 88-ին, երբ ծնողներս ինձ ուղարկեցին Մոսկվա ասպիրանտուրա ընդունվելու, իսկ ես դրա փոխարեն հայտնվեցի անմիջապես Վագանկովսկի գերեզմանոցում ընթացող հայերի միտինգներում ու անգամ որոշեցի ելույթ ունենալ։ Էն ժամանակ ես ամենախելոքն էի, ամեն ինչ գիտեի, մնում էր որ բոլորին ասեի, որ իրենք էլ իմանան ու վերջ, լուծվեն ցեղային մեր բոլոր խնդիրները։

Բարեբախտաբար միտինգավոր ձևացող մեր հայ չեկիստները չթողեցին որ երկար խոսեմ, որովհետև հայտնի չէ թե ինչ հիմարություն դուրս կտայի, բայց այնուամենայնիվ Կրեմլը ավիրելու վերաբերյալ մի քանի նախադասություն ասել հասցրի ու հերթական անգամ սարքեցի գլխիս պատմություն, ու նաև միտինգին հավաքված հարգարժան հասարակության, որովհետև ցույցերը վերահսկելու համար հրավիրել էին անգամ շրջակա քաղաքների անվտանգությունը, և երբ միտինգից հետո, մոտակա մետրոյի կայարանում, գեղանի սեռի բազում ներկայացուցչի քաղաքավարի ճամփա զիջելուց դեպի վագոնի բաց դուռը մտան թևերս ասելով

— խնդրում ենք չաղմկել։ Դրանից միայն ավելորդ գլխացավանք կսարքեք ձեր գլխին, որովհետև ուժ կկիրառենք,

բոլորովին չզարմացա:

Եթե սա դեռ ուժի կիրառումը չէ.

մտածում եմ ոտքերս գետնից կտրված, դես ու դեն հանդարտ նայող երկու հեռախոսի բուդկի չափ ռուս ոստիկանի հետ թևանցուկ.

— ուրեմն այն սաստիկ ցավոտ կարող է լինել, եթե հանկարծ կիրառեն։

— Սուս փուս սպասում եմ։ Պաուզան տևում է մինչև վագոնի դռների փակվելն ու գնացքի չքվելը թունելի երախում, իսկ ոստիկաններն ինձ տանում են այդ ընթացքում իրենց մեկուսարանը մետրոյի կանգառում, հրավիրում նստելու ինչ որ աթոռի և ասում.

— սպասեք այստեղ։ Ձեր հետևից գալիս են ԿԳԲ-ից։

***

Նստած ողբում եմ բախտս ու կորցրել եմ հույսն ամեն փրկության: Ներս է ընկնում հանկարծ ԿԳԲ-ի մի գնդապետ, դեմքը այլայլված ու մի տեսակ խանգռականաչած։ Ներկայանում է գրքույկը դեմքիս առաջ բաց պահելով.

— Կարո՞ղ եք ասել, որ ձեզ մատով չեն կպել այստեղ։

— Ու՞մ ասեմ։

հարցնում եմ զարմացած, աչքս կտրելով գրքույկում նրա անուն ազգանունից։

Ես մեկուսարանում նստած դեռ չեմ իմանում, որ ցեղակիցներիցս մի 400 հոգի, մեկը մեկին ձեն տալով իջել են մետրոյի հաջորդ կանգառում, նստել են հետ եկող գնացքը, վերադարձել ու պահանջում են ոստիկաններից, որ իրենց տղին իրենց ետ տան, թե չէ նստում են ռելսերին։

— Դե ձերոնց էլի։ Ժողովրդին։

— Մերոնք ո՞վ են։

— Ձերոնք, հայերը, հավաքվել են մետրոյում, պահանջում են, որ ձեզ հետ հանձնենք իրենց, թե չէ կնստեն ռելսերին։ Մենք ձեզ բաց կթողենք անմիջապես, միայն հայտնեք նրանց որ ձեզ չենք վիրավորել որևէ կերպ։ Չէ՞ որ իսկապես չենք կպել մատով: Խնդրում եմ հանգստացրեք մարդկանց, լա՞վ։

— Հա, ինչու՞ ոչ։ Գնանք:

***

Դուրս եմ գալիս մետրոյի ոստիկանության մեկուսարանից ու հայտնվում ցեղիս ջերմ գրկերում ու բուռն ծափահարության։ Ես բեմն այդ ակնթարթից եմ սիրում երևի։

— Վա ՜յ աման հեսա էն տղեն…

— Հա մորքուր ջան հես եմ

— Բաց թողին ժողովուրդ…

— Հա տատի ջան, բաց թողեցին։ Շնորհակալություն:

— Բալա ջան ո՞նց ես, հո չեն ծեծել։

— Չէ հոպար, չեն ծեծել։

— Ծեծած կլինեն հաստատ, վախենում ա երեխեն ասի։

— Չէ, չէ  հորքուր ջան…

— Բալա ջան վախիլ մի, ասի։ Թե թակալ են ասի, մունք դրանց մուխը կմարենք հիմա…

— Չէ տատ, չէ պապ ջան, չէ հորքուր ու մորքուր, քեռի ու հոպար, ես որ ձեզ ունեմ ինձ ո՞վ կարա թակի։ Ճիշտ եմ ասում։ Մատով չեն կպել…

Լսեք ինչ եմ ասում ընկեր միլիցիոներ: ԱՇԽԱՐՀՈՒՄՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻԼ

Չէ՞ որ բոլորով ռելսերին նստելու զարմանահրաշ ունակություն ունեք դուք՝ ՑԵՂ:

Այսօր հիշել եմ այս պատմությունը, որովհետև հեռուստացույցով տեսել եմ 88-ին ցեղիս սարսափից կանաչած գնդապետ չեկիստին կրկին, որը պատմություն մտավ չեչենների գլուխները զուգարաններում ջարդելու երդում ուտելով ու հիշողությունս վերարտադրել է նրա ծառայողական գրքույկի պատկերը, որը դեմ էր տվել ներկայանալիս մոսկովյան մետրոի մեկուսարանում.

Պետական Անվտանգության Կոմիտե, Գնդապետ, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին

03.04.2009, Սթոքհոլմ

 

 

Տո այ ամբարտավան

…անպիտան, անհույս, իզգոյ բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստանը՝ հաստատաբար Սոմալիի եւ Զիմբաբվեի կողքին. — Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:

Այս պարոնին 90-ականներին պոլիտբյուրոն նշանակեց Հայաստանի ամենաիմաստուն և նրա յուրաքանչյուր բառը գլուխ լվացած հասարակությունն ընդունում է որպես երկնային պատգամ, և այդ պատճառով ոչ ոք կողքից չի բզի երբևէ սրան ասելով.

— այ մարդ, եթե Հայաստանը իզգոյ պետություն է,  ձայնդ կտրիր ամաչած ու վեր ընկիր տանդ, մի ընկիր մարդամեջ կրկին, որովհետև այդ իզգոյի հիմնադիր հորջորջված նախագահն ես։ Ինչ ցանել ես, այն էլ հնձում ես։

Կամ էլ.

— տո այ ամբարտավան. վերջին 15 տարվա ընթացքում սոմալացիները իրենց երկրից վտարեցին ամերիկյան զորքերին, որոնք մնացյալ աշխարհը ծնկների վրա են պահում ներառյալ իզգոյին, իսկ զիմբաբվեյից վտարեցին եվրոպացի բոլոր գաղութարարներին, նրանց գրաված հողն ու թալանածն ազգայնացրին։ Դու ի՞նչ չափանիշներով ես համեմատում քո կերտած իզգոյը այդ երկու քաջ  ժողովուրդների ու նրանց ղեկավարների հետ

13.04.2009, Սթոքհոլմ

 

 

Սըտկացրեք

Պատուհանից ներս է թափանցում գազազած ամբոխի ոռնոցը։ Անգամ պաշտպանական հատուկ ապակին չի խլացնում մարդկային ծովի հզոր ոռնոցը, որն եկել է կրկին անգամ ամեն ինչ ավիրելու և անգամ ինձ սպանելու, եթե չկանգնեցվեն։

— Անշնորհակալ նախիր։ Ես ձեզ 10 տարի պատերազմից դուրս պահեցի, տնտեսություն զարգացրի, ես կյանքս դրեցի ձեր մեջ։ Անասուններ, եկել եք այսօր ինձ սպանելու՞, իմ սիրելիներին սպանելու՞: Եկել եք ինձ թույլ չտալու հանգիստ գնալ թոշակի ու հանձնել իշխանությունը՞։ Անասուննե՜ր։

— Պարոն գերագույն հրամանատար.

բացականչում է գեներալը ներս խուժելով:

— Կես ժամից ուշ կլինի, եթե հիմա մի բան չանենք ժողովուրդն ինքն իրեն կգրավի կառավարական շենքերն ու ոստիկանության բաժանմունքները։ Գազազել են։

— Սըտկացրեք.

ասում է մեկը միջիցս առանց ինձ հարցնելու։

— Ի՞նչ։

— Սըտկացրեք։ Մի 10-15 հոգի, կրակեք, սըտկացրեք:

— Հետո հաչելու են վրեքս թե խաղաղ ցուցարար, եսիմ ինչ սպանեցինք…

— Գեներալ, ուզում ես կառավարական շենքերի վրա արած շտուրմից հետո մի քանի հազար հոգի սըտկացնե՞ս։ Թե՞ ուզում ես գան քեզ ու ինձ էլ կրակեն այստեղ ու գուցե երեխա կնանիքին էլ հետներս։ Գնա ու սըտկացրեք մի քանի հոգի տարբեր ուղություններով, մատնեք դրանց հոգեբանական խուճապի և ընկճեք։

— Լսում եմ պարոն գերագույն հրամանատար.

գոչում, անհետանում է գեներալը, իսկ ես հիշում եմ այն օրն երբ այս ամենը սկսեց։

— Էն ժամանակ էլ ոչ ոք կրակել չեր ուզում։ Ես հասարակ տղա էի, ինչպես իրենք։ Ամեն ինչ այդ օրից սկած արել եմ ինչպես կամեցել են բոլորով ու միայն իրենց համար։ Այսօր եկել են մի քանի հարյուր հազար հոգով ինձ սպանելու։ Անասուննե՜ր։

— Պարոն գերագույն հրամանատար. գոչում է գեներալը հևակտուր ներս ընկնելով։

— Ի՞նչ եղավ։

— Հրաժարվում են կրակել պարոն գերագույն հրամանատար։ Ոստիկաններն ասում են թող ինքը գա կրակի։

— Հա՞։ Էդքա՞ն բան են ասում մենակ։ Գնացինք։

***

— Մի էդ կարաբինը տուր այստեղ այ տղա։

Սուս փուս մեկնում է սնայպերը ոստիկանը, հարցական նայելով. — կկրակե՞մ, թե՞ ոչ։

Աչքս հարմարեցնում եմ կարաբինի հեռադիտակին։ Ամբոխը հրապարակ է լցվում փողոցներից ափերից դուրս եկած հեղեղի նման: Մեկը ժողովրդի հետևում թաքնված վերցրել է խոսափողն ու ճվում է ոստիկաններին ֆալցետով.

-իմ ետևում  300 000 հոգի կա կանգնած, զենքը հանձնեք։

— Հլը՜ դրան արա՜, հլը՜ էդ խաղաղ ցուցարարին նայեք պարոն գերագույն հրամանատար. ոստիկան ա զինաթափում։ Մի էս կողմ տվեք կարաբինը ես դրան շան սատակ անեմ պարոն գերագույն հրամանատար։

— Հեռու մնա գեներալ: Էդ ախմախին ուզում ես հերոսացնե՞լ։ Հետո մի քանի տարի դրա նման մեկին պետք է նորից աճեցնենք։ Թող դա մնա, իր գործն անի։ Իմ գազանը դա չի:

Փնտրում եմ ինձ արժանի գազանիս մարդկանց մեջ, հրապարակ մտնող փողոցների բերաններում։

— Ու՞ր ես իմ գազան։ Չես կարող չլինել: Անպայման ինչ որ տեղ ես մոտերքում, ինչպես բոլոր նախկին անգամներում։ Առանց քեզ էս տականքը քայլ անել չի կարող ինքուրույն։ Ու՞ր ես։

Մտքում սկսում եմ որոճալ ատելությունս, որ ագրեսիվությունն ու ուշադրությունս ոչ մի ակնթարթ չմարեն, որ հանակարծ բարիանամ ու խղճամ։ Ինձ չեն խղճա անգամ ոստիկաններն այդ դեպքում:

— Անասուննե՜ր:

Բոլորից առանձնանում է մի պատանի, գրավում ուշադրությունս։ Նա չի վախենում ոստիկաններից, հարձակվում է, մի պահ քար շպրտում, մի պահ շիշ, մի պահ օգնում է ընկած ընկերոջը…

— Հես է գազանս։ Առաջին շարքում, բարձրախոսներից, տրիբունաներից ու ճոռոմ բաներից միշտ հեռու։ Որսը սկսված է…

Նշան եմ բռնում գլխին ու մի ակնթարթում պարպում եմ հրացանը։ Ուղեղը ներկում է ասֆալտը…, էս էլ որերորդ անգամ… Շպրտում եմ հրացանը հարգալից շվարած ոստիկանին ու վերադառնում գրասենյակ լուռ, ակնածալից հայացքների ներքո։

— Անասուննե՜ր։ Ինձ կերտեցիք ձեր պատկերով ու նմանությամբ ու հիմա ատու՞մ եք: Եկել եք ինձ սպանելու՞։ Անասուննե՜ր։

— Ի՞նչ անենք հիմա պարոն գերագույն հրամանատար.

շտապում  է հետևիցս գեներալը։

— Չգիտե՞ս գեներալ։ Ոչ մի նոր բան։ Այն ինչ միշտ արել ենք։

Ես առաջինին խաչեցի։ Դուք սըտկացրեք մնացյալ 12-ին։

01.03.2009, Սթոքհոլմ

 

 

Քավարան

Աչքերս բացեցի ու հայտնվեցի առաստաղի մոտ, մարմինս մնաց քնած։ Չհասցրի զարմանալ դրա վրա, որովհետև զարմացա դատարկ սենյակում տարածված քրքջոցի վրա.

— հազարավոր տարիներ տանում եմ ձեզ մեկ մեկ, բայց այդպես էլ չսովորեցի ձեր զարմանքին երբ հայտնաբերում եք, որ մահացել եք։

— Էս ո՞վ էր, ո՞վ ես դու։ Գժվել եմ, գլխիս մեջ ձեն եմ լսում։

Սարսափն ու տագնապը կլանել են։ Էս իմ մարմինն է քնած ներքևում, բա ես ինչու՞ եմ առաստաղի տակից տեսնում։

— Քնած չես, մեռած ես, ավելի ճիշտ մարմինդ է մեռած։ Մի վախեցիր, օգուտ չունի, շուտով ամեն ինչին կսովորես։ Դժվարն արջևում է:

— Ո՞վ ես դու գոռում եմ սարսափահար։ Գժվել եմ, գժվել.

տագնապահար կրկնվում է գլխումս։

— Գաբրիելն եմ, հրեշտակապետը։ Ինձ ձեր կողմերում այդպես են կոչում։ Լսե՞լ ես։ Եկել եմ քեզ տանելու։ Ինչու՞ ես խառնվել իրար։ Դեռ երեկ աղերսում էիր, որ գամ տանեմ։ Ի՞նչ եղավ։ Փոշմանեցի՞ր։

Տարօրինակ լավ եմ զգում, թեթև։ Հանդարտվում եմ անկախ ինձնից, ու սկսում նայել շուրջս, ներքևում փռված մարմնին, որը կարծես ես եմ։ Բայց եթե դա ես եմ, բա ես ո՞վ եմ։ Քանի որ մտածում եմ, ուրեմն ես եմ, իսկ էն որ ներքևում է, ես չեմ հետևաբար։ Շվարում եմ անմիջապես, որ էս պարզ միտքը բազում անգամ լսելով հանդերձ, չենք կարողանում պատկերացնել, երբ ապրում ենք, ու կարող ենք հասկանալ ակնթարթորեն,երբ մեռած ենք։ Բայց ես մեռա՞ծ եմ հիմա։ Բա, որ մեռած եմ, ո՞վ է մտածում, խոսում։

— Շուտով ամեն ինչ կհասկանաս։ Մի շտապիր։ Անգամ կարող ես վերադառնալ կյանք 40 օրից, երբ վերջացրած կլինենք ճամփորդությունը, եթե այդպես կամենաս իհարկե ու համարես, որ դա էր կյանքը:

— Ի՞նչ ճամփորդություն։ Տե՞ղ ենք գնալու։

— Մենք չէ։ Մարմնիդ հետ մնացած մարդիկ են գնալու, երբ իմանան, որ մեռել ես։ Դու դիտելու ես պարզապես նրանց անցումը քավարանով։ Եթե դրանից հետո ցանկանաս վերադառնալ, հետ կուղարկեմ քեզ, բայց զգուշացնեմ, որ բացի մեկ հոգուց, ոչ ոք չի ցանկացել վերադառնալ։

-Ես չեմ ուզում։ Ինձ հիմա վերադարձրու։ Ես վստահ եմ, որ կուզեմ վերադառնալ։ Խնդրում եմ։

— Նախ չեմ կարող, որովհետև ղեկավարություն ունեմ գլխիս ու ես չեմ որոշել կարգն ու կանոնը։ 40 օրը պետք է անցնեն։ Միայն դրանից հետո է բացվում դարպասը վերջին անգամ։ Ի՞նչ ունես անհանգստանալու։ Վստա՞հ ես որ կուզենաս վերադառնալ, կվերադառնաս։ Չէ՞ որ խոստացա։ Իսկ այս քառասուն օրը նայիր հանդարտ թե ինչպես են հարազատներդ ու ծանոթներդ քո դատարկ պարկը թաղում, հետո ուտում-խմում, խոսում, լսիր ուշադիր թե ով ինչ է ասում քո մասին և այլոց, նայիր նրանց իրենց բոլոր թաքստոցներում, երբ համոզված են, որ ոչ ոք իրենց չի տեսնում, չի լսում, անգամ աստված, և այս մոլորությունը նրա համար է քավարանում տարածված, որ ջրի պես լինեն թափանցիկ ու տեսանելի: Տես նրանց բոլորին, ում կամենում ես, իրենց բոլոր հանցանքներում, եթե բախտդ բերի՝ բարի գործքում նաև։ Տես և իմացիր, որովհետև նախնիներդ կերան իմացության ծառից ու դատապարտեցին իրենց բոլոր սերունդներին իմացության, և այն ուխտվեց։ Ստացիր, ինչպես խոստացվեց Ադամին ու Եվային ու նրանց բոլոր սերունդներին, ու երբ ամեն բան իմանաս, կորոշես դառնում ես արդյոք ետ, թե՞ այնուամենայնիվ գալիս ես հետս քո ազատ կամքով։

***

— Հը՜ ի՞նչ կասես։ Գալի՞ս ես. — կտրում է ինձ Գաբրիելի ձայնը վերջին սիրելուս անկման ու նսեմության տեսարանը դիտելուց:

— Տար ինձ Գաբրիել:

— Մի հուսահատվիր։ Դա չեր, որ կյանքն է: Դա կարճ մի դրվագ է ընդամենը։ Կյանքն արջևում է։ Որոշիր քո ազատ կամքով մարդ. ու՞ր ես ուզում գնալ։ Ե՞տ դեպի այն վայրը, որ կյանք ես կոչել, թե՞ դեպի մահ, որն անմահությունն է։ Որոշիր:

— Ո՞վ ունեմ ես մեռած, որին հանդիպելուց վախենամ պիտի. մտածում եմ։ Մայրս, պապերս, տատերս, մի երկու տասնյակ ազգական, մի երկու տասհազարյակ երկրաշարժում, մի քանի հարյուրյակ պատերազմում զոհված ընկեր, սիրելի ու ցեղակից…, էլ ո՞վ կա…, մեկ ու կես միլյոն ցեղասպանվա՞ծ…, լավ, էլ ո՞վ, վե՞րջ… Էն մյուս կողմում ո՞վ ունեմ, որին ներել կարող եմ ու շարունակել ապրել ձևանալով, որ չգիտեմ ինչն ինչոց է։

— Տա՜ր ինձ Գաբրիել …

— Գնացինք Ադամ։ Քո որոշումն իմ օրենքն է։ Գնացինք։

***

— Ինչպե՞ս մոռանամ Գաբրիել, ինչպե՞ս մոռանամ այդքան սուտն ու կեղծիքը։

— Շուտով սիրելիս, շուտով։ Այդ թվացյալ կյանքի մասին ամեն ինչ կմոռանաս, որովհետև հավերժ ապրելու ես մարդկանց մեջ, որոնք քեզ 40 օր շարունակ զննել են, երբ ինքդ քավարանում էիր։ Շուտով սիրելիս, շուտով…

22.05.2008, Վաշինգտոն

 

 

Նորից եկավ ապրիլը

Նորից եկավ ապրիլն ու ամեն տեղից ու բոլոր հնարավոր ու անհնար կապի միջոցներով սիրելի հայրենակիցներս սկսեցին իրենց ամենամյա վայնասունն այն մասին, որ իրե՜նց (նկատեք, ոչ նախնիներին), իրենց թուրքերը սպանել են։

Ես չգիտեմ ինչի կբերի ապագայում ցեղասպանության հիստերիան, բայց գիտեմ թե ինչի է բերել այսօր. մեզ ամենուր համարում են խեղճ, ջարդված, բարոյապես ու հոգեպես ընկճված ու ցեղասպանված ու սպառված համայնք, որն այդ պատճառով ի վիճակի չէ ինքնիշխանության ու ժողովրդավարության։

Հարյուր տարի առաջ եղած ու անցած դեպքերը վերականգնելը բարդ գործ է, եթե իհարկե ունակ ես քնադատական ու վերլուծական մտածողության. եթե չես, հեշտ է շատ։ Թույլ ես տալիս պարզապես, որ ուղեղդ լվանան ուսուցիչներդ ու հեղինակություններդ ու ամեն ինչ գիտես այդուհետ։

Բնական է, որ մեծամասնությունը որդեգրում է ուղեղլվացումը, դա հեշտ ճանապարն է։ Ո՞վ զահլա ունի ինքնուրույն մտածելու վրա թանկագին ժամանակ վատնելու, երբ դրանով հրաշալի զբաղվել ու զբաղվում են նրանք, ում պոլիտբյուրոն նշանակել է իմաստուն, խելացի ու գիտնական։ Դա հայերիս հիվանդությունը չէ միայն, մարդկային է։

Հայկական է այն (նաև հրեական), որ ի տարբերություն ամերիկացիների, անգլիացիների, ռուսների և բազում այլոց, չեն լվանում մեր իշխանները մեր գլուխները հաղթողականությամբ, այլ ջարդերով ու ցեղասպանությամբ։

Դա արվում է երկու նպատակով. որ երբևէ չնկատենք հենց այս պահին ընթացող ցեղասպանությունը. ահագնազդու չափերի հասնող արտագաղթը, ուծացումն ու համընդհանուր բարոյալքումը Սփյուռքում ու հայրենիքում։ Հայերը միջազգայնորեն չեն ողբում ինքնանշանակ խուժանի հենց այսօր սպանած մարդկանց հիշատակը, կամ Ռուսաստանում ամեն օր սպանվող ու ստորացվող հայրենակիցների ճակատագիրը, կամ գաղթականների, որոնք ամեն տեսակի սուտն ու ճիշտը նախընտրելով փորձում են ամեն կերպ մնալ Եվրոպայում կամ Ամն-ում, անցնել բազում ստորացումով հաճախ, բայց ոչ մի դեպքում չվերադառնալ հայրենիք, որտեղ հայության թիվն անփոփոխ շարունակում է նվազել։

Հայերս չգոյի ու մոռացության ենք մատնել համայն աշխարհում բանտարկված մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, որոնց զգալի մասը բանսարկված է, անօգնական, իսկ մեր պետություն կոչեցյալը ոչ մի քայլ չի արել ու չի պատրաստվում անել նրանց ի պաշտպանություն։

Հայերին նսեմացնել, բանտարկել, խոշտանգել հոգեպես ու ֆիզիկապես ընկճել ու սպանել թույլատրվում է բոլորին, ներառյալ սեփական հայրենակիցներին, բացի թուրքերից:

Մեր բոլոր անհաջողությունները ուղղակիորեն, կամ անուղղակիորեն բացատրվում են թուրքերով, օտտոմանիզմով, նրանց գործողությունների հետևանքով կրած վնասներով, բայց երբեք ոչ բոլշեվիզմով, կոմսոմոլիզմով, ստուկաչ-չեկիզմով, գողականությամբ ու օլիգարխիզմով, ցեղային էգոցենտրիզմով, ֆանատիզմով, և երիցս ամենասարսափելի գավառամիտ խավարամտությամբ ու տգիտությամբ։

Հարյուրամյա հնության ուրվականներին աշխարհով մեկ հալածելը դարձել է ներկայիս լրջագույն խնդիրներից ու պատասխանատվություններից խուսափելու մեր միակ բիզնեսը:

22.04.2008, Վաշինգտոն

 

 

Նրանք ասում են

Նրանք ասում են Կոսովոն ուրիշ դեպք է, չի կարելի շփոթել Արցախի հետ։ Այնտեղ ինքնորոշումը գերակա սկզբունք է:

Մենք ողջունում ենք նորածին ազգին, որովհետև ինքորոշումը գերակա սկզբունք է, համաձայն ենք։

Բայց արի ու տես, որ Արցախի դեպքում ինքնորոշումն այնքան էլ կարևոր չէ, հարկավ գուցե մշակութային մակարդակով միայն, բայց ոչ երբեք պետականության, որովհետև հայերին ինքորոշում, կամ դրա հոմանիշը ժողովրդավարություն պետք չէ, կամ չի կարելի։

Նրանք մեզ ցեղովին հիմարացրին 1988-ին ողջունելով ու խրախուսելով ժողովրդավարական և անկախական մեր մանուկ շարժումը, բայց 1992 — ին կաշառվեցին բալթյան հանրապետություններով, ու գազազած ԿԳԲ-ի նախճիրին զոհ թողեցին Սովետական Միության մնացյալ հանրապետությունները, որոնք անպայման, պատահականորեն, կամ նաֆթ ունեին, կամ տրանզիտ ապահովող էին հենց այդ նաֆթին, դեպի մեծն Ռուսիա, կամ Եվրոմություն։

Մեզ, այդ թվում ադրբեջանցիներին, վրացիներին, կիրգիզ-ղազախ-ուզբեկներին ու մնացյալին ծախեցին գազով ու նաֆթով, որն ամեն օր լցնում են նրանց բարեկիրթ քաղաքացիներն իրենց մեքենաներն ու սլանում գործի, զզվանքով նայում մեր հայրնեիքներում ընդվզողներին հեռուստացույցով ու ատում նրանց անբանությունը։ Ավելի լավ է աշխատեին, ասում են նրաք։

Այն, որ 92 — ից հանձնել են մեզ ցեղերով սարսափի համակենտրոնացման ճամբար, իրենց ժողովրդավարաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով, չգիտեն իհարկե, ինչպես չգիտե ոչինչ միջին հանրահաշվական աշխատավոր մարդն ամբողջ աշխարհում։ Գիտեն այն, ինչ հեռուստացույցով ասում են, հավատում են, ու հանգիստ գնում են քնելու փառք տալով աստծուն, որ իրենց երկրները ժողովրդավար են, հետևաբար ավելի արդար, քան մեր գջլոտները, որոնց մասին գիտեն միայն տեսարաններով, որտեղ հարյուր հազարավոր հոգնած, կեղեքված մարդ արարած կատաղի բղավում է, ինչ որ անհասկանալի և այդ պատճառով վայրագ անպայման լեզվով։ Ղազախերեն, ուկրաինեեն, վրացերեն, թե հայրեն և անգամ ադրբեջաներեն. բացարձակ տարբերություն չկա։

Անգամ սփյուռքահայ մեր բարերարները մեծապատիվ, դիտում են նույն տեսարաններն, իրար գրում են ֆորումներում ու մեյլերում, որ երեք-չորս սերունդ կանցնի, մինչև վայրագ սարեցի ազգակիցները սովորեն բարեկրթություն, կամ ժողովրդավարություն, մեր կարծիքով դրանք նույն բաներն են: Տեսակետն այս, ոչ այլ ինչ է, քան համաքաղաքացի ամերիկացու, ֆրանսիացու, կամ կանադացու նման գնալ հանգիստ խղճով քնելու երևույթի հասարակավ արդարացում: Եթե երեք-չորս սերունդ պետք է անցնի մինչև փոփոխություն, ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ հիմա։ Ավելի լավ է հանգիստ քնել և այդ ապրելակերպը համարել ազգապահպանում։ Մենք չգիտենք քանի սերունդ պետք է անցնի մինչև մարդավայել կյանքի հաստատումը Հայքում, բայց այն որ սփուռքին մեկ սերնդից ավել չի մնացել ուծացվելու, համոզված ենք, եթե այսօր ևեթ, երեկ անգամ, հայրենիքը չդառնա ժողովրդավարություն, և դա իրականացնելու բոլոր լծակներն ունի սփյուռքը, եթե տհաս հայ լինելու փոխարեն լինի հասուն ֆրանսիացի, ամերիկացի, կանադացի, հիշի, որ ունի կոնգրես, սենատ, խորհրդարան, հասարակական բազում հաստատություն ու մեդիա։

Այս թեթև աշխատանքից ծուլաբար խուսափելը նրանք անվանում են հայրենասիրություն, և որպես դրա խիստ պահանջ բարոյականության, կեղտոտ լվացքը ուրիշներին ցույց չտալ։ Նախընտրելի է երևի, որ կեղտոտ լվացքատանն ապրի հայաստանաբնակ հայ ժողովուրդը, որին կխեղդեն լրատվական շրջափակումով, անդադար կեղեքումով, աղքատությամբ, ծպտունը դուրս չի գա, իսկ հանրային հեռուստատեսությունը ցույց կտա այն ինչ որ հարկն է, հենց այնպես, ինչպես վերոհիշյալ ամերիկացուն, ֆրանսիացուն ու կանադացուն, ու մինչ բոլորով միասին մուշ-մուշ քնած են հանգիստ, նրանց ազնիվ առաջնորդներն ու ներկայացուցիչները, մեզ չեկիստներին ծախելուց 20 տարի անց, նստել են մեր տանը ու հերթական անգամ, մեր աչքի առաջ, մեզ հիմարացնելով հայտարարում են, որ ամեն ինչ անցավ եվրոպական, ամերիկյան, ստանդարտներով, ու մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ նրանց ասենք ցեղովի. — տո ձեր գլխին կպնեն ձեր ստանդարտները, հավաքեք ձեր փասափուսեն ու ռադներդ քաշեք ու այս կողմերում այլևս չերեվաք։

Մեր ստանդարտները մենք ենք մշակում։

Սերժ Սարգսյանն ու նրանից առաջ եղածներն էլ էին ասում իհարկե, որ ստանդարտներն իրենք են մշակում, բայց երբեք չէին ասում ռադներդ քաշեք միջազգայիններին։

Ինչու՞…

Շատ պարզ է. միջազգայինները միշտ ասում են այն, ինչ հարմար է իրենց շեֆերին ինչը զարմանալիորեն միշտ համընկնում է մեր տիրակալների ցանկություններին։

Այս դիտորդ կոչված ձրիակեր խոտանը, կամ կազմված է պաթոլոգիկ տհասներից, որոնք ոչինչ չեն տեսնում, կամ պաթոլոգիկ կաշառակեր սրիկաներից, որոնց երևի ուղարկում են կորած-մոլորած, շվարած երկրներ, որպեսզի հայրենիքներում քիչ վնաս տան, և այդ մասին պետք է խոսեին այսօր, երեկ, քսան, գուցե հարյուր տարի առաջ սփփյուռքահայ մեր ազգակիցներն իրենց կառավարիչների հետ, ամեն մեկն իր երկրում, ոչ թե ողորմություն բաժանեին հպարտ սարեցուն, ու քսան տարվա մեջ դարձնեին նրան մուրացկան, նրա տիկոջն ու դուստրերին հանձնեին թրաֆիքինգի, որդուն մատաղ անեին բանակում, սեփական հրամանատարի, կամ զինակիցների ձեռքով։ Ինչու՞ ռադ անեն այդ աննման գանձը, մանավանդ, որ նրանց միջոցով դրամի մեծ ներհոսք կա նաև, ու լվացք, որպես կողմնակի եկամուտ, և միջազգայինին, և մեր տեղականին։ Եթե արանքում սփյուռքյան որևէ կազմակեպրություն էլ կա, կամ եկեղեցի, մի քիչ էլ նրանց բնականաբար։

Նրանք ասում են հայն ազատ չէ, ու չի լինելու մի քանի սերունդ, իսկ մենք կասկածում ենք, որ նկատի ունեն, որ չի լինելու երբեք, և անգամ հայ չի լինելու։ Դրա վկայությունը մենք արդեն ապրել ենք 15-ին, դրանից առաջ ու դրանից հետո էլ ու նիյնիսկ այսօր, բայց համառորեն չենք հասունանում, համառորեն չենք ազգանում ու ասում առաջին հերթին ինքներս մեզ՝

ՄԵՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ

Իսկ քանի դեռ չենք ասում,

Նրանք են ասում, ու նրանց ասածն անցնում է…

02.26.2008, Վաշինգտոն

 

 

Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք

Բոլորովին չզարմանաք, երբ պարզեք, որ ձեր կյանքի վերջին 20 տարին պատրանք է եղել (եթե կյանքն ամբողջությամբ չէ, որ պատրանք է), ձեզ քթից բռնած քարշ են տվել երկու ճարպիկ ձեռներեց, որոնք ձեր երկրի իշխանությունը իրար պաս են տալիս հերթով, ամեն անգամ փոխանցելուց դրամատիկ ներկայացում են սարքում, արյուն են թափում համոզչության համար:

— Անհատ մարդը անդամալուծվում է խարդավանքին երես առ երես հանդիպելով, որովհետև այն՝ խարդավանքը, այնքան հրեշավոր է, որ մարդ արարածն ի վիճակի չէ հավատալ, որ այն կարող է գոյություն ունենալ։

Սրանք FBI-ը 48 տարի ղեկավարած Ջ. Էդգար Հուվերի խոսքերն են:

Մեր երկու հերոսները հայրենիքին ծառայելու տարիներին հայրենիքից, ասել կուզե յուրաքանչյուրիցս անհատապես իր մասնաբաժնով, գողացվել է մոտ 35 միլյարդ դոլար: Արժեզրկվում է իհարկե, բայց մեր խորհրդատու տնտեսագետներն իհարկե ամեն պահի կհիշեցնեն ցանկացողներին այն ժամանակվա կուրսերն ու ներկայիս էկվիվալենտն անշուշտ, գումարած տոկոսները, որոնք թափով աճում են, և ստացվելու են վաղ թե ուշ, որքան էլ պարոնայք աճպարարելով քյանդրբազ խաղան սատանի մայլում։

Սա պարզապես ի միջի այլոց հիշեցում որպես ֆիքսենք այս տեղում ու վերադառնանք մեր պարոններին, որոնք իհարկե պետք է աճպարարարեն ու խարդավեն, 35 միլյարդն հո կատակ փող չէ, ուրիշ ինչպես կարող են քցել, այն էլ մի քանի միլյոն հոգու, մի քանի միլյարդի աչքի առաջ։

Այ հենց այնպես, ինչպես անում են։ Դրամատիզմով: Պայծառ ներկայացումով, սկզբով, կուլմինացիայով, ֆինալով, որն ամեն անգամ նույնն է. հանդարտ հանձնվում են ղեկերն ու կառավարման լծակները, և ամենակարեվորը՝ անձեռնմխելիության երաշխիքով։

Վատ մի զգացեք հիմարացվելու պատճառով սիրելի հայրենակիցներ, որրովհրտև հիմարացվել է իմաստունաց իմաստունն անգամ, գեղացի Համբոյի (որի տունը կռիվ էր ընկաց Ավարայրից սկսած) որդի Գիքորը, որին քաղաք են բերել, որ մարդ դառնա։

Բերել են, դե նա էլ փորձում է։ Ի՞նչ անի, չփորձի՞, երբ 93 թվականից հայրենիքում բոլոր վատ բաները նրա ձեռքերով են արել երկու վերոհիշյալ պարոնները, համ առաջինը, համ էլ երկրորդը։

Մի վհատվեք հայրենակիցներ, մի վհատվեք, դուք ամենահիմարը չեք ու կհասկանաք դա, երբ Գիքոր Համբոեվիչն անգամ հասկանա, որ գցված է, որովհետև աճպարար այն երկուսը իրար տված ավտանգության երաշխիք ունեն, իսկ ինքը Գիքորը՝ ոչ։

17.02.2008, Վաշինգտոն

 

 

Միլյոնից ավել հայ վտարեցին սեփական տնից ու տասնհինգ տարի ցրտով, սովով, շրջափակումով (տեղեկատվականն այդ թվում, որպես ամենազազրելին) այլասերեցին ու բարոյալքեցին մնացյալներին, որպեսզի այօր լավագույններն երևան այն 9 միջակություն հոգին, որոնք առաջադրվել են որպես նախագահության թեկնածու։

30.01.08
W.D.C.

 

 

Սիրելի Վահան Հովհաննիսյան,

«Ժիրայր Սեֆիլյանը ներկայումս ՀՅԴ անդամ չէ եւ ազատ է իր որոշումների կայացման խնդրում».

Սա մեջբերում է ձեր խոսքից։ Հետևու՞մ է արդյոք սրանից, որ եթե Սեֆիլյանը լիներ կուսակցական, ազատ չեր լինի իր որոշումների մեջ, ։ Նշանակու՞մ է արդյոք, որ նա, ով որոշում է ազատորեն իր կարծիքն արտահայտել, չի կարող լինել դաշնակցական։ Ամենուր պնդում եք, որ դաշնակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, բայց սահմանափակում եք խղճի ու մտքի ազատությունը ։ Հակասություն չե՞ք տեսնում։ Դուք ձերբակալված եք եղել որպես ահաբեկիչ, անվտանգության խորհրդի որոշումով ազատ եք արձակվել։ Մինչ ձեր ազատվելը, ես անձամբ մասնակից եմ եղել բազում միջոցառումների կազմակերպմանը, ի պաշտպանություն ձեզ ու ձեր ընկերների, որովհետև չեմ հավատացել որ հանցագործ եք, ավելին՝ հանցագործ եմ համարել ԼՏՊ-ի վարչակարգը, որը ձեզ բանտարկել էր։ Հիմա ես եմ փնտրման մեջ, ձերբակալումը նախատեսված է որպես կանխման միջոց։ Կարո՞ղ է արդյոք անվտանգության խորհուրդը, կամ ուրիշ որևէ համապատասխան հաստատություն իմ դեպքում էլ կայացնել ձեզ վերաբերող որոշման պես։ Ինու՞ ձեր դեպքում դա հնարավոր էր, իմ դեպքում ոչ։ Բոլորովին չեմ նսեմացնում ձեր ավանդն ու ներդրումը հայրենիքի կայացման գործում, բայց չեմ ուզում նսեմացնել իմը նույնպես։ Պատերազմի առաջին օրից կամավորագրվել եմ, մասնակցել եմ հետագայում երկիրն այսօր ղեկավարող կուսակցության հիմնադրմանն ու եղել եմ առաջին խորհրդի անդամ։ Ձեր իսկ դաշնակցությունում ընտվել եմ սկանդինավիական կառույցի պատասխանատուներից մեկը, կուսակցության այն ժամանակվա ղեկավար Մարուխյանի անձնական խնդրանքով ու հորդորով։ Դուք նույնպես եղել եք դաշնակցության կառույցներից հերթական մեկի պատասխանատուներից մեկը։ Բացատրեք խնդրում եմ ինձ և ընթերցող հասարակությանը. ո՞րն է ձեր հատուկ արժանիքը, ավանդը, ըստ որի ձեր համար հնարավոր է հատուկ որոշմամբ ազատ արձակումն ու քրեական գործի կասեցումը, իսկ իմ համար ոչ։

Դուք տեղյակ եք կարծում եմ, որ Լոս Անջելեսում ինձ կեղծ վկայություններով դատի տվեցին դաշնակցականները, խանգարելու համար հայրենիքում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելս։ Ես արդեն ունեմ մի քանի վկայություն լոսանջելեսյան դաշնակցականներից այն մասին, որ իմ հետ վարվել են ըստ Երևանից եկող հրահանգի։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։ Երևանում և ամենուր պատմում են Պապլավոկ կաֆեում ձեր կրակելու մասին։ Օգտագործեք խնդրում եմ առիթն ու հերքեք, իսկ եթե չհերքեք, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցերին.

Որտեղի՞ց ձեզ զենք։ Ո՞վ է այն տվել ձեզ։

Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ պատահարի վերաբերյալ։ Եթե ոչ՝ ինչու՞։

Այսօր ինձ քրեական մեղադրանք է ներկայացված անօրինական զենք ունենալու համար։ Ես ոչ կրակել եմ Պապլավոկում, ոչ էլ ուրիշ որևէ վայրում։ Ձենքս ցմահ պահելու օրհնությունը ստացել եմ Աշոտ Նավասարդյանից , հայրենիքին մատուցաց բացառիկ ծառայությունների համար։ Նրա անունով այսօր շքանշան է ստանում սպայական բարձր կազմը, բայց նրանցից ոչ մեկի զենքն անձամբ չի օրհնել Նավասարդյանը, վստահեցնում եմ ձեզ։ Դուք նույնպե՞ս համարում եք ինփ հանցագործ, զենքս անօրինական։

Վերևում նշեցի, որ մասնակցել եմ ձեզ աջակցելու բազում միջոցառումների կազմակերպմանը, երբ բանտարկված էիք։ Ես այն ժամանակ չէի տիրապետում ադմինիստրատիվ որևէ լծակի։ Դուք պատգամավոր եք, փոխխոսնակ, կուսակցության ղեկավար, նախագահության թեկնածու.

կարո՞ղ եք ստանձնել իմ պաշտպանի դերը, հետաքննել իմ հետ կատարվածը, աջակցել տուն դառնալս, որտեղ ես թողել եմ ավիրված տնտեսություն։ Եթե անգամ ոչ պարզ մարդկային երախտագիտության զգացումից, այլ հայ մարդ որպես. կարող եք օգնել մեն մի հատիկ հայորդու տուն գալուն, մանավանդ որ նա ի տարբերության բազում ուրիշի, համառորեն ցանկանում է դա անել, իր զավակներին վերջապես իր շուրջն ու տանն ու հայրենիքում հավաքելու համար։

Կարդացե՞լ եք արդյոք վտարանդի հայ գրողների միության ԱՀԱԶԱՆԳ -ը, որը ստորագրելով զորակցել է 150 հայ և այլազգի մտավորական, 20 երկրից։

Ինչպե՞ս եք գնասհատում հայրենի կառավարությունը, որը մի քանի գրչակի տուն դառնալը համարում է ազգային անվտանգության համար վտանգ, ու այդ պատրվակում մերժում է նրանց դիմումները, կամ առաջացնում բազում խոչդոտ նրանց վերադարձին, հնարովի քրեական հետապնդումները ներառյալ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։ Արմեն Մելիքյանը (Շուն շան որդի), Ալեքսանդր Վարպետյանը (Արորդի) ու ձեր խոնարհ ծառան՝ ես, այդքան վտանգավոր ե՞նք, թե կառավարությունն է թույլ։

Հուսով եմ նամակս, հարցերս չեք համարի ամբարտավան։ Անգամ եթե համարեք, հուսով եմ ներողամիտ կլինեք, որովհետև ես քաղաքացի եմ, որն այժմ սաստիկ բարդ վիճակում է և անգամ չի կարողանում այցելել հայրենիք, էլ չեմ խոսում այնպսի անհասանելի բաների մասին, որոնք են օրինակ ծնողի շիրիմին այցելելն ու սեփական զավակներին շուրջն ունենալու շքեղությունը, իսկ դուք նախագահի թեկնածու եք, որն իմ անվտանգությունն ու սահմանադրական իրավունքը պաշտպանելու հայտ է ներկայացրել։

Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։ Պատասխան չլինելն ի դեպ, նույնպես կհամարվի պատասխան։

Երջանկություն ձեզ՝ Վահե Ավետյան

 

 

Սիրելի Արման Մելիքյան,

Ես ձեզ կտայի քվես հավանաբար, եթե լինեի Հայքում ու մասնակցեի ընտրություններին։ Ավաղ դեռ այդ վիճակում չեմ, որովհետև ձերբակալության հրամանով փնտրման մեջ եմ հայրենիքի ներքին գործերի մարմինների կողմից, մեղադրվում եմ քրեական հանցագործության մեջ։

ԱՄՆ-ում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները, խափանելու համար խորհրդարանական ընտրություններին մասնակցելս, այն ինչ հայտարարել էի, որ անելու եմ մինչ այդ։

Շատ կուզենայի մասնակից լինել այսօր Արցախի, Հայքի ընդհանրապես հարցերի քննարկմանը, բայց այդ վիճակին չեմ հասել դեռ վերևում նկարագրածս պատճառներով և իմ վիճակում են բազում այլ քաղաքացի, այդ պատճառով թողնենք Արցախն ու Հայքը ապագայի քննարկմանն ու գանք մարդու իրավունքին առայժմ։

Դուք տեղյակ եք արդյոք քաղաքական հետապնդումներին Հայաստանում, սփյուռքում։ Այդպիսի բան կա՞ Հայաստանում, թե՞ ոչ։

Ձեր համաքաղաքացիներից մի զգալի մաս զրկված են առաջադրվելու և ընտրելու իրավունքից, նրանցից ոմանք երկիր են լքել, թալանված են, արհեստականորեն, կազմակերպչականորեն թուլացվել են ու մղվել դուրս հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, ոմանք դատապարտված են ու բանտարկված, ոմանք փնտրման մեջ են։

Դուք համարելու՞ եք ընտրություններն օրինական այս ամենն իմանալով հանդերձ։

Դու՞ք ունեք քաղաքական հետապնդումները դադարեցնող, մարդկան իրավունքները վերականգնելու, պահպանելու վերաբերյալ միջոցառումների նախատեսած ծրագիր։

Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար՝ Վահե Ավետյան

 

 

Սիրելի Վազգեն Մանուկյան,

ձեր մտքերն ու գաղափարները հաճախ հետաքրքիր կարող են լինել, եթե մեր համաքաղաքացիների մոտ մեկ երրորդը, որ հայրենիքում չէ, ու զրկված այդով առաջադրվելու և քվեարկելու հիմնարար իրավունքից, հետաքրքրված լինեն ընդհանրապես։

Կարելի է իհարկե ցինիկորեն վերաբերվել, այնպես ինչպես հայրենիքում համընդհանուր բրեյնուոշով հասարակական կարծիք դարձրած. — գնացել են թող չխառնվեն, բայց պլուս — մինուս մի քանի հոգի միլյոն քաղաքացու քվեն հենց այն ձայներն են, որոնք որոշելու են նախագահին, որովհետև պարոն Սերժ Սարգսյանը հասարակավ հայտարարել է արդեն, որ Հայաստանից բացակայում է ընդամնեը մի 5000 քաղաքացի, ինչը մեր տխուր պարագայում նշանակում է, որ այդքան քվեաթերթիկ նկարվելու է նրա օգտին։ Միթե կարծու՞մ եք, որ մարդկանց կհետաքրքրեն ձեր անգամ ամենափայլուն գաղափարները, եթե դուք քվեն վերահսկող որևէ մեխանիզմ չառաջարկեք։

Ընդհանրականից առանձնացնենք մեն մի օրինակ, իմ սեփականը ձեր թույլ տվությամբ, որովհետև այդպես եմ կամենում ես՝ քաղաքացիս, իմ կամքն, ինչպես գիտեք և ուսուցանում եք ինքերդ՝ օրենք է քաղաքացիական հասարակությունում։

Հայրենիքում ինձ ձերբակալելու հրաման է տրված, որպեսզի անմիջապես բանտարկվեմ երկիր մտնելուն պես ու լռեցվեմ, որովհետև ես ինքս եմ դատի տալու հանրապետությունը։

Սա հետևանք է գրած գրքերիս ու հայտարարությանս այն մասին, որ մասնակցելու եմ խորհդարանական ու նախագահական ընտրություններին:

Լոս Անջելեսում կեղծ վկայություններով ինձ դատի տվեցին դաշնակցականները խափանելու համար հայրենք վերադարձս, որովհետև ընկա դատական քաշքշուքների մեջ ամիսներով։

Հայտարարում եմ, որ դա արվել է Հայաստանից եկող պատվերով։

Ինձ համակարգված արմատախիլ են արել հասարակական գործունեության բոլոր ոլորտներից, բազում ուրիշին նույնպես, նրանց մեծ մասն անգամ չեն կռահում, որ այդպես է։

Այս ամենի մասին տեղյակ է մեր ողջ մեդիան — լռում են, որովհետև տգետ են մեծ մասամբ, իսկ ով տգետ չէ, որոշողը չէ, բայց դուք, պետություն հիմնած հայրերից մեկը հասկանում եք անշուտ, որ այն ամենն ինչ գրում եմ այստեղ ոչ թե պատմություն է, որին կարող եք հավատալ, կամ չհավատալ, այլ քրեական մեղադրանք է Հայաստանի Հանրապետությանը, ինչին պետք է հետևի հետաքննություն, դատ, դատավճիռ։

Ձեզ հիմա մեղադրում են ինչ որ փաստաթուղթ արտադրելու մեջ, ըստ որի դուք ահաբեկիչ եք, բայց դուք այնուամենայնիվ և առաջադրվել եք կարողացել, և ընտրել կարող եք։

Ինձնցի ոչ միայն խլված են այդ իրավունքերն, այլ անգամ արհեստականորեն մղված եմ մեկուսացման։

Մասսայական լրատվական միջոցներով արված հայտարարությունն ունի իրավաբանական ուժ, ըստ որի կարող է քրեական գործ հարուցվել ու սկսել հետաքննություն։

Համարու՞մ եք արդյոք քաղաքացիական պարտականություն հանցագործության բացահայտմանը նպաստումը։ Դուք ունեք իմ հայտարարությունը հիմա։ Ո՞րն է ձեր դիքորոշումը։ Ունե՞ք արդյոք անելիք, որպես համաքաղաքացի։

Դուք փորձում եք ընտրությունների միջոցով դառնալ իմ սահմանադրական իրավունքների և իմ անվտանգության երաշխավորը.

Ինչպե՞ս եք ապահովելու իմ անվտանգ տուն դառնալը, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքիս վերականգնումը, արժանապատվությանս ու տնտեսությանս հասցված վնասների հատուցումը։

Վստահեցնում եմ, որ հազարավոր մարդիկ կասեին ձեզ նույնն ինչ ես գրում եմ։ Նրանք պարզապես լռում են։

Ես անձամբ ճանաչում եմ բազումին, բաից չեմ կարող անվամբ թվել հասարակավ, որովհետև չեմ ստացել նրանցից իրավունք դա անելու։

Ես ուզում եմ լսել ձեզնից երաշխիք, խոստում, ուզում եմ տեսնել անմիջապես ռեակցիա։

Եթե ստորադասեք իմ դեպքը, ազատ եմ մտածել, որ դուք դատախազություն դիմել կարող եք միայն այն դեպքում, երբ ձեզ անձամբ են մեղադրում ահաբեկչության մեջ, իսկ մնացյալ համաքաղաքացիների նմանատիպ հետապնդումով բացարձակ հետաքրքրված չեք։

Դատեք ինքերդ այդ դեպքում, թե որքան եք հետաքրքիր որպես ապագա նախագահ և անգամ ընդհանրապես։

Սիրով,

Վահե Ավետյան

 

 

Մեզ իշխում է օթյակ

Հայերիս, ինչպես նաև մնացյալ բոլոր ժողովուրդների մեջ, բացարձակ մեծամասնությունը ազնիվ, անշառ մարդիկ են, որոնք իրենց կյանքերի ինչ որ ժամանակահատված(ներ)ում ազնվորեն մասնակցել են պետականաշինական, ռազմական նախաձեռնություններին, հավատալով, որ հայրենիք են կերտում, և այդպես էլ եղել է: Մարդու այս տեսակի հարատև սխալականույթւնն է այն, որ դատում է մարդկանց մասին սեփական բարոյական համակարգով, և այդ սկզբունքով առաջնորդվելով է ընտրում իր ղեկավարին, առաջնորդին, անմասն նվիրումով ծառայելով նրան, նույնացնելով եևովույթը գաղափարին ծառայելու հետ այն աստիճան, որ հաճախ հայտնաբերել է իր սնանկությունն այն ժամանակ, երբ սկզբնական գաղափարից սաստիկ շեղված է եղել արդեն, հաճախ անգամ հանցագործության ակամա մասնակից, որովհետև առաջնորդի հետևից ընկած վազել է երկար ժամանակ, նրան վստահելով։ Հիմարացվել է մի խոսքով։ Դա պատահել է բոլորիս անխտիր:

Հիմարացվելու ակնառու վկայությոնն է հայերիս ներկա վիճակը, տնտեսական, բարոյական, հոգևոր թշվառությունը հայրենիքում և սփյուռքում, որտեղ հայերիս բացարձակ մեծամասնությունը թշվառ է, միջին և լավ ապրում է չնչին մի հատված հասարակության, որոնց մեծ մասը հանցագործներ են, բայց ինքնանվանվում են էսթաբլիՄԵՆԹ։

Ազնիվ մարդկանց տեսակին հատուկ է նաև երևույթներին լայն նայելը, այդ հատկությունը միշտ խրախուսվել ու կերակրվել է տերերից, որովհետև ազնիվ մարդը հարցը չի դնում «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, այլ երկրի, հայրնիքի, ցեղի, ազգի և անգամ համայն մարդկության երբեմն։

Ես կառաջարկեի փոխել մոտեցումն ու հարցը դնել հենց այդպես, «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար» ոլորտում, որովհետև ազնիվ լինել բոլորովին չի նշանակում լինել խելացի, նաև որովհետև հիմարացվում են միայն ազնիվները, նաև որովհետև անազնիվներն են միշտ հիմարացնողները։

Քանի որ հիմարացված են հայերիս բացարձակ մեծամասնությունը, առիթ ունեմ ենթադրելու, որ հայերս ազնիվ ժողովուրդ ենք ընդհանուր առմամբ, բայց նաև առիթ ունեմ ենթադրելու, որ հիմար էլ ենք։

Բոլորովին չեմ կարծում, որ հիմար չլինելու համար անհրաժեշտ է անազնիվ լինել։ Կարելի է լինել ազնիվ ու խելացի։ Խելացի լինելու համար պետք է սովորել, սովորելու համար պետք է հիշել անցյալը, վերլուծել ներկան, ապագան ու տեսնել «ի՞նչ է փոխվում անձամբ իմ համար»։

Հիշենք 1988-ը անուններով. Դեմիրչյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Ռոբերթ Քոչարյան, Սերժ Սարգսյան։

Թվեք հիմա ինքներդ 2007-ի անուններն ու ստուգեք մեկ ազգանուն փոխվե՞լ է արդյոք։ Երկու անուն փոխվել են՝ այո, բայց ոչ ազգանուն։ Մի դեպքում որդին փոխարինել է հորը, մյուս դեպքում եղբայրը եղբորը։ Փաստն առ այն, որ եյս եղբայրությունում կա մեկը, որը հեռացրել է հանգուցյալ հորը ժամանակին իշխանությունից, և կա մեկ ուրիշը, որը կասկածվում է եղբոր սպանության մեջ, չի խանգարում վեց հոգանոց (թիվը պատահական չէ) այս օթյակին մնալ հայերիս անփոփոխ տերերը 88-ից մինչ օրս։

Քո, անձամբ քո համար ազնիվ մարդ, ի՞նչ է փոխվում։

 

 

Սերն ու ատելությունը մեկ են

Սերն ու ատելությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են բայց սիրո հետ կատարվել է ճակատագրական մի բան։ Աներևակայելի է թե ինչպես գնացին այդ քայլին մարդիկ, որոնք ունեցել են լավագույն մտադրություններն այս աշխարհում։

Մենք անգամ չենք էլ կասկածել թե ինչպես է աղճատվել սերը։ Դա սիրո շարունակական ուսմունքն է, որ աղճատել է։

Ատելությունը բնական անարատ է, սերը՝ ոչ։

Երբ ատում ես, բնական ես, անկեղծ։ Երբ սիրում ես, զեղծում ես։

Սա պետք է հասկացվի։ Հազարավոր տարիներ բոլոր կրոնները, քաղաքական գործիչները, ուսուցիչները սովորեցրել են մեկ բան միայն, և այդ մեկ բանը սերն է։ Սիրիր թշնամուդ, սիրիր հարևանիդ, սիրիր ծնողներիդ, սիրիր աստծուն…

Ինչու՞ ժամանակների սկզբից սովորեցնում են նրանք քեզ սիրել, շարունակում են մինչ օրս։ Որովհետև վախենում են քո բնական, անարատ, անեղծ սիրուց։ Որովհետև անեղծ սերը քո վերահսկողության սահմանից ան դին է։ Դու հմայված ես սիրով։ Դու հմայողը չես, հմայվածն ես, իսկ հասարակությունը ցանկանում է տեսնել քեզ վերահսկելի։

Հասարակությունը վախենում է քո վայրի բնույթից, անարատ բնականությունից։ Այդ պատճառով սկզբից անմիջապես սկսում է կտրել թևերդ, հասնելով վերջապես ամենահզոր բանին մեջդ, քո սիրելու հնարավորությանը, որովհետև երբ դու հմայված ես սիրով, պատերազմի անգամ դուրս կգաս, անգամ համայն աշխարհի դեմ։

Օշո

 

 

Ներկայացնում եմ մի հատված Ալբերթ Բաղդասարյանի հետ հարցազրույցից։ Այն ինչ նա ասում է վկայություն է։ Արժե կարծում եմ պահել հիշողությունում, սպասվելիք օրերում պետք կգա գուցե։

Վահե

Հետո սկսել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից հիասթափվել, երբ իմացել է, որ նրանցից շատերը համագործակցում են գաղտնի գործակալությունների հետ: Անգամ մի զավեշտալի դեպք հիշեց. «Նույնիսկ մարդ կար, որ ասում էր՝ ես կարող եմ ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ես ԿԳԲ-ից չեմ»: Անուններ առայժմ մեր զրուցակիցը չցանկացավ տալ՝ «Կարող եք բոլորի անունները ցուցակով գրել»,- կատակեց նա:

1988-ի հետ համեմատականներում մեր զրուցակիցը ցավալի է համարում, որ «հիմա տեղեկանքը միայն ԿԳԲ-ից, ԳՌՈԻ-ից չէ, որ պիտի բերեն: ԿՀՎ-ից, ՄՈՍԱԴ-ից, ընդհուպ մինչեւ ադրբեջանական գաղտնի գործակալությունից: Երբ ամեն ինչ հանվում է վաճառքի եւ մարդը սովորական ձեւով չի կարողանում իրեն ապահովել՝ ավանտյուրան դառնում է գլխավոր առաջնորդող եւ ես չգիտեմ, թե ում շփումները մինչեւ ուր կտանեն»:

***

 

Երեկ տեսա մի մեքսիկական հաղորդում, որտեղ լրագրողը խնդրեց այդ երկրի նախկին նախագահին պատասխանել մի քանի գրքերում հրապարակաված մեղադրանքերին այն մասին, որ նա և իր տիկինը տիրում են հսկայական հաստության, ներդրված ամբողջ երկրի տարածքով:

— Դու ստախոս ես. — անմիջապես պատասխանեց նախագահը։

— Դու ինձ անվանում ես ստախո՞ս. — պատասխանեց լրագրողը. — ես ոչինչ չեմ ասում։ Ասում են գրողները, գրքերով։ Դու նրանց հարցեին պետք է պատասխանես, ոչ թե կարծես, որ սեփական երկիրը թալանած քո պես մեկը, կարող է ինձ ստախոս անվանել։

Ես անհամբեր սպասում եմ ոչ թե ինչ որ նախագահի, կամ վարչապետի գալուն, որպեսզի սկսի փոփոխությունը երկրումս, այլ այս լրագրողին, որը խոսքի ազատության ամենօրյա տքնաջան բանվորն ու կռվի զինվորն է։

Գալդ բարի պայծառ մանուկ։ Անհամբեր սպասված ես։

 

 

Արմեն Ռուստամյան անունով ոմն քաղաքացի ասել է թերթերից մեկում հետևյալը. — հո ես իմ համար նախագահ չեմ ուզում դառնալ, առնեմ, գնամ մեր տուն սկսեմ նախագահություն անեմ, ինչը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն այ բանի մասին, որ այդ տղան ուզում է նաև մեր տներում նախագահություն անել։

 

 

Ձեր ուժ Մեր ուժը

Ձերուժան Տեր(՞՜)-Գուլանյանը թերթերից մեկում հրապարակել է մի էսսե, «ՉԳԻՏԵՄ… » վերնագրած, որում բազում պայծառ բառ ու տպավորություն շարադրելով առաջացրեց վստահություն շարքային ընթերցողիս մոտ, որ մեր ուժը մտքի մեջ է, մեր միտքն էլ մեր ուժի, ու այդ պատճառով անում ենք հետևություն, որ բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքացիական իրավունքն իրականացնելով զբաղվում են քաղաքականությամբ, ճանճեր են։ Այդպես պնդում է հեղինակը, ինչից ուղղակիորեն բխում է, որ ճանճեր չեն միայն ձեր ուժ Մերուժը, նրա պապա Լևոնը, մեկ էլ մնացած տղերքը, ում հատիկ հատիկ ճանճ չեն համարի ղարաբաղ կոմիտեականները։

Այսօր կարդում եմ Վլադիմիր Պուտինի զգուշացումն արեվմուտքին այն մասին, որ Իրանին վախեցնելն անթույլատրելի է, ակնթարթորեն հիշում, որ նույն կերպ, ազդեցիկ դեմք սարքած ասում էր, որ Սադամին անթույլատրելի է վախեցնելը։

 

 

Զգուշացնում եմ

Սոցիալական, իրավական, բարոյական ճնշումը հայերի վրա անընդհատ մեծացնելն արվում է արհեստական սոցիալական ընդվզում առաջնելու համար, որի հետևանքով հեղաշրջում է տեղի ունենալու Հայաստանում։ Այդ պատճառով ցուցադրական ցինիզմի է հասցվել թալանը, իսկ դոլլարի հետ խաղերով չքավորներին հասցնում են հուսահատության (իրենց՝ չքավորների մեղքով է ի դեպ)։

Չեկային հնազանդ ընդդիմությունն ու մամուլն արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իրական ընդդիմություն չառաջանա, որովհետև պնակալեզների այդ հորդային խոստացված են պատգամավորական ցմահ թոշակներ, եթե պահպանեն ստատուս քվոն։

Մի լսեք դրանց 15 տարի շարունակվող դատարկ հայտարարարություններին։ Նրանց իրական և միակ գործը ստատուս քվոն պահելն է։

— Պայթունն առաջանալու դեպքում շունը տիրոջն այլևս չի ճանաչելու և նորին օծության մաժեստիկ սուլթան Լևոն Համիդ 3-րդին ալթերնատիվ չի լինելու.

կարծում են նրանք։

— Աչքիդ է երևում.

կարծում եմ ես։

— Այո՝ չկա ալթերնատիվ Լևոնին, ներկայիս քրեական հանցախբի հանցագործությունները թաքցնող որևէ մեկը, ինչպես չկար ալթերնատիվ՝ Լևոնի ավազակախմբի հանցագործությունները թաքցնող, ՉԿ-ից բացի, բայց հայ ժողովրդի ալթերնատիվները Ձեր ու Ձեր մեջ չեն, այլ բազումը, գալիք պատմության մեջ, իսկ ներկայումս Ձեր ու Մեր մեջ է։ Եվ բոլորովին մի կարծեք թե այդ ալթերնատիվն ընտրելը դժվար է՝ ոչ։ Շատ հեշտ է, որովհետև դուք բոլորդ հայտնի եք, ընդհանուր անվանվում եք «Ղարաբաղ կոմիտե», շեստյորկեքի փոքրաթիվ մի ավազակախումբ եք, քանակով ընդամենը «666»-ը։

2006-07-14, Սթոքհոլմ

 

 

Այն օրը երբ աշխարհի համայն հայությունը դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քոչվոր, գաղթական, ծեծ կերած ցեղախմբից կդառնանք մայր ցամաքների վրա արշավող, գրավող ազգ, բրիտանացիների, հոլադանցիների, իսպանացիների, պորտուգալացիների, ֆրանսիացիների, գերմանացիների նման, կսկսենք սփռել աշխարհով մեկ մեր գաղությները, լեզուն, ապրելակերպը և ամենակարևորը, մեր ազգային անվտանգությունը կպարտադրենք ամենուր։

Ես երազում եմ այն օրվա մասին, երբ մեն մի հատիկ հայի արժանապատվության պաշտպան կգա հայկական ավիացիան, աշխարհի ցանկացած կետում, եթե այնտեղ չգտնեն արժանապատիվ ձևը հատուցում տալու։

Երբևէ չեմ կարող թույլ տալ ինձ չլինել մաքսիմալիստ, գոնե երազներումս։ Ես դա եմ երազում ու մի փորձեք համոզել, որ հրաժարվեմ։ Այս երազիցս միայն աստծո արքայության մասին երազս է մեծ։

Հ.Գ. Բոլոր եղբայրներիս ու քույրերիս կանխավ զգուշացնում եմ. իմ բոլոր եազներն իրականանում են։ Դուք ինքերդ որոշեք, որ մեկին եք տալիս գերապատվությունը, ավիացիաի՞ն, թե արքայությանը։ Ես անձամբ, մաքսիմալիստորեն, ընտրում եմ երկուսն էլ։

 

 

Ով ասես, որտեղ ասես, որքանով ասես

Ես դաստիարակվել եմ որպես հաստակլեպ մշեցի և այդ պատճառով հավանաբար կարծել եմ ամբողջ տխմար կյանքումս, որ հայերիս ցեղասպանությունը մի նշանակալից պատմություն է աշխարհի բոլոր ծագերում։ Այսօր, երբ քիչ ավելին գիտեմ, պարզվում է, որ այդ հարցը կա ամենուր, որովհետև մենք կանք ամենուր, և որտեղ որ ընկնում ենք բարձրացնում ենք ցեղասպանության վերաբերյալ վայնասուն, հավանաբար ուրիշ ոչ մի բանով աչքի չնկնելու խեղճության պատճառով։ Երկրորդ կարևոր հանգամանքը այդ հարցի ամենուր լինելը ապահովվող այն է, որ ամենուր տերերը դեմ չեն կուտ տալ ազգային որևէ փոքրամասնության խաղալով նրանց պոստտրավմատիկ չամոքվող բարդույթով ու ստանալ դրա դիմաց հլու հնազանդ քաղաքացի, հարկատու, անհրաժեշտ ուղղությամբ քվէարկող մի նախիր, որի ձայներն օգտագործվում են կշեռք որպես իրենց ներցեղային հարաբաերություններում, ընտրություններում։ Բացի դրանից նրանք կապեր են առաջացնում իրենց նախնիների երկրում, որտեղ կարելի է սրտի ուզածի չափ դրամ լվանալ, թուլափայ ընդամենը նետելով կառավարիչներին ու նրանց սփյուռքյան բարեկամներին։

Այս պահին համայն հայությունը ցնծում է այն փաստով, որ կոնգրեսական հանձնաժողովը ցեղասպանության հարցը դրել է կոնգրեսի քվէարկման, ներքուստ ջերմացնելով սրտները հույսով, որ տերերը մեզ սիրում են, բայց իրականում Բուշի վարչակազմի թշնամի կոնգրեսը բարդացնում է նրա ու ռազմատենչ թիմակիցների վիճակը Թուրքիայում, որի հետևանքով ստիպելու են Իրաքից զորքը տուն բերել։

Մեր հարցը օգտագործվում է որերորդ անգամ, ոչ սաստիկ նշանակալից մի խնդրում, որը միայն ու միայն ԱՄՆ-ի ներքին պայքարի ոլորտում է։

Հայրենասեր ցեղակիցներիցս ոմանք ինձ ասել են կարծիքս լսելուց հետո. — ոչինչ, ինչ ուզում են թող անեն, բայց մեզ օգուտ է դա, թող անեն։ Դրա հաջորդ քայլը դրամական պահանջը կլինի Թուրքիային ներկայացված։

Այս պնդումն իմ մոտ առաջացնում է մի հնարովի իրավիճակի պատկեր կյաքնից. — ոչինչ, որ մեր մայրիկին անում են, բայց դրա դիմաց մեզ ահագին դրամ կվճարեն։

Կներեք, եթե բիրտ ստացվեց, բայց ուրիշ կերպ չեմ կարողանում արտահայտվել։

Այս հարցի նմանը առաջացավ վերջերս Ֆրանսիայում ինչպես հիշում եք, որտեղ ֆրանսիացիները թուրքերին պատժեցին իրենց փոխարեն տնտեսական, ռազմական հարաբերություններում ուրիշ երկրներին ավելի նախընտրելու համար, հայերս հրճվեցինք սիրուց հալ ու մաշ եղած։

Բոլոր այս վայրերում պարապ-սարապ զվռնող հայկական լոբբիստները վայրահաչում են բոլոր փողերով, որ իենց աշխատանքի շնորհիվ է այս ամենը կատարվում, ու դրա վրա դուրս են գրվում հայերից կթված դրամական միջոցները։

Հնարամիտ մեր հայրենակիցները դարձրել են հայերիս ցեղասպանությունը մի պոռնիկ, որին ով ասես, որտեղ ասես, որքանով ասես կարող է գնել ու վաճառել։

13.10.2007, Վաշինգտոն

 

 

Սիրելի Տիգրան,

հաճույքով կարդում եմ հոդվածներդ, այս մեկն էլ եկավ սովորականի պես իր ժամանակին, հիացրեց, առաջացրեց բազում հարց ու թողեց ինձ մեն մենակ, քո սիրելի Անդրանիկի հորդորով ցեղի, ինձ ներառյալ մասին մտորումներում:

Գիտեմ, որ մտածում ես, նույնպես չեմ զլացել երբևէ վստահեցնում եմ, բայց այս անգամ առաջարկում եմ պարզապես մարդա իրա համար մտածելու փոխարեն խոսենք իրար հետ, կիսենք մտորումներն ու անհանգստությունները, և ինչու ոչ ուրախալի լուրերը։

Քո հոդվածից հետո առաջացավ անելանելիության զգացում իմ փխրուն սրտում, բայց բարեբախտաբար հիշեցի անմիջապես, որ ուրախ լուրեր էլ կան, որոնք կկիսեմ հետդ, միտք առ միտք հոդվածիցդ բխած հարցերն առանձնացնելու և դրանց ըստ իս պատասխանները տալու ընթացքում:

Տ.Պ. — 2008-ի նախագահական ընտրապայքարում նոր մարդ չի լինելու։ Դա ակնհայտ է։ Հին մարդիկ նոր գաղափարներ չեն ներմուծելու։ Սա եւս ակնհայտ է։ Եթե չլինի Հայաստանի պատմության համար կարեւոր շրջափուլի գիտակցությունը, 2008-ի փետրվարյան ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու 2007-ի մայիսյան ընտրություններից։

— Նշանակու՞մ է արդյոք ասածդ, որ նոր գաղափարներ հարկավոր են։ Ինչու՞ ես կարծում, որ նոր մարդիկ չեն լինելու, ու չեն բերելու անհրաժեշտ նոր գաղափարները։ Ինչու՞ ես կարծում, որ ոչինչ չենք կարող անել, որ ընտրությունները արմատես տարբերվեն նախկիններից, լինեն օրինական, ընտրվի ժողովրդի նախագահ։

Շտապում եմ ուրախացնել քեզ լավ լուրով։ Ես առաջադրում եմ թեկնածությունս, բերելու եմ նոր գաղափարները, բացարձակ մեծամասնությունով ընտրվելու եմ և իրականացնելու եմ ամեն ինչ կետ առ կետ, խոստացածիցս։ Խնդրեմ՝ ես նոր մարդ եմ, գաղափարներս զետեղել եմ բազում հոդվածներում, գրքերում, ամենուր ինթերնետում, անգամ հրապարակել եմ նախընտրական ծրագիրս։ Ներկայիս իշխանություններին այս ամենն այնքան է վախեցրել, որ ինձ ձերբակալում են հայրենիքում, անգամ Լոս Անջելեսում, այդ մասին տակները արած լռում է մամուլն համատարած և այդ մասին գիտես անձամբ դու՝ սիրելի Տիգրան։ Վստա՞հ ես արդյոք, որ այդ նոր մարդը ես չեմ… Եթե վստահ ես, որ չեմ, խնդրում եմ բացատրիր. — ինչպե՞ս ընդհանրապես կարող է նոր մարդ գալ, եթե առանց ծանոթանալու մերժվելու է։ Քո հոդվածում, ստորև, դու այդ մասին ինքդ ես խոսում։ Հիմա այ հենց այդ փոփոխությունն անելու ժամանակն է Տիգրան, որ քո նման անկախ մեկը, հասարակավ հայտարարի, որ ճանաչում է անկախ Վահեի իրավունքը թեկնածությունը դնելու, իսկ եթե չստացվի, հետաքննող լրագրողի անբասիր հետևողականությամբ կպարզես թե ինչումն է բանը։ Ուզում ես փոփոխություն, ինքդ դարձիր այդ փոփոխությունը ասել է Անդրանիկից ոչ պակաս տղա, այլազգի մի պապիկ, աշխարհի ամենաանկախականն ու ցեղակրոն։

Տ.Պ. — Իսկ ինչո՞վ է առաջիկա ընտրապայքարը շրջափուլային, կամ ինչո՞վ շրջափուլային չէին 2003-ն ու 1998-ը։ 2003-ը միջանկյալ էր եւ պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով օգտվելու էր երկրորդ անգամ առաջադրվելու իր իրավունքից, թիմն էլ ամեն գնով ապահովելու էր նրա իշխանության շարունակությունը։ Ինչ վերաբերում է 1998-ին, այն եղել է շրջափուլային՝ Ղարաբաղի նախկին նախագահը ստանձնում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի պատասխանատվությունը՝ մերժելով հանրապետության առաջին նախագահի առաջարկները։

Իմ կարծիքով առաջին նախագահը գտավ իր երաշխավորին, գնաց թոշակի ու խուսափեց դատարանի առջև կանգնելուց։ Հիմա երկրորդը կգտնի իր երաշխավորին, ու կգնա առաջինի պես թոշակի, կամ կանցնի ուրիշ աշխատանքի, կարևոր չէ։ Կարևոր է այն, որ երկու հավակնորդներն էլ պարտավոր են երաշխավորություն, և կտան։ Լևոն Տեր Պետրոսյանի դեպքում երախտագիտորեն ու պարտքի հատուցում որպես, Սերժ Սարգսյանի դեպքում նույնպես։ Ինձ անգամ թվում է, որ Լևոն Տեր Պետրոսյանին հենց Սերժն ու Ռոբերթն էլ հրավիրել են, որ Սերժի լեգիտիմությունը դարձնեն անկասկած։ Լևոն Տեր Պետրոսյանն էլ սիրալիորեն անցնում է ծառայության նախկին, միակ հավատարիմ մնացած վասալներին, միաժամանակ վրեժխնդիր լիենլու համար դավաճանածներին, որոնք այսօրվա, երեկվա և իրերի դրության շարունակման դեպքում վաղվա նաև էսթաբլիշՄԵՆԹն են։

Կարծիքս չեմ հայտնում, որպես միակ ճշմարտություն, պարզապես ընդունիր, որ այն ապրելու այնքան իրավունք ունի, որքան քոնը, կարող ենք ապրել տարակարծիք ու լինել լավ բարեկամներ, միևնույնն է: Կարճ ասած՝ Ռոբերթ, Լևոն, թե Սերժ, տարբերություն չկա։ Նույն Ղարաբաղ կոմիտեն է, իսկ տարբերություն կարող է լինել միայն այն, որ Ղարաբաղ կոմիտեն այլևս չիշխի։ Եթե սրան համաձայնես, կդառնաս վերևում հիշածս փոփոխությունը։ Ասում ես ակնհայտ է, եսիմ ինչ՜… Մի հատ հլը տարբեր բան արա, խոսք ասա, տես ոնց է ծնվում փոփոխությունը։ Մի հատ տարբեր խոսք ասա։

Տ.Պ. — Անցել է տասը տարի։ Հիմա հաշվետվություն տալու ժամանակն է։ Պետք է պատասխանել մեկ հարցի. ,Ի՞նչ դիրքում էր Հայաստանը 1998-ին, ի՞նչ դիրքում է այսօրե։ Սա հավասարապես վերաբերում է ե՛ւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ե՛ւ հարեւանների հետ հարաբերություններին, ե՛ւ երկրի միջազգային հեղինակությանը, ե՛ւ տնտեսական զարգացման հեռանկարին։

Վերարտադրության պատրաստվող իշխանությունն ամեն ինչ անելու է այս հարցերից խուսափելու համար, որովհետեւ դրանց պատասխանները չեն նպաստելու ընտրությունների, ազատ ու արդարե անցկացմանը։

Այ հենց հիմա, այստեղ, կարող ենք պատասխանել բոլոր այն հարցերին, որոնցից կցանկանային խուսափել վերոհիշյալ այրերը։ Տարբերվենք նրանցից, ցույց տանք հասարակությանը, դու միայն խոսիր ու շարունակիր փոփոխությունը օր առ օր, քայլ առ քայլ:

Ղարաբաղի հարցը լուծված է վերջնականապես։ Միջազգային բոլոր չափանիշներով անկախացած Արցախը կճանաչենք, ճանաչել կտանք միջազգային բոլոր այն ատյաններին, որտեղ անդամակցում ենք, բայց դրա համար ինքներս պետք է ճանաչենք։ Անկախ Արցախն ունի բոլոր հնարավորությունները հանրաքվէով դիմելու Հայքի իշխանություններին պետությունների միացման խնդրով, Հայքը կարող է հանրաքվէով ընդունել առաջարկն ու հարցը լուծվեց։ Անգամ եթե չմիանանք, լինենք երկու հայկական պետություն, փոխադարձ անվտանգության ապահովման մի լավ պայմանագիր կկնքենք ու պըրծ… Ինչ ուզում ես արա։ Սա հարց չէ Տիգրան ու մենք բոլորս գիտենք ովքեր են ձգձգում հարցի լուծումը, և ինչի համար։ Եթե ասես, որ չգիտես, կասեմ պարզապես, որ ես գիտեմ, ու ծրագրիս կետերից առաջիններից մեկը վերաբերում է հենց դրանց՝ ձերբակալել, ազգայնացնել ամբողջ սեփականությունը նրանց։

Տ.Պ. — Ո՞վ կարող է ստիպել վերարտադրության պատրաստվող իշխանությանը տալ այս հարցերի պատասխանն ու ի ցույց դնել անցած մեկ տասնամյակի քաղաքականության սնանկությունը։

Օրինական ընտրված, նոր գաղափարներով, նոր մարդ նախագահը կարող է, մի տարբերությամբ միայն. վերոհիշյալ պարոնայք պատասխանները կտան ոչ թե նախընտրական ամբիոններից, կամ կաբինետներից, այլ անկախ դատաանների առաջ։

Տ.Պ. — Հայտնի գործիչներին մեկ առ մեկ թվարկելու փոխարեն ասեմ, որ հավաքական միջին ընդդիմադիրն անցած տասը տարում չի բարձրացրել նման հարցեր, եւ ընտրությունների նախաշեմին արծարծելով՝ կարող է շահարկման տպավորություն թողնել։

Ես բարձրացրել եմ 15 տարի շարունակ։ Դու կամ չգիտես, կամ գիտես, պարզապես ինձ բավարար հայտնի չես համարում։ Արա փոփոխությունը Տիգրան։ Հայտնիացրու ինձ մարդկանց։ Թե՞ հայտնի նշանակում են միայն։ Չի՞ կարելի, որ քաղաքացին իր խղճի մտոք հայտնի կարծիք առ այն, որ հիմա էլ այ էս ինչ մարդն է հայտնին։ Ու տես, որ կառաջանա անմիջապես։ Ես անգամ խնդրում եմ հասարակավ, ղեկավարել իմ առաջադրման բարեկամական խորհուրդը:

Տ.Պ. — Բացի այդ, հավաքական միջին ընդդիմությունն ինքը չունի սեփական համոզմունքներ, որոնցով կարողանա պատասխանել։ Առանց համոզմունքի չի լինի. ղարաբաղյան հարցի կարգավորումը կամ հայ-թուրքական հարաբերությունները ոչ խնայդրամարկղի ավանդ են, ոչ էլ կենսաթոշակ, որ դրանցով ձեռնածություն անես։ Ո՞վ կուղղի այս հարցերն իշխանություններին՝ հաշվետվություն լսելու ակնկալիքով, եւ ո՞վ կշարադրի դրանց մասին սեփական մոտեցումները՝ դժվար կամ դեռ վաղ է ասել, բայց պարզ է մի բան, որ առանց այս արծարծման կկորցնենք իրավիճակի շտկման եւս մեկ հնարավորություն։

Ինչպես համոզվեցիր նամակիցս, իրավիճակը շտկված է արդեն, դու միայն մարդ ճանաչիր ու հայտնիր շուրջդ, որ ճանաչել ես։ Չէ՞ որ մենք ի տարբերություն նախկինների ու ներկաների, համոզմունք ունենք ու ձևակերպել ենք բազում տողերով։

Ճանաչիր նոր մարդուն Տիգրան, որ նոր մարդը գա, և այդ մարդը պարտադիր ես չեմ, բայց կարող եմ նաև ես լինել։

Ջերմորեն՝ Վահե Ավետյան

 

 

Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ

Երեկ հերթական անգամ վռնդվեցի մի ֆորումի գրական բաժնից, որտեղ ինձնից ավելի կարդացել են միայն Եղիշե Չարենցին, բայց ընթերցողների նման հոսքի կեսի պահպանման շնորհիվ Չարենցն էլ կպարտվի գրական այս մրցավազքում, որն այնքան կարևորվել է դարում այս, ըստ ոմանց բարձր տեխնոլոգիական, իսկ ընդ իս՝ ինդուստրիալ աշխարհում, մեր դեպքում ագրարային, բայց ամեն դեպքում ֆեոդալիզմի: Ներողություն Եղիշ, բայց սա է իրողությունը։

Հոսով եմ, որ հենց այս պահին չկամեցողներս ու ինթերնետում ինձ հայհոյողները կվազեն, կբացեն Չարենցի էջերը, ինտենսիվ, օրական մի քանի անգամ, որ Չարենցը ինձ կրի. «Արարա՜տ հուփ տուր…»

Չեմ կարող չխոստովանել, որ դավադրությանս նպատակն էլ հենց դա է, որովհետև ստիպված կկարդան Չարենց, այսինքն այն ինչ գրում է Եղիշը, ես ընդամենը կրկնում եմ, ուրիշ ձև տալով ընդամենը. չէ՞ որ նա իմ ուղուցիչն է, կամ ասենք ուսուցիչներից մեկը։

Փակեցի ֆորումը ուրախությամբ, նպատակին հասած գիտնականի նման, որին հաջողվել է լաբորատորային փորձը։ Դա իմ հետ պատահում է անընդհատ, բայց ես չեմ հոգնում երբևէ ու միշտ հետաքրքրված եմ նոր փորձեր անելով, երևի այն պատճառով, որ իմ ամենասիրելի մասնագիտությունն անասնաբույժն է այնուամենայնիվ։ Ինչպես ձեզ հայտնի է վաղուց սիրելիներս, ես գիտնական անասնաբույժի որոկավորում ունեմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել գիտնական բառի վրա։

Ֆորումը փակելուց հետո ստուգեցի մեյլս, որտեղ հայտնաբերեցի մի ուրիշ ուսուցչիս ստեղծագործությունները, որոնք ամեն անգամ գալիս են որպես լրացում այսօրվա խոհերին։ Այս երևույթը ես անվանում եմ հայ գրողնորի տրանսցենդենտալ, տրանսկոնտինենտալ ու տրանսժամանակահատվածային մեդիտացիա, որը սկսել է Մեսրոպ Մաշտոցից, շարունակվում է այսօր։

Այսպես խոսել ու խոսում են իրար հետ հայ գրողները, բոլոր ժամանակներում, բոլոր վայրերից։

Ոմանք կասեն Վահեն գիժ է, նա խոսում է Մաշտոցից սկսած բոլոր գրողների հետ, ինչին անվարան կպատասխանեմ, որ համաձայն եմ գժությանը, որովհետև ո՞վ կգրի հայերի նման տխմար ու ամբարտավան ցեղախմբի համար գժից բացի, բայց չեմ համաձայնվի բոլորի հետ, որովհետև հայ գրողների շարքերը լեցուն են թսաններով, որոնց բարևել անգամ չարժէ։ Նրանք միշտ ստվար գլխաքանակով լցրել են արքունիկներն ու գրողների միությունները։

Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ Արա Բալիոզյանի մտքերն այս ամենի կապակցությամբ՝ թարգմանաբար անգլերենից։

 

Հարցեր/Պատասխաններ

— Ինչի՞դ է պետք գրելը ապուշների համար, որոնք վիրավորում են քեզ։

— Խելացի ընթերցողներն իմ կարիքը բոլորովին չունեն։ Նրանցից շատերն հավանաբար ինձնից անհամեմատ խելացի են, որովհետև լռել են վերջնականապես, որովհետև մեր վիճակն համարում են անհույս, և ոչ մի քանակի փաստարկ չի կարող փոխել որևէ մեկի մտածելակերպը։ Խելացիների մի մասը լռում է պարզապես այն պատճառով, որ թքած ունեն ընդհանրապես։

Ես իմ անձնական պատճառն ունեմ գրելու։ Բոլոր տխմարների պես, ես էլ էի ձևանում, որ ամեն ինչ գիտեմ երբ երիտասարդ էի, այն դեպքում, երբ իրականում ոչինչ չէի անում բացի պրոպագանդայի աղբը վերամշակելուց։

Ոչ ոք չի մնում հավերժ երիտասարդ։

Ուշ թե շուտ, և ես հուսով եմ, որ իմ օգնությամբ դա կլինի ավելի շուտ, քան ուշ, տխմարները կաճեն իրենց ներկա վիճակից ու կդիմակայեն իրականությունը։

— Ինու՞ ես ենթադրում, որ նրանք բավարար հասուն չեն:

— Ես չեմ դատում մարդկանց իրենց քրոնոլոգիական հասունությամբ, այլ հոգեբանական:

Պրոպագանդան չի տանում մարդկանց սխալ ճանապարհով։ Այն նրանց հիմարացնում է։

 

Մեր մամուլը

Աղբ նորությունների փոխարեն

Դրյու Քուրտիզի «Դա նորություն չէ՝ աղբ է, կամ ինչպե՞ս է հանրային լրատվությունը փորձում ներկայացնել աղբը որպես նորություն» գրքում կարդում ենք հետևյալը.

— Բոլորը պահանջում են իրական լրատվություն, բայց իրականում ոչ ոք չի ուզում այն։ Դա բացատրվում հարկավ նրանով, որ մարդիկ նախընտրում են հնարվածքը փաստից, երևակայությունն իրականությունից։

Ամերիկահայ մեր մամուլն այսօր վերահսկում են քաղաքական կուսակցությունները, կամ մեծ քանակի դրամը՝ մի խոսքով պռո- էսթաբլիշՄԵՆԹը։

Ո՞վ է խոսում անտեր շան մասին։ Ոչ ոք. հավանաբար այն պատճառով, որ մնացյալ կազմակերպությունները զբաղված են այս, կամ այն սուրբ գաղափարի համար դրամահավաքով։

Յուրաքանչյուր հաջորդ օրը ստանում եմ ծիծաղելիորեն պաշտոնական բլանկի վրա տպված նամակ, որն անխուսափելիորեն վերջանում է հերթական ընկեր Փանջունու կուսակցական գծի արդարացիության հաստատումով ու անփոփոխ կոչով՝ մի քիչ դրամ ուղարկեք։

Ենթադրում եմ, որ ամեն մի անտեր շան վզին նստած է երկու առնվազն բարձր դասի շուն բարեգործական մեր բոլոր բիզնեսներում։

Հաջորդ անգամ հայրենիքում որևԷ սուրբ գործի համար դրամահավաքի մասին կարդալուց, փորձեք ճշտել, եթե կարող եք, թե որքան դրամ գնաց խորը գրպան, որքանը «բարեգործության»։

Մենք դրամահավաքում ենք ինչի համար ասես, բացառությամբ մեկ բանի՝ հետաքննող լրագրության։ Գիտե՞ք ինչու։

Որովհետև նախընտրում ենք աղբը, նորությունից։

 

 

«Հետքի» խմբագրություն զանգողն այս հարցը տվեց: Առաջին հայացքից հարցադրումը ծաղրանքի է նման, քանի որ «Հետքը» մի քանի հոդված է տպագրել Ալեքսանդր Վարպետյանի մասին, ով արդեն 5 տարի Հայաստան մուտքի վիզա չի կարողանում ստանալ, եւ որեւէ հիմնավորում այդ մերժման մասին նրան չի տրվում: Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանը Երեւանում ունի որդի եւ թոռ, որոնց չի կարողանում տեսնել: Պարզվեց` խմբագրություն զանգահարողը ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության մի աշխատակից է` Մինասյան ազգանունով: Այս տարվա մայիսին «Հետքը» նամակ է գրել արտգործնախարար Օսկանյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչու է մերժվում Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Երեք ամիս շարունակ մեզ բաժնից բաժին էին ուղարկում: Եւ միայն վերջերս հաջողվեց պարզել, թե ում է մակագրված նամակը: Մեր զանգերի արձագանքը, փաստորեն, եղել է այն, որ արտգործնախարարության աշխատակից Մինասյանը զանգել եւ մեր խմբագրությունից հարցրել է Ալեքսանդր Վարպետյանին: Այդ զանգից մեկ շաբաթ առաջ նորից էինք փորձում պարզել, թե ում մոտ է նամակը, եւ ինչու չեն պատասխանում: Արտգործնախարարության ընդհանուր բաժնի աշխատակիցը դարձյալ ասաց, որ մեր նամակն ուղարկվել է հյուպատոսական վարչություն, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում այդ նամակի համար: Ուղիղ հինգ րոպե եւ մեծ ջանքեր պահանջվեցին մեզանից արտգործնախարարության ընդհանուր բաժնի` մեզ հետ խոսող աշխատակցի անուն-ազգանունն իմանալու համար: Երբ խնդրում էինք ներկայանալ, նա պատասխանում էր, թե դա կարեւոր չէ: Երբ ասացինք, որ պատրաստվում ենք դատարան դիմել եւ պետք է իմանանք, թե ով ինչ պատասխան է տվել, նա փոքր-ինչ զգաստացավ եւ, էլի մի քիչ համոզելուց հետո, ի վերջո հայտնեց անուն-ազգանունը` Վահագն Պապոյան:

Արտգործնախարարությունում աշխատում են մարդիկ, որոնք հեշտությամբ խաբում են: Մեզ տրվում էին այսպիսի պատասխաններ` «մենք տասնհինգ րոպեից կզանգենք», կամ «այսինչ աշխատողն արձակուրդում է», որը, չգիտես ինչու, երեք ամիս է տեւում, կամ «ես չեմ պատասխանատուն, չգիտեմ, զանգեք ընդհանուր բաժին», ընդհանուր բաժնից` «զանգեք այսինչ համարով»: Դիվանագիտական ստե՞ր են սրանք, որ սովորական քաղաքացիներիս հասու չեն, թե պարզապես գործ չանելու սովորություն է: ուցե արտգործնախարարության անգործության համար իսկապես դիմե՞նք դատարան: Բայց երբ պատկերացնում ենք տարիների դատական քաշքշուկը, հրաժարվում ենք այդ մտքից: Ուրեմն մնում են անձնական կապերը: Հայաստանում այդպես է` եթե ուզում ես որեւէ արդյունքի հասնել, պետք է օգտագործես անձնական կապերդ: Մայիսի վերջին գրած մեր գրավոր հարցման պատասխանը ստացանք օգոստոսի 12-ին: Այս դեպքում անձնական կապերը պետք չեկան, թողնենք հաջորդ անգամվան:

Այսպիսով` արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը սեպտեմբերի 11-ին գրած նամակում ասել է. «Տեղեկացնում ենք, որ համաձայն միջազգայնորեն ընդունված պրակտիկայի` անհատներին մուտքի վիզայի մերժման դեպքում պատճառները չեն հայտնվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ մուտքի վիզայի մերժման ընդհանուր պատճառներն ու դեպքերը հստակ նշված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում»:

«Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքին եւ դրա որոշ կետերով Վարպետյանի մուտքը մերժելու հանգամանքին մենք նախորդ հոդվածներում անդրադարձել ենք:

Փաստորեն, Տ. Սեյրանյանի մի քանի տողանոց այս պատասխանը, որն առանձնապես էական տեղեկություններ չէր պարունակում, հնարավոր էր եւ պետք էր ուղարկել երեք ամիս առաջ` հունիսին, երբ լրանում էր պատասխանի համար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հինգ օրը: Պետական մարմինների բոլոր աշխատակիցներին` հատկապես արտգործնախարարության աշխատակազմին, խորհուրդ կտայինք մյուս օրենքներից բացի կարդալ նաեւ այս օրենքը:

Հայաստանի Հանրապետության իշխանություն իրեն հորջորջող խուժանը տանել չի կարողանում մարդկանց, որոնք իրենց մտածելը չեն պայմանավորել կոմիսարների հետ։ Ըստ նրանց, եթե համարձակվել ես ինքուրույն մտածել, ազգի դավաճան ես, իսկ եթե լկտիացել ես այնքան, որ համարձակվել ես մտածածդ արտահայտել, այն էլ բազում գրքով, գիտական աշխատությամբ ու հոդվածով, ահաբեկիչ ես, սեկտանտ ու չարքի գործակալ։ Ալեքսանդր Վարպետյանին հայրենիքից օտարելու ոչ մի բացատրություն տալ չի կարող խուժանը, որովհետև ստիպված է լինելու խոստովանել սեփական խավարամտությունը։ Այն ինչ կատարվում է վարպետի հետ, ոչ միայն նրա անձի դեմ է ուղված, այլ լույսի դեմ ըդհանրապես ու խորը ճգնաժամային, խրոնիկ երևույթ է։ Հարենիքից և ընդհանրապես հայկական բոլոր միջավայրերից օտարված են բազում գրող, լրագրող ու մտավորական, որոնցից այս պահին հիշեցի ավագ եղբայր, բազմավաստակ Արա Բալիոզյանին, Արմեն Մելիքյան և խոնարհ ծառայիս, որին նույն խունտան օտարել է երկրից, մեղադրելով չկատարած հանցանքների մեջ։ Խմբագրությանը հորդորում եմ հետևողական լինել այս ու նմանատիպ գործերում, մերկացնել հայ գրողներին սեփական հայրենիքից արմատախիլ անողներին ու պախարակել։ Խնդրում եմ նաև հարցս ուղել Լևոն Անանյանին. — գրողներ են վտարում երկրիցդ, Թիֆլիսում ոտատակ են տվել Րաֆֆու, Թումանյանի, Մուրացանի, Նար Դոսի, Ծատուրյանի, Ջիվանու և այլոց գերեզմանները, նրանց ոսկորները աղբի պես շաղ են տրված բաց երկնքի տակ ու կեր են դառել առնետներին ու թափառական շներին. դու ինչո՞վ ես զբաղված։ Գավառամիտ տխմա՜ր, դու գրողների միության նախագա՞հ ես, թե պանսիոնատի ու պոլիկլինիկայի վարիչ։

Վահե Ավետյան

 

 

Երանի սխալվեմ

Հայ գրողների (գուցե ուրիշներինն էլ) դժբախտությունն այն է, որ նրանց կարդացել ու կարդում են մարդիկ, որոնք բոլորովին էլ կարդալու կարիք չունեն: Նրանք՝ ում համար գրել ու գրում է գրողը, այբբենարանն անգամ մինչև վերջ չեն կարդացել ու վաղուց մոռացել են տառերը (եթե երբևէ իմացել են իհարկե)։

Սրա պատճառով է, որ ունենք բազմաթիվ գրող, որոնց կարդացել ու բարձր է գնահատել բոլոր ժամանակներում աննշան փոքրամասնություն մեր պայծառ մտավորականությունը, բայց հայ ժողովուրդը, ոչ մի օգուտ չի քաղել նրանց աշխատանքից։ Հայերի բացարձակ մեծամասնությունը սեփական ցեղի գրողների մեկ տոկոսի անունն անգամ ի վիճակի չէ թվել։

Այսպես եղել է, այսպես է հիմա, ցավով հայտնում եմ կարծիքս առ այն, որ այսպես էլ շարունակվելու է միշտ, մինչև ժամանակների, կամ ավելի շուտ հայերի վերջը։

Երանի սխալվեմ։

15.09.2007, Վաշինգտոն

 

 

Խափում ես նագլի

Ես էլ կուզենայի վարպետի պես գրել. — «կանցնեն տարիներ ու գնդակահարության պատի տակ կանգնած գնդապետը կհիշի այն օրը, երբ հայրը նրան տարավ սառույց տեսնելու», հետ ու առաջ անելով ժամանակը, կորցնելով ընթերցողին հավերժության ու տարածության խորխորատներում, բայց ես դա անել չեմ կարող ավաղ, որովհետև իմ ցեղակիցը Բուենդիա չէ և անգամ հեռակա ազգականը նրանց, նա Ճանճասպանյան է, ոչ անգամ Աուրելիանո, այլ պարզապես Գիքոր և այդպես է գրված նրա ճմրթված ու առաջին էջի պլաստիկ մասն անհանդատ պոկվող անձնագրում։ Գիքորն անգամ գնդապետ չէ, այլ կապիտան ու կանգնած չէ նա գնդակահարության պատի տակ, այլ մեդալ ստացողների պատվավոր պատվանդանին։ Նրա ընդհանրությունը գնդապետի հետ միայն այն է, որ նա էլ է բազմազավակ ու բազմակին ու մեկ էլ, որ հիշել է, ոչ այն, որ իր հայրը նրան տարել էր սառույց տեսնելու, կամ գազանանոց, կամ թատրոն, կամ համերգ, կամ բալետ ու օպերա՝ ոչ, նրա հայրը կարգին հայ մարդ էր ու նրանից մնացած միակ հիշողությունը այն, որ աչքին ընկած ամեն պահին քերթում էր Գիքորի կաշին, որ նա մա՜րդ դառնա, մա՜րդ, այդով մղելով նրա զարգացող ուղեղից ներս հաստատուն այն միտքը, որ Գիքորը մարդ չէ, և ոչ մեկ մարդ չէ, բացի պապայից, Անտոն Բրիլանտովիչից, Կարեն Սերոբիչից, Սերոբ Քերոփիչից, Լևոն Հակոբիչից, Ռոբերթ Սեթրակիչից ու Սերժ Ազատիչից հավանաբար, մեկ էլ Արամ Ասատրյանը, Մայքլ Ջեքսոնն ու Ազնավուրը։

Նա հիշել էր այն պահը, երբ սահմանն անցավ ադրբեջանցիների ԲՄՊ-ն կոխելու, որի համար նրան խոստացան տալ կես միլյոն դոլլար, գնդապետի կոչում ու ոսկուց մեդալ, վրան կեսկառատանոց 12 ադամանդով, նի տո ազգային հերոս Մերեսևի անունով, նի տո Վարդան Մամիկոնյանի, նի տո սուրբ Բարդուղիմեոսի, կարևոր չի, այլ կարևոր է այն, որ հակահետախուզական վարչության կապիտան Գիքոր Ճանճասպանյանը էդ մայրիկ թալած ԲՄՊ-ն բերեց, իսկ նրան մոռացան տալ գնդապետի կոչումը, կես միլյոն դոլլարի փոխարեն տվեցին երկուհարյուր հազար դրամ, իսկ ոսկե մեդալն ադամանդներով, լատունից էր ու պսպղան ապակիներով, վրան էլ կարծես ինչ որ տառասխալով, եթե հավատա մայոռ Վահրամին, բայց այնքան էլ դեռ չի հավատում, ոովհետև մայոռը կարող է ասում է այդպես նախանձից:

— Հայրենիքին հավատարիմ ծառայելու և մարտական խիզախության բացառիկ դրսևորման համար, դուք՝ պարոն կապիտան Գիքոր Ճանճասպանյան, ստանում եք ոսկե մեդալ ու դրամական պարգև։ Շնորհավորում եմ։

Բու՜ռն ծափահարություններ…

Գիքորը պատրաստվում էր մեկ ամիս անգիր արած «հայրենիքին ծառայելը պատիվ է պարոն հրամանատար» նախադասությունն արտասանել բարձրաձայն ու խրոխտ, բայց հիշեց հանկարծ այն պահը, երբ սահմանն անցավ ադրբեջանցիների ԲՄՊ-ն կոխելու, ու անկախ իրենից բացականչեց.

— Խափում ես նագլի, ես էդ ԲՄՊ-ն բերի, դու պալկովնիկս էլ քցիր, փողս էլ, ոսկուց մեդալս էլ…

09.09.2007, Վաշինգտոն

 

 

Խեղճ տղերք, հավակնորդ թեկնածուներ

Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության քաղաքական համակարգն այսքան խղճալի վիճակում չեմ տեսել, որքան այսօր։ Առջևում նախագահական ընտրություններ են իսկ հավակնորդները բացարձակ ոչինչ չեն խոստանում քաղաքացիներին, ավելին՝ ոչինչ չեն էլ կարող։

Միահամուռ պնդում են, որ ոստիկանական բեսպրեդել է երկրում, ում ուզում, ոնց ուզում դատում են, ում ուզում բանտարկում են, ում ուզում արձակում են, մի խոսքով ինչ ուզում անում են, միջազգային բոլոր ատյաներից գալիս են տնտղում են, զննում են, գրում են, որ այդ ամենը ժողովրդավարական նորմերի միջազգային ստանդարտների սահմաններում է, գնում են, այդով շեշտելով պարբերաբար, որ ներկայիս վարչակարգն իրենց հարմար է, այնպես որ խիստ սպասվելի իրարանցում առաջացնելու դեպքում անգամ միջազգային աջակցության ակընկալիք բոլորովին չկա։ Անգամ անհնարինը կատարվելու դեպքում, եթե քաղաքական հանգուցյալ դինոզավրներից մեկը հանկարծ վերակենդանանա, ու հաջաղացնի դառնալ շարունակական հալածումից սիրելու ունակությունը կորցրաց ու մասնատված ժողովրդի մեծամասնության սիրելին, նրան կգռցնեն օտար տերությունների ալֆա-մալֆաները, կամ լոկալ թեհլերհանները, անհետ կկորի հիշողությունից մի քանի ամսում, մի երկու տարուց չեն հիշի անգամ անուն ազգանունը ճշգրտորեն։ Օտարերկրա գաղտնի ծառայություների ու կազմակերպությունների, սիոնիստ-միոնիստների մեր դեմ հատուկ ծրագրավորած դավերի մեջ չխորանանք, կհայտնվենք անելանելի ծանծաղուտներում ու կշվարենք ու ճիշտ էլ կանենք, ոովհետև նման կազմակերպությունենրի դեմ, եթե այդպիսիք կան, պաշտպանվել կարող է միայն խիստ համակարգված ազգային անվտանգությունը և ուրիշ ոչ ոք։ Լրացուցիչ, պատմական պաշտպանություն է անշուշտ մեր ցեղային հատկանիշ բթությունը։ Անթափանց է մեր խավարը, այդ պատճառով անհասու օտարաց բրեյնուոշինգին և անգամ սեփական:

Հիմա էս պայմաններում ի՞նչ խոստանան քաղաքացիներին նախագահի հավակնորդները։

Կգան իշխանության ու կձերբակալե՞ն հանցագործներին։ Քանի՞ ազնիվ ոստիկան կհավաքագրվի ձերբակալելու համար։

Կբացեն ԿԳԲ-ի արխիվները, կմերկացնեն ագենտներին։ Կվռնդե՞ն ռուսական զորքը, կազգայնացնե՞ն նրանց նվիրած ձեռնարկությունները, երկրից, քաղաքացիներից թալանվածը՞։

Խեղճ տղերք, հավակնորդ թեկնածուներ։

Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության քաղաքական համակարգն այսքան խղճալի վիճակում չեմ տեսել, որքան այսօր։

08.09.2007, Վաշինգտոն

 

 

Դա է պատճառը

Զրուղակիցս 65 ամյա վրացի երգիչ է, որը սրտնեղած բողոքում է վրացիների պատմության խեղաթյուրման միջազգային դավերից, ու վերջացնում միտքը «պեդարաստ Օրջոնիկիձեն հարավային Վրաստանի տարածք Լոռին նվիրեց Հայաստանին» նախադասությամբ։

Հպարտ արիացին, կամ զըռ բոշ գեղացին, ինչպես կկամենաք, քլթքլթաց մեջս մի պահ, հիշեցնելով ինձ կրկին անգամ, որ նացիզմը սուր վարակիչ, քրոնիկ հիվանդություն է, որը սպորավորվում է օրգանիզմում, բայց չի բուժվում։ Բավարար է հիվանդության կրկին մոլեգնման համար նպաստավոր պայման ստեղծվի, որն է մի երկու սերունդ արհեստականորեն տգիտացնելը, այն կվերածնվի։

— Որտեղի՞ց գիտես այդ ամենը բատոնո Դաթո:

— Մեր պատմությունից Վահե ջան։

Խոսակցության ամբողջ ընթացքում պահպանվեց վրաց հայկական, դիվանագիտական, բատոնո-ջան դիմելաձևը։

— Մեր պատմությունն այլ բան է ասում, ավելի ճիշտ այն ինչ լվացել են գլխիցս ներս ծնածս օրվանից։ Ըստ մերոնց, Վրաստանը Հայքի մի մասն է, հայոց Բագրատունիներից քիչ հեռացած Բագրատիոնի մի աննշան ընտանիքի տնօրինությամբ, ձեզ մենք ենք մկրտել ու այբուբեն տվել։

— Սու՜տ է Վահե ջան, մեր թագավորները վրացիներ են, մեր այբուբենը ստեղծել է չգիտեմինչաձեն, մենք շատ հին ազգ ենք, թուրքիայի ամբողջ հարավը մերն է եղել:

— Իհարկե սուտ է բատոնո Դաթո, բայց դա չի նշանակում, որ վրացականն է ճիշտ։ Ես բազում պատրվակ ունեմ կարծելու, որ պատմությունները սուտ են ամենուր, բրեյնուշինգ են, որովհետև բացառապես արտադրվել ու արտադրվում են միապետների մահազդու հսկողությամբ, հետևաբար ազդեցությամբ, հետևաբար ամբողջովին խեղաթյուրված են և որպես այդպիսին՝ սուտ։

— Հա՜, երևի ճիշտ ես Վահե ջան։

— Կարող եմ սխալվել էլ բատոնո Դաթո, բայց ոչ համենայն դեպս այնպես, ինչպես կամենում են, որ սխալվեմ միապետները։

Լռում ենք մի պահ։

— Ես հերքել ու հերքում եմ սեփական ցեղիս պատմությունն ամբողջ, ոչ այն պատճառով, որ ուզում եմ, կամ կորդեգրեմ երբևէ, որևէ ցեղի պատմություն։ Նույն սխալը երկրորդ անգամ կրկնելը հիմարություն է։ Ինձ ավելի հարմար է սուտ համարել բոլոր ցեղերի պատմություններն ամբողջովին։ Այ հենց հիմա, էս պահից, այս վարկյանին ու այս հանգամանքները հաշվի առնելով ինչպե՞ս ապրենք խաղաղ բատոնո Դաթո։

— Դժվար թե լինի։

— Ես էլ եմ վախենում, որ չլինի, բայց լավ կլիներ եթե լիներ բատոնո։

— Եսել կուզոնայի, որ լիներ Վահե ջան, բայց մեզնից բան չի կախված։

— Եթե կախված չի, ինչու՞ են նեղություն քաշում այդքան ու բրեյնուոշ անում մեզ պատմություններով։ Ուրեմն մեզնից է կախված։ Նրանք դա հասկանում են, մենք չենք հասկանում։ Սիրով բրեյնուոշվում ենք, որովհետև բրեյնուոշինգը կոմպլեմենտար է ու եսը շոյիչ։ Սիրում ենք, երբ մեզ սիրում են։ Սիրո կարոտ ենք հավանաբար, երևի սեր չենք տեսել կյանքում, կամ ավելի վատ, գիտենք, որ սիրելի չենք, ավելին՝ գիտենք, որ սիրելու բան չենք։

— Ո՞նց անենք լավ, Վահե, ո՞նց անենք որ Վրաստանում ապրող հայերը վրացերեն սովորեն։ Չէ՞ որ մի քանի սերունդ ապրում են Վրաստանում արդեն:

— Հայերեն սովորեք։

— Հայերը փոքրամասնություն են Վրաստանում Վահե, նրանք պետք է սովորեն վրացերեն։

— Այդպես չկարծեցին ֆինլանդացիները, որոնց երկրում ապրում է ավելի սակավ փոքրամասնություն, քան հայերն են Վրաստանում։ 95%-ը սովորեց շվեդերեն, դարձրեց նրանց լեզուն երկրի երկրորդ պետական լեզուն ու երեք սերունդ արդեն մանկապարտեզներից սկսած սերտում են 5%-ոց փոքրամասնության լեզուն։ Այսօր ոչ միայն այդ 5% է խոսում ֆիններեն, այլ հարևան Շվեդիայում ապրում է մոտ կես միլյոն ֆինլանդախոս։ Այդ երկրների բարի դրացիության մասին հայտնի է ամենուր, ինքդ բազում անգամներ եղել ես այնտեղ համերգներիդ ժամանակ, տեսել ես։

— Հա՜ Վահե ջան, հիշում եմ։ Ինչ արտասովոր ցեղեր են դրանք։ Ի՞նչպես են կարողացել այդպիսի հաջողություններ ունենալ։ Նրանց բախտը բերել է։ Լավ հարևանություն ունեն, տես ովքեր են մեր հարևանները։

Նա հայերին էլ նկատի ունի վստահաբար, չնկատեց պարզապես, որ ենթագիտակցական մակարդկում մատնեց իրեն, բայց բարեկիրթ է, պահպանում է սահմանները ուղղակի հանդիմանությունից խուսափելու համար։

— Բախտները բերե՞ց, թե՞ խելացին են։

— Դե մենք էլ հիմար չենք։

— Բա ի՞նչ ենք։

— Տո եսիմ է՜…

— Եսիմ։ Ես էլ չգիտեմ, բայց ֆինները գիտեին։ Եթե մենք էլ ենք խելացի, ի՞նչու չգիտենք, կամ ինչու՞ խելացիներից չենք սովորում։ Պատմությունն ասում է, որ մենք ենք խելացին, մնացյալը հիմար են։

Դա է պատճառը:

11.08.2007, Վաշինգտոն

 

 

Ի՜նչ սրտնեղած են եղել խեղճ հռովմեացիք…

Ձեռիկ ձեռիկ
Ձեռից ձեռ,
Քարից ցեխից
Քթից վեր
Պատ մի շինեցի
Ու ետ կանգնեցի,
Դադրած նայեցի,
Տեսա,
Հաղթեցի …,
Ներողություն սխալվեցի,
Հիացա՜։

Ի՜նչ սրտնեղած են եղել խեղճ հռովմեացիք…

11.08.2007, Վաշինգտոն

 

 

Այն ինչ պետությունն ունի՝ գողացված է, այն ինչ պետությունն ասում է՝ սուտ է։

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844 — 1900)

 

 

Քանի որ խոսվեց տղամարդկությունից

Այսօր «Ա1+» էլեկտրոնային թերթում կարդում եմ լուրն այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում դիմել դատարան 10 տարուց ավելի ՀՀ-ում բնակվելու իր փաստը արձանագրելու համար, այլ «սպասում է, որ նախագահներից մեկը նախագահին վայել եւ տղամարդավարի իրեն քաղաքացիություն կշնորհի` Հանրապետության հռչակման զուգահեռ»:

«Ներկա դրությամբ, եթե նրանք, կամ մեր մրցակիցներից որեւէ մեկը չի վախենում, հետ չի քաշվում ազատ, իմաստալից, հավասար մրցակցությունից, ուրեմն բոլոր իրավական ու օրինական հիմքերը կան մի հրամանագրով սխալն ուղղելու»,-վարչապետին ու նախագահին խոսքն ուղղելով` հույս է հայտնել նա:

***

Րաֆիի Հավհաննիսյանին հայտնում եմ, որ ես նույնպես չեմ դիմում դատարան դեռ, Հայքում նմանը չլինելու պատճառով, որպեսզի պարզվի վերջապես ու մերկացվի Րաֆֆի Հովհաննիսյանի ու մնացյալ ընդդիմադիր հորջորջվող ամբարտավանների հանցավոր կապը իշխանությունը զավթած ներկայիս վարչակարգի հետ, մորթապաշտ տկարությամբ ու սեփական հետույքները տաքուկ տեղավորելու մոլեռանդ ցանկությամբ պայմանավորված։

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ այլք ընդիմադիրները «չեն վախենում ու հետ չեն քաշվում ազատ, իմաստալից, հավասար մրցակցությունից, ունեն հնարավորություն դեռ իրենց սխալն ուղղելու», «տղամարդավարի» հայտարարելով, որ քաղաքական-հասարակական գործիչ, գրող Վահե Ավետյանն արտաքսված է հայրենիքից, որտեղ թալանվել է նրա սեփականությունը, ստեղծվել են նրա գործունեությունը անհնար դարձնող, գոյությունը վտանգող անմարդկային բազում խոչնդոտ, որ նրա դեմ հարուցված է զեղծ քրեական մեղադրանք հայրենիք վերադառնալուն պես բանտում փակելու պատրվակ որպես, որ Միացյալ Նահանգներում դաշնակցականները կեղծ վկայությամբ նրան բանտարկել են ու մատնել 8 ամսվա դատական քաշքշուքի, որտեղ պարտվել են անշուշտ, բայց կարողացել են այդով խանգարել նրա մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։

Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները ունեն դեռ հնարավորություն «տղամարդավարի» խոստովանելու, որ վերոհիշյալ ամենի մասին բազմիցս տեղեկացվել են, բայց պահպանել են ստորաքարշ, մեղսակից լռություն։

Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները ունեն դեռ հնարավորություն «տղամարդավարի» խոստովանելու, ներողություն խնդրելու և ներվելու, որովհետև չեկիստական «բեսպրեդելից» սարսափելը հասկանալի է մարդկայնորեն, բայց նրանց հետ համագործակցելը երբեք։

Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ այլք ընդիմադիրները պետք է գիտենան նաև, որ խոստովանելու և ներողություն խնդրելու հնարավորության ժամանակը անսպառ չէ։

Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք «տղամարդիկ» պետք է գիտենան, որ եթե խելքի չգան և իրենց ընձեռնված սահմափակ ժամանակում չանեն համապատասխան հայտարարություն վերոհիշյալի վերաբերյալ, կլսեն իմ շունչը իրենց թիկունքներում ու կսահմռկեն մինչև գերեզման, անգամ եթե ողջ չլինեմ։

Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները պետք է դադարեն տղամարդ ձևանալ, ծիծաղելի է, որովհետև նրանց տարիքակից տղամարդ մեր երկրում եղել է ընդամենը մի քանի հազար, նրանք բոլորն իրենց տղամարդկությունը հայտնի են արել ռազմի դաշտում, նրանցից շատերի գիտելիքն ու կրթությունը չի զիջել Րաֆֆի Հովհաննիսյանի ու մնացյալի ունեցածին, բայց դա պատճառաբանելով չեն մնացել տաքուկ թիկունքում, ներկայացնելով երկչոտությունը հայրենանվեր գործ որպես, կամ ազգին նվիրում։

Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները պետք է դադարեն խոսել տղամարդկությունից, խուսափելու համար իրենց խեղկատակ դարձնելուց, ու հիշեն որ մարդ են, մարդ, պարզապես մարդ, միայն մարդ, ոչինչ ավել քան մարդ, և ոչ պակաս քան մարդ, և դա բավական է։

28.07.2007, Վաշինգտոն

 

 

Իմ ցեղն անվանեց…

Ճապոնացի զրուցակիցս, որի հետ հանդիպել էի Վաշինգտոնի սրճարաններից մեկում պատահականորեն այսօր, գովաբանեց հայերի պետական ու սփյուռքյան ղեկավարությունը իրենց ցեղասպանությունը աշխարհին համառորեն ճանաչել տալու ու հայոց սերունդների մեջ դրա վերաբերյալ հետևողականորեն հիշողություն սերմանելու համար։ Դրանից հետո նա փնովեց սեփական իշխանությունները, որոնք աշխատում են ամենուր մոռացության մատնել Հիրոշիման ու Նագասակին և իրենց սերունդների մեջ չեն սերմանում հիշողություն ճապոնական ամենամեծ ողբերգության մասին, որի հետևանքով մի քանի հարյուր հազար մարդ է զոհվել մի քանի րոպեում ու միլյոնավոր ուրիշները հետագայում, միջուկային ճառագայթման հետևանքով։ Ըստ զրուցակցիս, Ճապոնիայի ղեկավարությունն իր մոտեցումն այդ հարցին պատճառաբանում է նրանով, որ չի ցանկանում կրթել խղճուկների սերունդներ, որոնք իրենք իրենց կհամարեն մեղք ու կոտորված, որի հետևանքով կկոտրվեն հոգեբանորեն ու կկորցնեն իրենց մարտունակությունը և որ նման վարկը կվնասի Ճապոնիայի «իմիջին» արտերկրում։

Ես ոչինչ չպատասխանեցի զրուցակցիս, մի քանի րոպեից ներողություն խնդրեցի ու հեռացա ինչ որ կարևոր գործ ունենալու պատճառաբանությամբ, բայց ամբողջ օրն այսօր չեմ կարողանում դադարեցնել միտքը գլխումս այն մասին, որ չնայած թվացյալ գովաբանությանը, ճապոնացին իմ ցեղն անվանեց խղճուկ սերունդներ, մեղք ու ջարդված, հոգեբանորեն կոտրված, մարտունակությունն ու վարկը կորցրած և «իմիջն» արտերկրում պախարակած։

26.07.2007, Վաշինգտոն

 

 

Եվ լինի տերը մեզ պահապան և մեր ազնիվ ծառային՝ ԱՄԵՆ

Տողերս գրելու առիթը հանդիսացավ Հրայր Ավետիսյանի հեղինակած «Նույն փոցխի վրա՝ երկրորդ անգամ» հոդվածը, «Չորրորդ Իշխանություն» թերթում հրապարակած, որտեղ հեղինակը քննադատում է Վազգեն Մանուկյանին, գալիք նախագահական ընտրություններում ինքն իրեն ընդդիմադիր միասնական թեկնածու հռչակելու համար, պնդում է, որ «ԱԺՄ» նախագահի քայլերը «մեղմ ասած չեն տեղավորվում ընդդիմադիր դաշտի առկա զարգացումների տրամաբանության մեջ» ու կոչ է անում ընթերցողին՝ մեզ, որ դատենք ինքներս, նետելով հրապարակ նախապես Վազգեն Մանուկյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «նրանք, ովքեր փորձում են հող նախապատրաստել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար, իրականում աշխատում են հօգուտ այսօրվա իշխանությունների, որովհետեւ քննադատում են մյուս բոլոր ընդդիմադիրներին»: Սրան հետևում է քամահրական «Բանից պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի «կողքին կանգնածներն» են մեղավոր, որ ընդդիմությունը ձախողվել է ե՛ւ 1999-ին, ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին» նախադասությունը, որով ըստ էության ամբողջանում է հոդվածի քաղաքական պատվերը, որն է՝ ով մեր պապային կպնի, մենք կկպնենք նրան:

Սիրելի Հրայր Ավետիսյան, կողքին, տակը, վերևը կամ որևէ անկյունով կանգնածներ, անգամ պարկածներ. առաջարկում եմ թողնել մի պահ Լևոն ՏերևՊետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, նախկինում կայացած ու արդեն ծերացած մարդկանց այդ կույտը, հիշել մի պահ, որ լավ, կամ վատ նրանք իրենցն արեցին, մտան պատմության մատյանները, անցան, այսօր էլ բավականին լավ տեղավորված են։ Առաջարկում եմ հետևել սիրելի հոդվածագիր եղբայր Հրայր Ավետիսյանի հորդորին ու դատել ինքուրույն։

Նախ՝ Վազգեն Մանուկյանն ինքնին մի երևելի կերպար չէ ու բոլորովին հարկավոր չէ նրան քարկոծել Լևոն Տեր-Պետրոսյանին «կպնելու» կոնտեքստում, եթե «ՊՌ»-ով զբաղվելը չէ մեր նպատակը, այլ լուծում գտնելը մեր հազար ու մի ցավերին, որոնց ժառանգորդն ու սեփական մաշկի վրա կրողները մենք ենք, հոդված գրողներս ու ընթերցողներս ու մեր զավակներն ու անգամ նրանց սերունդները, բայց ոչ մի դեպքում Լևոնն ու Վազգենը ու մնացյալ ջոջերը «Ղարաբաղ կոմիտեի» իր ածանցյալ մետաստազներով, որոնց շոշափուկները ձգվում են մինչ Ռոբերթ ու Սերժ։ Բավարար կլինի, որ մի անգամ ֆիքսենք, որ վարչապետ Վազգենի հավաքագրած նախարարները խուժան ու գրպանահատ դուրս եկան անխտիր, որ նրան սկուտեղի վրա մատուցվեց նախագահություն, որից նա ծլկեց, թողնելով սկուտեղը մատուցած հայրենակիցներին ծեծ ու ջարդի մեջ և որ նախկին խորհրդարանի մանդատի ու չորս տարվա աշխատավարձի դիմաց, համաձայնվեց անգործության մատնվելու և ընդդիմության կատարյալ խեղաթյուրման պատվերին։ Այսքանը բավական է, որ նրա վրա խաչ քաշենք անցնենք առաջ և այլևս չհիշենք, որովհետև ըստ պապենական ավանդույթի հանգուցյալների մասին վատ բան չեն ասում, բա՜յց, այս ամենով հանդերձ, իրավացի է հանգուցյալը մասամբ, ասելով, որ «կողքին կանգնածները» ջուր են լցնում Ռոբերթի ու Սերժի ջրաղացքարին։ Մասամբ, որովհետև դրանով խանգարում են ոչ թե Վազգենին, կամ մնացյալ քաղաքական ծերակույտին, այլ խիստ անհրաժետ, անհամբեր սպասվելիք երիտասարդ ընդիմությանը, որն այդպես էլ չի առաջանում և անգամ չկան նշանները առաջին ծիլերի։ Իզուր է հոդվածագրի սարկազմը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու «կողքին կանգնածների» մեղավորության վերաբերյալ այն բանում, որ ընդդիմությունը ձախողվել է ե՛ւ 1999-ին, ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին։ Սարկազմը տեղին կլիներ իհարկե, եթե վերաբերեր միայն «կողքին կանգնածներին», որովհետև նրանք ոչ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ոչ առավել ևս հետագայում, որևէ բանի վրա ազդել չեն կարողացել, բայց այն որ ընդդիմությունը հարատև ձախողվում է անկախության օրվանից սկսած, դա միայն ու միայն Տեր-Պետրոսյանի մեղքն է, իր ստեղծած պապայական ավտորիտար համակարգով, որը մինչ օրս շարունակվում է, ընդունում է քրեագավառական, կոմսոմոլ-չեկիստական ձևեր, բայց անփոփոխ նույնն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն է Սերժ Սարգսյանին նշանակել ազգային անվտանգության նախարար, Լևոն Տեր-Պետրոսյանն է հետագայում տվել վարչապետական աթոռը Ռոբերթ Քոչարյանին, այդով զարգացնելով իր հիմնադրած ավտորիտարիզմը գավառականությամբ, չեկիզմով ու կոմսոմոլ-կոմիսարիզմով։

Սրանք անհերքելի փաստեր են, որոնք հերքել չեն կարող հանրապետության բոոլոր թեթերը միասին, անգամ եթե հակառակը պնդեն 50 տարի շարունակ, առավոտից գիշեր։

«Մեզ, անկեղծ ասած, բացարձակապես չի հետաքրքրում, թե ընդդիմության ներսում ով կլինի առաջինը: Կարեւորը` որ կարողանա հաղթել».- գրում է Հրայր Ավետիսյանն իր հոդվածի վերջում, և ես դա համարում եմ կենարար միտք, հույսի փայլատակում, անձնական և անգամ ազգային հաշտեցման ուղենիշ:

Սիրելի Հրայր, պարոն Ավետիսյան, եթե կուզեք, կամ հարազատ եղբայր, որի երակներում հոսում է նույն արյունը ինչ իմ ու բազում ուրիշ հոդվածագիր ու ընթերցող հայորդիների ու դուստրերի. եթե իսկապես կարևոր չէ թե ով կհաղթի, եթե անկեղծ եք եղել վերոհիշյալ տողերը գրելիս ու չեք կատարել ձեր կուսակցության, կամ թերթի խմբագրի, կամ որևէ ուրիշ թայֆայի պատվերը այդով, եկեք մոռանանք հին անունները, առաջին հերթին Տեր-Պետրոսյանի, հետո Վազգենի, հետո մնացյալ կարծրացած դեմքերի, հիշենք վերջապես, որ բոլոր այդ այրերի միսիան եղել է մեր ծառան լինելը, իսկ երկրի տերերը մենք ենք, շարքայիններս ու համաձայնենք, որ անուններով հայրենիք կերտելը ենթարկվեց խայտառակ ֆիասկոի, որ դրանից հրաժարվել է պետք ամբողջովին, անկախ նրանից ինչ կուսակցության ու աղանդի ենք դավանում և ովքեր են մեր մտերիմներն ու ազգականները։ Եկենք համաձայնենք վերջապես, որ ոչ թե պապան է մեզ ղեկավարելու, այլ գաղափարը, և որ մեր ընտրյալ ծառան կլինի նա, ում մենք կվստահենք ոչ թե «ՊՌ»-ով սարքած անունով զմայլված, այլ նրա տված երաշխիքով, որ հավատարմորեն կիրականացնի գաղափարը, որը ոչ մի դեպքում չպետք է լինի բարդ ու քաղաքացիներիս իմացականությանն անհասու։

Ո՞րն է այդ պարզ գաղափարը, նախագահի նախընտրական ծրագիրը, եթե կուզեք։ Խնդրեմ՝

1. Սովետական Միության լրտեսական կազմակերպության, ներկայումս «ԱԱԾ» զեղծափոխված «ԿԳԲ»-ի արխիվների գաղտնազերծում, սովետական, հետագայում ռուսական և այլ երկրների անվտանգության մարմինների հետ համագործակցած մարդկանց անխտիր հեռացում, լրտեսական ամբողջ ցանցի բացահայտում ու բոլոր նշյալների քաղաքական-հասարակական գործունեությամբ զբաղվելու ցմահ արգելում։

2. Խորհրդարանի ու կառավարության լուծարում, վարչական ժամանակավոր կառավարման անցում։

3. Անկախության հռչակումից մինչ օրս խոշոր և հանցավոր ճանապարհով սեփականաշնորհումների ազգայնացում, գործող ձեռնարկությունների ղեկավարման համար պետական տնօրենական խորհուրդների ստեղծում, որոնց նպատակը լինելու է աստիճանական սեփականաշնորհումը կրկին, մասնաբաժինների ձևով, քաղաքացիների տնտեսական վիճակի ու գնողունակության զարգացմանը համընթաց։

4. Կաշառակեր պաշտոնյաների հեռացում կառավարման, մշակույթի, կրթության, առողջապահական, սոցիալական ու հասարակական բոլոր ոլորտներից։

5. Քրեական հեղինակությունների ու կազմակերպված հանցախմբերի վնասազերծում, մեկուսացում։

6. Վեց ամիս անց, խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում, կառավարության ձևավորում, սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնի վերացում ու խորհրդարան-վարչապետական կառավարման անցում, և նախագահի հրաժարական։

Սիրելի Հրայր Ավետիսյան և մնացյալ ընթերցող. որպես պատասխանատու քաղաքացի, այս ծրագրի տակ պատրաստ եմ ստորագրել, երդվել և անցնել ծառայության այս վայրկյանից սկսած և տերը լինի մեզ պահապան։ Եթե դուք կստորագրեք ու կերդվեք, անմիջապես կհրաժարվեմ հավակնություններիցս, կքվեարկեմ ձեր օգտին ու կծառայեմ ձեզ հավատարմաբար։ Եթե մեկ ուրիշը ստորագրի ու ստանձնի ծառայությունը, կհորդորեմ ձեզ հրաժարվել ու զիջել ու միասին ծառայել նրան և այդ ծառայությունում պատրաստ եմ զբաղեցնել ամենաանշան տեղը, որովհետև իրավացի եք ասելով, որ «բացարձակապես կարևոր չէ, թե ընդդիմության ներսում ով կլինի առաջինը: Կարեւորը` որ կարողանա հաղթել»: Սա, ի դեպ, նաեւ Վազգեն Մանուկյանին է վերաբերում, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև հայտնի ու անհայտ ցանկացած մեկին, որը չի համարի իր անունը նախընտրական ծրագիր, այլ կորդեգրի գաղափարը, կերդվի իրականացնել ու ազնվորեն կիրականացնի։

Եվ լինի տերը մեզ պահապան և մեր ազնիվ ծառային՝ ԱՄԵՆ

Եղբայրական սիրով՝

Վահե Ավետյան

15.07.2007, Վաշինգտոն

 

 

Երեք գործոն

Երեք գործոն է ազդել մեր երկրում ինքնանշանակ խուժանի իշխանությունը պահպանելու վրա։ Դրանք են.

1. Միջազգային հանրության ուղարկած դիտորդների հանցավոր վարքը, որը բացատրվում է կաշառակերությամբ, կամ նրանց երկրների ազգային շահերով։

2. Հայաստանի քաղաքացիների վրա ներգործելը սարսափով, կամ կաշառքով։

3. Արտասահման մեկնած քաղաքացիների քվեները չարաշահելով։

Քաղաքական-հասարակական այն կազմակերպությունները, որոնք ազնվորեն ծառայում են իրենց ժողովրդին, հետամուտ են իրենց հայտարարած ծրագրերին ու խոստումներին, պետք է զբաղվեն երեք վերոհիշյալ գործոնների չեզոքացման երաշխիքը ստեղծելով և ուրիշ ոչ մի բանով, մինչև նախագահական ընտրություններ։ Դա պետք է արվի բաց, հասարակությանն իրազեկ պահելով անընդհատ ու մասնակից անելով։

Մնացյալ հարցերով զբաղվելն այսօր պնակալիզությունն արդարացնող աչքին թոզ փչոցի է, սեփական գովազդն ապահովող միջոցառում,  ու չի կարող բերել որևէ փոփոխություն երկրում, որովհետև չեկիստներն ու կոմսոմոլները բացարձակ մեծամասնություն են իշխանական լծակներ պարունակող բոլոր կառույցներում։

Նրանք իշխանությունը չեն տալու, դա ակնհայտ է, որովհետև տալուն պես կանգնելու են ազգային անկախ դատարանի արջև, որ պատասխան տան մարդկության հանդեպ գործած բոլոր հանցագործությունների համար, ցմահ զրկվեն հասարակական-քաղաքական գործունեության մասնակցության իրավունքից ու հարստությունից։

Այն կազմակերպությունները, որոնք անմիջապես չեն սկսի վերոհիշյալ երեք գործոնը չեզոքացնելու ուղությամբ գործունեությունը, ծախու սրիկաներ են, ներկա վիճակից օգտվող պնակալեզներ, նշանակովի ընդդիմություն, չեկիստ-կոմսոմոլներ։

03.07.2007, Վաշինգտոն

 

Միակ առաքինությունը

Ռուսներն ու գերմանացիները երկու համաշխարհային կոչված պատերազմներում կոտորել են փոխադարձաբար տասնյակ միլյոն գերմանացի ու ռուս։ Այսօր Գերմանիան Ռուսաստանում ամենամեծ ներդնողն է, ռուսների մեջ արված հացումներում այն մասին թե ում չեն սիրում ազգերից, գերմանացիներն անգամ չեն հիշատակվում։

Անցյալ դարի կեսերին ճապոնացիները ռմբակոծեցին ամերիկյան Պորտ Հարբորն ու համարյա ոչնչացրին նրաց ամբողջ նավատորմը։ Ի պատասխան դրա ամերիկացիք միջուկային առաջին ռմբակոծությունն իրականացրին Ճապոնիայի տարածքում, որտեղ զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ։

Այսօր այդ երկրները գործընկերներ են, իսկ  ժողովուրդները վայելում են ամուր բարեկամություն։

Վերոհիշյալ պատերազմներում ֆրանսիացիք, անգլիացիք, իտալացիք, իսպանացիք և էլի ուրիշներ կոտորել են միմյանց, լինելով ռազմական միությունների տարբեր բանակներում։ Զոհերի թիվն հասնում է միլյոնների։

Այսօր նրանք միավորված են Եվրոպական Միության մեջ, իրենց համարում  են եվրոպական ընտանիք, չունեն սահմաններ։

Շոտլանդացիների և իռլանդացիների մեծամասնությունը լքել են իրենց հայրենիքները և իջևանել են ԱՄՆ-ում, որովհետև հարյուրամյակներով նրանց կոտորել ու նսեմացրել են անգլիացիները։

Նրանք երբևէ չեն անվանել իրենց նկատմամաբ իրականացվածը ցեղասպանություն, որովհետև ապրում են հիմա, ներկայում, իրենց համարում են տակավին կենսունակ, ոչ թե ատելությամբ ու հիշողությամբ միայն ապրող ֆանտոմային ցեղ։

Միլյոնավոր զոհեր տված վերոհիշյալ ազգերից ոչ մեկի մտքով չի անցել երբևէ համարել իրենց ցեղասպանված։

Ցեղասպանված են, միմյանց փոխադարձաբար մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ միայն հայերը, հրեաները, ադրբեջանցիք, քրդերն, ասորիները, պաղեստինցիներն  ու թուրքերը։

Սա հարկավ բացատրվում է այս ցեղերի հազարամյա օսմանյան ընդհանուր ժառանգություն-հոգեբանությամբ, որտեղ չմարող ու անընդհատ բորբոքվող ատելությունը կյանքի միակ մղիչ ուժն է, նախանձն էությունը, իսկ ցեղային ինքնասիրահարվածությունն ու սնապարծությունը՝ միակ առաքինությունը:

03.07.2007, Վաշինգտոն

 

 

Վերադարձ դեպի ԵՍ

1999 — ին որոշեցի վերադառնալ հայրենիք։

Որոշումս մի քանի գործոնով էր պայմանավորված։ Առաջինը հարկավ այն էր, որ բոլոր ազգականներիս ու մտերիմներիս, որոնց առաջ ինձ պարտավորված էի զգում, հասցրի Շվեդիա, աշխատելով օրնիբուն հասցրի նրանց խաղաղ հանգրվանի: Նրանք բոլորն արդեն քաղաքացիներ էին, տնավորված, աշխատանք գտած, ինքնուրույն, ի տարբերություն այն թշվառ արարածների, որոնք աղերսում էին, որ հանեմ իրենց դժողքից։ Ես նրանց բոլորի հետ պայմանավորվել եմ դուրս բերելուց առաջ, որ արտագաղթը պետք է դիտենք, որպես ժամանակավոր երևույթ, վերապրելու միջոց միայն և պետք է անմիջապես վերադառնանք, երբ դրա հնարավորությունը ստեղծվի, իսկ Շվեդիայում ապրելու տարիներին պետք է աջակցենք մեկս մյուսին, ամրանանք, հարստանանք, գիտելիք կուտակենք հայրենիք տանելու համար։ Բոլորն անխտիր համաձայնել են ու բոլորն էլ խաբել են։ Բոլորն անխտիր լքել են ինձ անմիջապես, երկրում մշտական ապրելու իրավունք ստանալուն պես։ Սկզբում կարծում էի, որ խելքի կգան, դեռ տարված են արևմտյան գայթակղություններով, աչքերը կկշտանա վերջապես մի օր, բայց 99-ին հասկացա, որ զուր են սպասումներս և արեցի կյանքիս ամենադառը հանյտնագործությունը՝ սրիկա կարող է լինել նաև իմ եղբայրը, քույրը, հայրը, մայրը, կամ ուրիշ որևէ ազգական, այլ ոչ միայն ուրիշինը։

Ես դա հասկացա տառապալից այն երկու ամիսների ընթացքում, երբ ծանր հիվանդ պարկած էի տանը, ոտքերս պարալիզված, շուրջս ապրում էին իմ զարմիկներն ու եղբայրները, իմ մորոքույր, հորաքույր, քեռի, հորեղբայրները, որոցից յուրաքանչյուրի Շվեդիա հասնելն իմ վրա մի ամբողջ կարողություն է նստել, բայց ես սողալով էի գնում պետքարան,  որովհետև զավակներս դպրոցում էին, կինս աշխատանքի։

Անաշխատունակության նպաստ ստացող իմ ազգական-բարեկամ-ընկերներն ինձ այցելում էին այդ երկու ամիսներին միայն հետս մի 5 րոպե նստելու, ներկա ստանալու, կամ որևէ բան խնդրելու համար միայն և անհետանում էին արագ։

Նրանք բոլորը կարծում էին հարկավ, որ ես հավերժ գամվել եմ անկողնուն, որովհետև այդպես էին կասկածում անգամ բժիշկները։

Տիրոջ կամքով կանգեցի ոտքի երկու ամսից։ Հրաշք տեղի ունեցավ, որովհետև ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել թե ինչու և ինչպես կազդուրվեցի։

Ես ադ տարի հասկացա, որ ոչ Շվեդիայում անելիք ունեմ այլևս, ոչ պարտականություն որևէ ազգականի, ընկերոջ ու բարեկամի նկատմամաբ։

***

Ոչ պակաս կարևոր գործոն էր նաև զավակներիս մկրտվելու որոշումը։ Նույն այդ տարում ավագ որդիս ասեց ինձ հանկարծ.

— Պապ, մենք քրիստոնեաներ ենք չէ՞։

— Այո բալես, իհարկե։

— Բա ինչու՞ մկրտված չենք։ Մեր դասարանում կրոնի դասին պարզվեց որ բոլորը մկրտված են բացի ինձանից ու Մհերից։ Ինչու՞ մեզ չեք մկրտել:

— Մտածել էինք ձեզ Հայքում մկրտել բալես։ Մեր կնքահայրն էլ այնտեղ է ապրում։ Կամ պետք է իրեն հրավիրենք, կամ մենք պետք է գնանք, դեռ չի ստացվել։ Մեր ավանդույթն այդպես է։

— Բայց մենք ուզում ենք մկրտվել։ Հո չե՞նք մնալու մեր դասարանի միակ չմկրտվածները։

Երեխանենր իրենց կամքով որոշեցին մկրտվել։ Դա այն օրերին համարվեց երկրորդ, ծսնրսկշիռ պատճառը վերադարձի ճամբեն բռնելու:

Ու կգնանք այդ տարի ուխտի, մեր զավակներին երկաթե խաչերով մկրտելու…

շարունակելի…

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

— Մենք ազդարարում ենք մեր համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը:

— Եղբայրական օրհնություններս ձեզ սիրելիներս։

— Այս որոշման դրդապատճառը մեր մտահոգությունն է` Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ պատասխանատվության զգացումը` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա ճակատագրի հանդեպ:

— Կիսում եմ ամբողջությամբ ձեր մտահոգությունը և պատասխանատվության զգացումը:

— Մեր համախոհները նրանք են, ում համար Հայաստանի անկախությունը եւ քաղաքացիության բացառիկությունը բարձրագույն արժեք են:

— Հայտնում եմ համախոհությունս։ Համեստ ավանդս անկախության ու քաղաքացիության շենքի կառուցման գործում համարում եմ մեն մի հատիկ քար, բյուր ուրիշի շարքում։ Երբևէ չեմ համարում, կամ համարել աշխատանքս, կամ ինձ ավելի կարևոր, քայլ այլոց ու նրանց աշխատանքը։ Կարևորել ու կարևորում եմ քաղաքացուն և աշխատանքը։

— Մեր համախոհները նրանք են, ովքեր ընդունում են Համազգային շարժման հիմնարար գաղափարները:

— Ներողամտություն եմ հայցում տկարությանս համար, բայց ծանոթ չեմ Համազգային շարժման հիմնարար գաղափարներին, եթե նկատի է առնվում ՀՀՇ կազմակերպության գաղափարախոսությունը։ Ծանոթ չեմ, չեմ կարդացել որևէ փաստաթուղթ, չեմ գտել, որ կարդամ, հակառակ մեծ ցանկությանս։ Հորդորում եմ եղբայրաբար, չհամարել գրածս հարձակում ՀՀՇ-ի, կամ այդ կազմակերպությանը համակիր մարդկանց վրա։ Խնդրում եմ գրածս համարել այդ գաղափարախոսությունը ճշգրտելու, հրապարակելու և լավագույնս տարածելու հորդոր։ Եթե գաղափարախոսությունը վերոհիշյալ տողերում նշված անկախության ու քաղաքացիության բարձրագույն արժեք լինելն է, չունենք տարաձայնություն։ Ես ձեր համախոհն եմ։

— Մեր համախոհները նրանք են, ովքեր պատրաստ են քաղաքական գործունեության ընթացքում առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ:

— Առաջինները միշտ վերջիններն են, վերջինները առաջինները։ Ես չեմ ասել, այլ մեր տեր Հիսուս Քրիստոսը։ Հայտնեք խնդրում եմ վերջինների տեղը։ Խոստանում եմ առանց քննարկման ու սիրահոժար զբաղեցնել։

— Մեր վճռականությունը կկանխորոշի մեր քաղաքական պայքարի ելքը:

— Եղբայրական օրհնություններով՝

Վահե